Y Logo
Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է ԼՕՌ բժիշկը

Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է ԼՕՌ բժիշկը

Ավելի պատասխանատու՝ ավելի արդյունավետ: Այդպես է իր աշխատանքին վերաբերվում Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Կարեն Մուրադյանը:

-Ինչպե՞ս է ստացվել, որ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում բացվել է առանձին քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունք:

Ճիշտ է՝ ինստիտուտի հիմնական բաժանմունքները օրթոպեդիկ ու վնասվածքաբանական ուղղվածություն ունեն, բայց քանի որ վնասվածքների արդյունքում կարող են տուժել նաև տարբեր օրգաններ, որոնք հնարավոր է պահանջեն նեղ մասնագետի միջամտություն, գործում է նաև առանձին ընդհանուր վիրաբուժության բաժանմունք: Ես այդ բաժանմունք աշխատանքի  ընդունվեցի 2012 թ. որպես ԼՕՌ բժիշկ: Բաժանմունքում արդեն աշխատում էր ևս մեկ քիթ-կոկորդ-ականջաբան, և իմ գալն էլ նպաստեց մեր ուղղվածությամբ պացիենտների հոսքին: Մենք սկսեցինք վիրահատությունների բավական մեծ ծավալ տալ, և տնօրենը որոշեց քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության առանձին բաժանմունք ստեղծել, որի կազմում ընդգրկվեցինք երկու ԼՕՌ բժիշկներս և մեկ պլաստիկ վիրաբույժ: Բաժանմունքը գործում է արդեն երկու տարի: Զբաղվում ենք ԼՕՌ հիվանդությունների ամբուլատոր, վիրահատական և կոնսերվատիվ բուժմամբ, բացառությամբ կոխլեար իմպլանտացիաների և ականջի թմբկաթաղանթի վիրահատությունների: Մեր գործունեության առանցքային ուղղություններից է նաև քթի պլաստիկ միջամտությունները, որոնք ես հիմնականում համակցում եմ քթի միջնապատի ուղղման հետ, անկախ նրանից՝ պացիենտը դժվար շնչառության գանգատ ունի՞, թե՞ ոչ: Այսինքն՝ կամ կատարում ենք քթի միջնապատի ուղղում՝ համակցված քթի արտաքին դեֆորմացիաների հետ, կամ հակառակը՝ քթի արտաքին դեֆորմացիայի շտկում՝ համակցված միջնապատի ծռվածության հետ: Անցյալ տարի բաժանմունքում իրականացվել է  երկու հարյուր երեսուն վիրահատական  միջամտություն:

-Քթի պլաստիկ և միջնապատի ուղղման համակցված վիրահատությունը Ձեր աշխատանքի սկզբու՞նքն է:

-Այո, կարելի է այդպես ասել: Ի դեպ, դա եղել է իմ ատենախոսության թեման՝ «Արտաքին քթի և քթի միջնապատի համակցված դեֆորմացիաների վիրահատական չափանիշներ», որը պաշտպանել եմ 2014 թ.: Քթի ծավալի փոքրացմանը զուգահեռ պետք է անպայման կատարվի քթային շնչառությունը բարելավող այդ միջամտությունը: Ինչու՞: Որովհետև պլաստիկ վիրահատություն կատարելով՝ փաստացիորեն քթի ծավալների փոքրացում ենք կատարում: Իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ պլաստիկ վիրահատություններից հետո օդի ներհոսքի ծավալի կրճատում է լինում, ու եթե պլաստիկայի ժամանակ միջնապատը չի ուղղվում, պացիենտը պլաստիկ վիրահատություններից հետո կարող է գանգատվել դժվարացած քթային շնչառությունից: Շնչառական խնդիրները կանխարգելելու համար, անկախ նրանից նախքան պլաստիկ վիրահատության դիմելը պացիենտը գանգատվել է քթային շնչառությունից թե ոչ, եթե կա քթի միջնապատի անգամ թեթևակի ծռվածություն, որը մինչ այդ չի խանգարել մարդուն, պետք է անպայման ուղղել:

-Դա համարվում է երկու տարբե՞ր միջամտություն, թե՞ մեկ:

Դա ես դիտում եմ որպես երկու վիրահատություն՝ համատեղ ու պարտադիր: Եթե արտաքին քթի դեֆորմացիայի պլաստիկ ուղղումը պացիենտի քմահաճույքն է, իր էսթետիկ զգացողության բավարարվածությունը, ապա միջնապատի ուղղումը իմ՝ որպես բժշկի ցուցումն է՝ առողջության պահպանման և հետագա խնդիրներից խուսափելու համար: Մենք երբեք խորհուրդ չենք տալիս մարդուն փոխել արտաքին քթի ձևը, մենք կարող ենք ցուցում տալ, որ ուղղեն քթի միջնապատը, փոքրացնեն խեցիները, որ շնչառական խնդիրներ չառաջանան: Բայց եթե պացիենտը դիմում է կոնկրետ ռինոպլաստիկայի համար, մենք անպայման առաջարկում ենք քթի միջնապատի ուղղում կատարել, մեկ ընդհանուր անզգայացմամբ երկու միջամտությունն էլ իրականացնել:

-Իսկ ի՞նչ առողջական խնդիրներ կարող են ծագել միջնապատի ծռվածության պատճառով:

Գրեթե բոլորն այս կամ այն չափով միջնապատի ծռվածություն են ունենում: Այդ ծռվածությունը կարող է լինել բնածին՝ ներարգանդային կյանքում տարած տրավմայի հետևանք, կամ ձեռքբերովի՝ վաղ մանկական հասակում տարած տրավմա: Իհարկե, լինում է, որ այդ ծռվածությունը չնչին է և չի խանգարում մարդուն. մենք երբեք նրան չենք առաջարկում որևէ վիրահատական միջամտություն: Բայց եթե միջնապատը ծռված է այնքան, որ խանգարում է մարդու շնչառությանը, պետք է հնարավորինս շուտ վիրահատել: Դժվարաշնչության արդյունքում, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում, սկսում են հաճախակի գլխացավեր, սրտխփոցներ, շուտ հոգնածություն, որի հետանքով նաև՝ հոդացավեր, ընդհանուր թուլություն, չբավարարված քնի զգացողություն, և վերջապես ուղեղի քրոնիկ թթվածնային քաղց, որի արդյունքում նաև հաճախ կյանքի հանդեպ անտարբեր ու դեպրեսիվ տրամադրվածություն: Ու հաճախ մարդիկ գլխի չեն ընկնում, որ պետք է այս դեպքում դիմել ԼՕՌ: Դիմում են սրտաբանների, նյարդաբանների, ովքեր և հետազոտությունների արդյունքում չհայտնաբերելով որևէ այլ խնդիր՝ բացի  դժվարաշնչությունից, նրանց ուղղորդում են ԼՕՌ մասնագետի մոտ:

Որպես կանոն 80-90% դեպքերում քթի միջնապատի դեֆորմացիան համակցվում է ստորին քթային խեցիների հիպերտրոֆիայի՝ մեծացման հետ: Խեցիները շարակցական սպունգանման հյուսվածքներն են, որոնք այտուցվելու, ծավալի փոփոխման հատկություն ունեն: Դեֆորմացված միջնապատի դեպքում դրանք, որպես պաշտպանական մեխանիզմ, մեծանում են:  Սովորաբար միջնապատի վիրահատությունները զուգորդվում են խեցիների պահպանողական վիրահատությամբ՝ ենթալորձային մասնահատումով, փոքրացումով: Դրանք լրիվ հեռացնել չի կարելի, ինչպես ընդունված է եղել տարիներ առաջ: Խեցիները կարևոր ֆունկցիա ունեն. ապահովում են քթի խոռոչի ջերմությունը և ապահովում են խոնավությունը: Ժամանակակից բժշկությունը պարզել է, որ խեցիների հեռացումը հանգեցնում է մի քանի լուրջ խնդիրների՝ ինչպես օրինակ քթի խոռոչի քրոնիկական չորացում, կեղևների առաջացում: Այդ պատճառով էլ վիրահատական միջամտությամբ պետք է միայն փոքրացնել խեցիները՝ օդի ազատ հոսքը ապահովելու համար:

-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ են ներդրվել բաժանմունքում:

Առաջին ու գլխավոր սկզբունքը, նաև իմ պահանջը բաժանմունքի աշխատակիցներից՝ ուշադրություն և հոգատարություն պացիենտի հանդեպ: Երբեք ավելորդ չէ մեկ անգամ ավելի մտնել հիվանդասենյակ, հետաքրքրվել պացիենտի վիճակով: Այդպես պացիենտն էլ է զգում, որ այստեղ անտարբեր չեն իր խնդրի հանդեպ, փոխվում է նրա ինքնազգացողությունը: Անձամբ ես իմ աշխատանքային այս յոթ-ութ տարիների ընթացքում չեմ հիշում մի օր, որ աշխատանքից հետո թեկուզ քաղաքացիական հագուստով համայցի չգամ բաժանմունք. պիտի անձամբ համոզվեմ, որ պացիենտներն իրենց լավ են զգում, ամեն ինչ կարգին է:

-Այսինքն՝ աշխատանքից հետո՞ էլ չեք կտրվում աշխատավայրից:

Բժիշկը աշխատավայր չունի, բժիշկը կոչում է, և ես որպես բժիշկ իմ կոչումից չեմ կտրվում:  

-Ի՞նչ դպրոց եք անցել որպես բժիշկ, ու՞մ եք համարում Ձեր ուսուցիչները:

Ուսուցիչ համարում եմ, իհարկե, հայրիկիս՝ Արթուր Մուշեղի Մուրադյանին: Նա առ այսօր ղեկավարում է «Արամյանց» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքը: Ես վերապատրաստումների համար հեռու չեմ մեկնել. հայրս է ինձ սովորեցրել մեր մասնագիտության նրբություններն ու հմտությունները: Քիթ–կոկորդ ականջաբան էր նաև տատիկս՝ Թամարա Օգանեսի Բաղդասարյանը: Նա եղել է այն ժամանակվա Շամշադինի շրջանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Մայրս՝ Արմինե Աշոտի Գրիգորյանը, կենտրոնական կայազորային հոսպիտալի  Թերապևտիկ ցիկլի պետն է ու առաջատար մասնագետը: Բժիշկների միջավայրում մեծանալն էլ ինքնին դպրոց է, որը նախապատրաստում է քեզ այդ մասնագիտությանը: Մասնագիտական հարցում պարտական եմ նաև Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ղեկավար Վաչագան Պետրոսի Այվազյանին, ով ինձ զարգանալու ազատություն է տվել: Նրանից նաև կազմակերչական շատ հմտություններ եմ սովորել: Կուզեի շեշտել նաև «Սլավմեդ» ԲԿ տնօրեն Արմինե Հովակիմյանի անունը, ում հրավերով այսօր արդեն մասնագիտական գործունեություն եմ ծավալում «Սլավմեդ» ԲԿ-ում:

-Իսկ ի՞նչ է պետք լավ վիրաբույժ լինելու համար:

Իհարկե առաջինը՝ գիտելիքներ ու անպայման հմուտ ձեռքեր, որովհետև շատ բժիշկներ կան, ովքեր ունեն փայլուն գիտելիքներ, տեսական նյութին տիրապետում են անթերի, բայց վիրահատություններ չեն կարողանում կատարել, նրանք սովորաբար համալրում են գիտնական բժիշկների բանակը: Հմուտ ձեռքերը լավ վիրաբույժ դառնալու կարևոր նախապայման են:  Դա վերուստ տրված շնորհ է:

-Ոչ բոլոր բժիշկներ են, որ կարող են պատվոգրեր ունենալ հայրենիքին ծառայելու համար:  

Ես օրվա քսանչորս ժամը պատրաստ եմ իմ մասնագիտական կարողություններով, գիտելիքներով և, ինչու չէ, հարկ եղած դեպքում նաև զենքով ծառայել հայրենիքին: Առաջին պատվոգիրը ստացել եմ 2014 թ. Երկրապահ կամավորականների միությունից: Մյուսը 2016 թ. շնորհել է պաշտպանության այն ժամանակ գործող  նախարար Սեյրան Օհանյանը՝ ապրիլյան պատերազմին մասնակցելու համար: Այդ օրերին ես Ջաբրայիլի շրջանում էի: Կարծում եմ, եթե ամեն մեկս մեր տեղում հայրենիքի համար մի փոքր մտածենք, եթե ամեն մի հայ տղամարդ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի մեկնել սահման, մեր հայրենիքն անպարտելի կդարձնենք: Մեր երկիրը մեր սահմաններից է սկսվում, մենք այստեղ հանգիստ ենք, որովհետև տղաներն օրուգիշեր հսկում են սահմանը, մեզանից յուրաքանչյուրը պետք է մտովի կանգնած լինի նրանց կողքին: Ընդհանրապես ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեր ուսումնական հաստատություններում պետք է ավելի կայուն հիմքերի վրա դրվի:

-Իսկ շահավետ առաջարկ լինելու դեպքում չե՞ք մեկնի Հայաստանից:

Ոչ մի դեպքում, իհարկե եղել են նման առաջարկներ, բայց նախընտրում աշխատել ու օգտակար լինել իմ հայրենակիցներին:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5