7 խորհուրդ ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանից…

Թող Ձեր աչքերը միշտ փայլեն սիրուց և գարնանային վառ գույների արտացոլանքից:

Քնելուց առաջ պարտադիր հեռացնել շպարը դեմքից, այն կարող է առաջացնել լորձաթաղանթի բորբոքում կամ թարթիչների արմատներում գտնվող գեղձերի խցանում, որը կարող է բերել խալեզիոնի կամ գարեհատի առաջացման:

Օգտվել շպարի անհատական պարագաներից կամ կիրառել մեկանգամյա օգտագործման իրեր, քանի որ հնարավոր է մեկից մյուսին փոխանցվեն և՛ բորբոքում և՛ տիզ` դեմոդեքս: Տիզը ապրում է թարթիչների արմատում և հնարավոր է փոխանցվի նաև առողջ աչքին: Շատ դեպքերում հիվանդը տեղյակ էլ չի լինում, որ տիզակիր է:

 

Աղջիկներըին, ովքեր կրում են օպտիկակական և ոչ օպտիկական կոսմետիկ ոսպնյակներ`լինզաներ, խորհուրդ եմ տալիս խիստ պահպանել  հիգենիայի կանոնները, չչարաշահել պահպանման ժամկետները և ժամանակ առ ժամանակ հանել նրանց` ապահովվելով թթվածնի հոսքը դեպի եղջերաթաղանթ, իսկ  բորբոքման դեպքում ցանկալի է խոնավեցնել առանց կոնսերվանտների արհեստական արցունքով, որը թույլատրելի է լինզայի համար:

 

Համակարգչից օգտվելիս ցանկալի է 20-30 րոպեն մեկ ընդմիջել. 2-3րոպե ծածկել աչքերը` ոսպնյակի լարվածությունը հանելու և աչքերը խոնավեցնելու համար :

Համակարգչից օգտվելու ընթացքում, ցանկալի է կիրառել պաշտպանիչ կաթիլներ( արհեստական արցունք), որոնք խոնավեցնում են եղջերաթաղանթի մակերեսը, քանի որ անթարթ, հառած հայացքը դեպի համակարգիչ նպաստում է աչքի չորության ախտանիշին, մանավանդ եթե սենյակում առկա է օդորակիչ կամ ջեռուցող սարք:

Սիրելի գեղեցկադեմ կանայք և աղջիկներ, ընդգծելու համար Ձեր դեմքի գեղեցկությունը, խորհուրդ եմ տալիս ճիշտ և դեմքին համապատասխան ընտրել ակնոցի շրջանակը, եթե ակնոցի ապակիների ետևից չեն երևում Ձեր գեղեցիկ աչքերը և շպարը, կարող եք գործածել կոնտակտային լինզաներ, սակայն, եթե կա ցանկություն ազատվել և՛ ակնոցից և՛ լինզաներից,ապա խորհուրդ կտամ կատարել լազերային վիրահատություն և վայելել բնության գույների բազմազանությունը առանց հավելյալ միջոցների` հենց Ձեր աչքերով։



ԻՄ ԲԺԻՇԿԸ