Քաղցկեղի առկայության պարագայում սննդային ճիշտ օժանդակությունը կարևոր է բուժման արդյունավետությունն ու պացիենտի կյանքի որակը բարձրացնելու, թերսնուցումից ու քաշի կորստից խուսափելու, ինչպես նաև հակաուռուցքային թերապիայի հետ անհամատեղելի սննդի կիրառման բացասական հետևանքները կանխելու համար:
Բան այն է, որ նշանակված քիմիաթերապիայի հանդեպ հիվանդի կլինիկական արձագանքում հանկարծակի և անսպասելի փոփոխություն կարող է նկատվել սննդի ու դեղի փոխազդեցության հետևանքով: Հետևաբար հակաքաղցկեղային դեղամիջոցների ընդունման պարագայում շատ կարևոր է խորհրդակցել բժշկի հետ ու խուսափել սննդամթերքներից ու բուսական հավելումներից, որոնց կիրառումը թույլ չի տալիս, որ բուժման կուրսը լիարժեք դրական ազդեցություն ունենա:
Իհարկե, եկարևոր է լինել ինֆորմացված ու հնարավորինս խուսափել վտանգներից:
Աղուսյակում ներկայացված են դեղամիջոցներն ու սննդի տեսակները, որոնք կարող են փոխազդեցության մեջ մտնել և խոչընդոտել բուժման բնականոն ընթացքին:
Նյութը պատրաստվեց Երևանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոքչյանի "Սնուցում ու քաղցկեղ" գրքի հիման վրա, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարված ճիշտ սննդակարգի խնդրին: Գրքում ներկայացված փաստերի հիմքում Ուռուցքաբանների եվրոպական, բժշկական ասոցացիայի /ESMO/ կողմից պատրաստված բժշկական ուղեցույցերն են:
2022-05-04