Y Logo
Հիվանդանոցները ստիպված կլինեն ձեռք բերել էժան և անորակ ստենտներ

Հիվանդանոցները ստիպված կլինեն ձեռք բերել էժան և անորակ ստենտներ

Սրտի ստենտավորման մատչելիությունը  դեռ առողջության վերականգնման երաշխիք չէ: Ինչո՞ւ էժանացավ սրտի ստենտավորումը և ի՞նչ հետևանքներ կունենա: Այս մասին՝ Նորք-Մարաշ սրտաբանական հիվանդանոցի մանկական սրտաբանության ամբիոնի վարիչ  Հովհաննես Զորաբյանի հետ զրույցում:

- Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար: Հատկապես ո՞ր ուղղությամբ աշխատանք կա անելու:

- Առողջապահության ոլորտում անելիքներ  միշտ էլ կան:  Ամբողջ աշխարհում 100-ից 1 երեխան ծնվում է սրտի բնածին  արատով: Հիմնական խնդիրը հիվանդության վաղ ախտորոշումն է՝ սկսած ծննդյան  առաջին օրվանից, որովհետև ծանր արատները  կարող են հանգեցնել մահվան: Մարզերում  մենք չունենք մանկական սրտաբաններ, որոնք  ժամանակին կհայտնաբերեն արատները, երեխաներին կտեղափոխեն Երևան: Հասկանալի է՝ ընդամենը 100 երեխա ունեցող մարզի համար նման կադրային քաղաքականությունը շռայլություն է, բայց  գոնե Վանաձորում և Գյումրիում պետք է լինեն մանկական սրտաբաններ:

-Պետպատվերի շրջանակում կատարվող  վճարումները  նպաստո՞ւմ են բուժման որակի բարձրացմանը կամ ժամանակակից բուժում ապահովելուն:

-Պետպատվերի գումարը ֆիքսված է և սահմանափակ: Եթե պլանը կատարվում է  օրինակ 10 ամսում, բայց  11-րդ ամսում ունենում ենք հիվանդ, նրանք տեղեկացնում ենք, որ  պետք է սպասել (իհարկե, եթե խոսքը  պլանային բուժօգնությանն է վերաբերում և ոչ թե անհետաձգելի): Այն գումարը, որը մենք կարող էիք ուղղել բժշկական  սարքավորումների արդիականացմանը,  հատկացվում է պետպատվերի շրջանակում բուժվող հիվանդների բուժմանը:

րտի վիրաբուժությանը և ստենտավորմանն առնչվող պետության  վերջին որոշումները նպաստելո՞ւ են  բնագավառի զարգացմանն ու բուժման որակի բարելավմանը, թե՞ ճիշտ հակառակ արդյունքն են տալու:

- Դեռեւս այս տարվա հուլիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի բժշկական հաստատություններին կոչ էր արել նվազեցնել սրտի ստենտավորման գները: Առաջինը  արձագանքեց Գյումրու բժշկական կենտրոնը, ապա՝ մյուս հիվանդանոցները: Մրցակցությունից հետ չմնալու համար Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցը ևս 700 հազար դրամով նվազեցրեց ստենտավորման արժեքը: Ստենտներ ներմուծող ընկերությունները նույնպես էժանացրին ստենտների գինը:

Ես հասկանում եմ՝  այդ որոշումը մասամբ քաղաքական էր, մյուս կողմից էլ գերշահույթի խնդիր կար: Ըստ իս՝ ֆիրմաների միջև  ձեռք է բերվել համաձայնություն, որովհետև մենք չենք կարող անմիջապես արտադրողից գնել ստենտը, նախ պետք է տենդեր հայտարարենք: Իսկ այդ տենդերները վնասում են մեր աշխատանքին, քանի որ թելադրում են գնել ամենաէժանը. արդյունքում շահում է այն ընկերությունը, որն առաջարկում է ամենամատչելի տարբերակը, որը ոչ միշտ է որակյալ: Իրականում միայն մասնագետը պետք է որոշի, թե որն է լավը,  ոչ թե նախարարությունը կամ թաղապետարանը:

Այս որոշումը կնպաստի, որ ավելի շատ հիվանդներ կստանան բուժօգնություն, բայց եթե մենք չկարողանանք  ստենտավորումը կատարել բարձրակարգ ստենտներով, արդյունքը լավ չի լինի: Սրտի հետ պետք է զգույշ և նուրբ վարվել: Անհրաժեշտ են որակյալ ստենտներ և վիրաբուժական պարագաներ: Նույնիսկ  թելը, որով կարում ես, սրտի համար մեծ նշանակություն ունի: Բժիշկը կարող է այդ պահին փրկել հիվանդի  կյանքը, բայց վստահ չլինել, որ 2-3 տարի հետո  ստենտը կարող է նորմալ  գործել: Հիվանդանոցներն իրենց  բյուջեից են նվազեցնում ստենտավորման   գումարը, բայց աստիճանաբար կտուժի  որակը, ստիպված կլինեն ձեռք բերել էժան տարբերակներ: Ցավոք սրտի, հիվանդը չի հասկանում, թե ինչ ստենտներ են օգտագործվում, որն է որակյալ, որը՝ անորակ:  Մտածում է ՝ էժան է, մատչելի, համապատասխան իր գրպանին, ուրեմն այդպես ավելի լավ է: Պարզ օրինակ՝  կենցաղում  կա չինական և իտալական հագուստ, երբ գնում ես չինականը, արդեն գիտես, որ այն կարող է մեկ ամիս հետո մաշվել կամ պատռվել,  իսկ իտալականը դեռ երկար կծառայի քեզ: Չինաստանը նույնպես  արտադրում է ստենտ, այլ հարց է, թե որքան արժե մարդու կյանքի և առողջության համար:

Դուք ՝որպես մասնագետ, Ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում:  Ե՞րբ և ինչո՞ւ է բժիշկն անպաշտպան:

-Օրենսդրական բացեր կան, մենք էլ հաճախ տեղեկացված չենք մեր իրավունքների մասին: Հաճախ մարդիկ անտեղի մեղադրում են բուժող  բժշկին իրենց հարազատի մահվան մեջ: Ճիշտ է՝ կոնկրետ մեր պարագայում նման խնդիրիները քիչ են, որովհետև սիրտը բարդ օրգան է և այն ավելի դժվար է բուժել, մահացության ռիսկը մեծ է: Նույնիսկ զարգացած երկրներում լինում են դեպքեր, երբ երեխայի սիրտը չի դիմանում, և նա մահանում է: Բայց հաճախ բժիշկն անում է ամեն հնարավորն ու անհնարը, բայց մարդիկ էլի դժգոհում են: Պացիենտները ագրեսիվ և անհանդուրժող են դարձել՝ ելնելով  սոցիալական ծանր պայմաններից: Հաճախ կարող են վիրավորել, ինչին արդեն համակերպվել  ենք:

-Բժիշկների վարձատրությունը Հայաստանում բավարա՞ր է արժանավայել կյանք վարելու համար:

-Իհարկե ոչ: Կոնկրետ մեր ոլորտի վարձատրության չափը 10 բալանոց համակարգով կգնահատեմ 6-7, բայց իմ կարծիքով առողջապահության  մյուս ոլորտներում ավելի անմխիթար վիճակ է:  Իրականում բժիշկը պետք է լծվի իր գործին՝ չմտածելով ինչպես վաստակել օրվա հացը՝ աշխատանքից դուրս գալ և մեկ այլ աշխատանք փնտրել, թե՞  միանգամից  3 տեղ աշխատել: Բժշկի գործը կանոնակարգված չէ, հարկ եղած դեպքում պետք է գիշերի հիվանդանոցում: Նա չի  կարող զուգահեռ այլ աշխատանք ունենալ:

Բժշիկը չպետք է նայի հիվանդի գրպանին, չպետք է խառնվի ֆինանսական հարցերին:   Այսօր շատ վայրերում նա առևտրային գործարքի մեջ է մտնում հիվանդի հետ. արդյունքում տուժում են պացիենտի հետ փոխհարաբերությունները:

-Իսկ ինչպե՞ս կարելի է լուծել խնդիրը

Անհրաժեշտ է ստեղծել ապահովագրական համակարգ: Կարծում եմ՝ ապահովագրության դեպքում  կբարձրանա նաև բժիշկների աշխատավարձը: Բժշկությունը թանկ հաճույք է: Եթե մենք ուզում ենք ստանալ որակյալ բուժում, պետք է հետազոտվենք ժամանակակից սարքավորումներով, ընդունենք բարձրակարգ դեղորայք, ինչը մեծ ֆինանսների հետ է կապված: Իսկ դա մեծ ներդրումներ է պահանջում: Ոչ մի պետություն չի կարող ամբողջ ծախսը վերցնել իր ուսերին: Բժշկական ապահովագրության դեպքում հիվանդն այլևս չի անհանգստանա, որ չունի բավարար գումար, ինչպես կարող է հայթայթել. ապահովագրական ընկերությունները  կլուծեն խնդիրը: Դա մեծ խթան կհանդիսանա թե՛ հիվանդների դիմելիության, թե ՛ բժշկության զարգացման  տեսանկյունից:

-Եթե արտերկրի կլինիկայից Ձեզ աշխատանքի առաջարկ անեին, կլքեի՞ք հայրենիքը:

- Եթե լիներ ժամանակավոր աշխատանք 2-3 տարով, կմեկնեի, բայց ոչ մշտական բնակություն հաստատելու: Տարիքս արդեն առել եմ:  Ես առաջին բժիշկներից եմ եղել, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ մեր մասնագետների համար ստեղծվեցին արտերկրում վերապատրաստվելու մեծ հնարավորություններ,  մեկնեցի ԱՄՆ: Շատերը մնացին այնտեղ աշխատելու, իսկ ես վերադարձա…   Այստեղ եմ ծնվել, իմ  ընտանիքը, հարազատներն այստեղ են ապրում:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում բժիշկներին, որոնք լքում են հայրենիքը:

-Չեմ կարող մեղադրել: Շատերը  հեռանում են, որովհետև համապատասխան չեն վարձատրվում, չեն գնահատվում:  Արտասահմանից ժամանող հիվանդներն ավելի են հարգում մեր մասնագետներին, քան  տեղացիները: Չարախոսում են, թե բժիշկները սխալվեցին, նրանց պատճառով մարդ մահացավ: Բժի՞շկն է մեղավոր, երբ երեխան ծնվում է արատով: Հաճախ մարդիկ դժգոհում են, բողոքում, վիրավորում, և այդ ամբողջ ագրեսիան ստեղծում է բացասական մթնոլոտ:

Դուք կգերադասեք աշխատել մասնավո՞ր, թե՞ պետական հիվանդանոցում:

-Իհարկե կաշխատեի  պետական հիվանդանոցում: Մեր երկրում մասնավոր հիվանդանոցների սեփականատերերը մեծամասամբ  ոլորտի մասնագետներ չեն:   Ունեն գումար, հիմնում  են հիվանդանոց: Հաճախ   բժիշկներին  աշխատանքի ընդունում կամ ազատում  են՝ ելնելով սեփական քմահաճույքներից: Մասնավոր հիվանդանոցում կաշխատեի միայն այն դեպքում, եթե այն ղեկավարեր բժիշկների խումբը:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5