Y Logo
Անոթային վիրաբույժը՝ նոր ու հաջողված մեթոդների մասին

Անոթային վիրաբույժը՝ նոր ու հաջողված մեթոդների մասին

 Նոր մեթոդներ, որոնք բավական արդյունավետ են, ժամանակակից տեխնոլոգիաներ, աշխարհում ամենաառաջադեմ ախտորոշիչ հետազոտություններ և վիրահատություններ: Այս ծավալով ու մոտեցմամբ աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքը, որի ղեկավարն է բ.գ.թ. Արամ Սոսի Բադալյանը: Բժշկական կենտրոնի այս ծառայությունն ընդգրկում է անոթային՝ երակային եւ զարկերակային վիրաբուժության ամբողջ սպեկտրը, որն այսօր Հայաստանում գոյություն ունի՝ բացառությամբ կրծքային աորտայի, ներգանգային անոթների եւ սրտի պսակաձեւ անոթների: Այստեղ կատարում են աորտայի, մագիստրալ զարկերակների և երակների ամենատարբեր ախտահարումներով հիվանդների բուժում: «Արտասահմանյան մասնագետների հետ շարունակական շփումը և առաջադեմ կլինիկաների փորձի կիրառումը հնարավորություն են տալիս նոր մեթոդներն ընդգրկել մեր առօրյա պրակտիկայում: Դեռ 15 տարի առաջ սկսեցի մասնակցել Եվրոպական անոթային վիրաբուժության միության համագումարներին, որտեղ պրակտիկ հմտություններ ես ձեռք բերում, նոր մոտեցումների առանձնահատկություններին ծանոթանում: Դա իմ պրակտիկայում որոշակի նոր միջամտություններ ներդնելու ու կատարվող միջամտությունները նոր մոտեցումներով հագեցնելու հնարավորություն է տալիս»,-նշում է Արամ Բադալյանը:

Վիրաբույժ-անոթաբանն առանձնացնում է տարածված անոթային հիվանդությունները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտություն է:

 Ամենատարածված անոթային խնդիրը՝ վարիկոզ: 40-ից բարձր տարիքի մարդկանց 80 տոկոսը, նույնիսկ ավելին, ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն ունի: Մաշկի տակ տարբեր տրամաչափի լայնացած երակներ ՝ սկսած մանր սարդոստայնից՝ միլիմետրանոց երակներից, մինչև խոշոր վարիկոզ հանգույցներ. սրանք վարիկոզի արտաքին նշաններն են, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:  Վաղ թե ուշ այն ուղեկցվում է հիմնականում բութ, տնքացող ցավերով՝ սովորաբար օրվա երկրորդ կեսին: Շատ բնորոշ է արտափքման՝ «պայթելու» զգացողությունը: Հաճախ են այտուցները. թեթեւ փուլերում դրանք հայտնվում են օրվա երկրորդ կեսին, իսկ բարդ փուլերում՝ ողջ օրը: Հետագա փուլերում սկսվում են մաշկի գունափոխումը, կոշտացումը, քորը: Վերջին՝ ամենաբարդ՝ 6-րդ փուլում առաջանում են խոցեր: Վարիկոզն ունենում է դանդաղ կամ արագ զարգացող ընթացք՝ հաճախ բարդություններով՝ խոցերով, լայնացած հանգույցներից արնահոսությամբ: Վարիկոզի ամենաթեթեւ նշանների դեպքում անգամ իսկապես հարկ է դիմել մասնագետի, քանի որ հիվանդությունն ամեն դեպքում առաջ է գնալու, այն կանգ չի առնում:

Եթե մարդն ի ծնե թույլ անոթներ կամ անոթների հետ կապված խնդիրներ ունի, իսկ կյանքի ընթացքում էլ գումարվում է ծանրաբեռնվածությունը՝ ծանր քաշ բարձրացնելը, կանգնած աշխատանքը կամ ապրելակերպը, ավելորդ քաշը, հղիությունները, հակաբեղմնավորիչ դեղորայքը և այլն, ապա նման անոթային խնդիրներն անխուսափելի են դառնում:  

 «Երակների վարիկոզ լայնացման խնդրին չկա վերջնական լուծում, բայց անլուծելի խնդիրներ էլ չկան: Սա քրոնիկ, հոգնեցնող բայց ոչ շատ տանջալից խնդիր է: Ճիշտ մոտեցման դեպքում, եթե հիվանդը նաև փոխում է իր ապրելակերպը, նվազեցնում քաշը, մենք հասնում ենք լավ արդյունքների, և նրանք տարիներ շարունակ իրենց զգում են բավարար: Հիվանդը պետք է գիտակցի, որ եթե վիրահատվեց, իրեն չի կարող համարել լիարժեք առողջ: Կամ եթե սրսկումով խնդիր լուծեց, չի նշանակում, որ մեկ այլ տեղ նոր անոթային խնդիրներ առաջ չեն գա: Ամեն դեպքում կարեւոր է ժամանակին դիմել բժշկի, քանի որ բարձիթողի վիճակում բուժման տարբեր պրոցեսներն ավելի շատ ժամանակ ու ջանք են խլում առողջ վիճակին մոտենալու համար: Իսկ  առաջին փուլերում դիմելու դեպքում և կոսմետիկ արդյունքը, և բուժական էֆեկտը շատ ավելի բարձր են լինում»,- ասում է Արամ Բադալյանը:

Թրոմբագոյացումը (թրոմբոֆլեբիտ, թրոմբոզ) վարիկոզի ամենավտանգավոր զարգացումներից է: Ամենամեծ ռիսկն այն է, որ տարածման դեպքում թրոմբը կարող է հասնել թոքային զարկերակ ու խցանելով այն կամ դրա ճյուղերը՝ առաջացնել կյանքին սպառնացող իրավիճակ: «Նման դեպքում պետք է առնվազն թրոմբի ճանապարհը փակել: Փոքր կտրվածքի միջոցով աճուկային հատվածում երակն ուղղակի կապվում է, ու թրոմբի տարածման ճանապարհը փակվում է: Խորանիստ երակների թրոմբոզի դեպքում հիմնական նպատակը թրոմբի միգրացիան կանխելն է: Բարձր ռիսկի դեպքում կիրառվում է ժամանակավոր կամ մշտական միջամտություն՝ կավա-ֆիլտրի տեղադրում: Այս միջամտությունը թույլ է տալիս հաջողությամբ կանխել մահացու վտանգավոր թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան: Վիրահատական միջամտությունը տեւում է կարճ՝ տեղային անզգայացմամբ: Սա ապահովություն է մահացու էմբոլիայից: Սակայն ավելի հաճախ կիրառվում է դեղորայքային բուժում»,- մանրամասնում է անոթաբանը: Պարզ ներկայացվող խնդիրն իհարկե բավական տարբեր ու բազմաթիվ դրսևորումներ ունի, որոնցից յուրաքանչյուրի դեպքում ճշգրիտ ու պրոֆեսիոնալ մոտեցումը բժիշկն ու իր թիմը ապահովում են:

Մի կարևոր ցուցում ևս. անոթների խնդիրների դեպքում քսուքների հետ մեծ հույսեր կապել չի կարելի, որքան էլ գովազդները հրաշքներ խոստանան: Որոշակի ցավազրկող ազդեցություն քսուքները կարող են ունենալ, սակայն լուրջ փուլերում դրանց բուժական արդյունավետությունը կտրուկ սահմանափակված է: Վարիկոզը քսուքներով չի բուժվում՝ շեշտում է մասնագետը:

 Ընդմիջվող կաղություն. մարդը կարող է քայլել որոշակի տարածություն՝ 100-200 մետր, իսկ հետո ստիպված կանգնել, քանի որ մկանն այլեւս ոտքն առաջ չի տանում:

Սա ստորին վերջույթների զարկերակները խցանող աթերոսկլերոզի արտահայտումն է «ընդմիջվող կաղության» ախտանիշով ՝ երբ քայլելիս ձկնանման մկաններում առաջանում են ցավեր, իսկ հանգստի ժամանակ դրանք անհետանում են: Ձեռքերում նմանատիպ ցավերը վկայում են վերին վերջույթների զարկերակների ախտահարումը: Արամ Բադալյանը բացատրում է՝ «այս դեպքում խցանվում կամ նեղանում է կարևոր խոշոր անոթ, և արյան հոսքը չի բավարարում  մկանային աշխատանքի ժամանակ: Այլ գանգատներից են վերջույթի գունատությունը, սառնությունը, մազածածկույթի նվազումը, ավելի ուշ փուլում նաեւ՝ այտուցները, որոնք ցավի պատճառով շարունակ նստած մնալու հետեանքն են: Աստիճանաբար հարաճելով՝ հիվանդությունը կարող է բերել վերջույթի փտախտի: Այդ պատճառով շատ կարևոր է բժիշկին ժամանակին դիմելը»:

Տվյալ ախտաբանության բուժման նպատակով «Էրեբունի» ԲԿ Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքում տարբեր ռեկոնստրուկտիվ վիրահատություններ են կատարվում աորտայի, զստային և ոտքերի զարկերակների վրա: «Ընդմիջվող կաղության» ախտանիշին այստեղ ցուցաբերվում են տարբեր մոտեցումներ: Ավելի պատկերավոր ներկայացնենք: «Դեղորայքային մեթոդները բավարար կլինիկական արդյունք կարող են տալ, բայց եթե խցանված կամ նեղացած է խոշոր անոթ, կամ կլինիկական փուլն այնպիսին է, որ արդեն դեղորայքի հետ հույս հնարավոր չէ կապել,  պացիենտն ունի «հանգստի ցավ» կամ քայլում է 200 մետրից պակաս, մտածում ենք վիրահատության մասին: Զարկերակային արյան հոսքը լավացնելու մեթոդներից են անոթն աթերոսկլերոտիկ ախտահարումից մաքրելը, էնդարտերեկտոմիան՝ անոթի ներքին շերտի ու թրոմբի մաքրումը: Մյուս տարբերակն անոթի ստենտավորումն է, իսկ բալոնային լայնացման՝ դիլատացիայի դեպքում բնական անոթը պահպանվում է ու դրա լուսանցքն է լայնացվում:

Հաջորդ տարբերակն արյան հոսքի նոր ուղի ստեղծելն է՝ պրոթեզավորումը կամ շունտավորումը, երբ անոթի բնական ընթացքին զուգահեռ նոր անոթ է տեղադրվում  երկու անցանելի հատվածների միջև՝ շրջանցելով խցանված հատվածը: Արդյունքում արյան հոսքը դեպի տուժած օրգան բարելավվում է, կարգավորվում, եւ գանգատները զգալիորեն պակասում են»,-պատմում է Արամ Բադալյանը:

Միշտ կիրառել նորագույն մեթոդներ, երբեք չանցնել հիվանդի վստահության ու բժշկի ազնվության սահմանը: Է՞լ ինչ է անհրաժեշտ: Ըստ բժիշկ Բադալյանի՝ թիմային աշխատանք: «Վիրաբուժությունը մեկ հոգու անելիք չէ, եւ եթե դու կողքիդ չունես թիմակիցներ, պարզապես հնարավոր չէ հասցնել ամեն ինչ: Ունենք երիտասարդ մասնագետներ, որոնք մեր թիմի անդամ են դառնում: Աշխատում եմ նրանց հնարավորին չափ ճիշտ ուղղորդել, որպեսզի խուսափեն նաև ժամանակին իմ ունեցած բացթողումներից: Կարևորն այն է, որ մենք անում ենք մի քիչ ավելին, քան մնացածը, ու մի քիչ ավելի լավ, քան մնացածը: Սրանք ամպագոռգոռ հայտարարություններ չեն. փորձում ենք ստանալ այնքան, որքան հիվանդը կստանա աշխարհի լավագույն կլինիկաներում»,-եզրափակում է ծառայության ղեկավարը:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5