չէին թողնում, որ սպորտսմեն է դառնալու։շարունակեց զբաղվել սպորտով՝2014 թվականին դառնալով Հայաստանի բազկամարտի առաջնության չեմպիոն։ Այսօր էլ նա օգնում է հայտնի մարզիկներինվնասվածքներից հետո վերադառնալ մեծ սպորտ, բայց միեւնույն ժամանակ շարունակում է զբաղվել սպորտով։ Առողջապահական համակարգի զրուցակիցը Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի մեծահասակաների օրթոպեդիայի բաժանմունքի ավագ օրդինատոր, սպորտային վնասվածքաբան, արտրոսկոպիստ, Հայկ Աղամալյանն է:
տարիներ եմ եղել,այսօր զբաղվում եմ նաեւ սպորտային վնասվածքաբանությամբ: Այստեղ նրբություններ կան, որ չի կարելի անտեսել: Սպորտային վնասվածքաբանը պետք է ամեն վայրկյան հիշի, որ ինքը գործ ունի ոչ միայն մարդու հետ, որին բուժում է անհրաժեշտ, այլ՝ սպորտսմենի, եւ իր գերխնդիրն է, որ նա շարունակի սպորտային կարիերան: Սպորտսմենի այցի առաջին իսկ պահից մինչեւ հրաժեշտի վայրկյանըամեն ջանք պետք է գործադրել, որ կարողանաս ավելի հարթ ու կարճ դարձնել այն ճանապարհը, որը մարզիկին կվերադարձնի մեծ սպորտ: Ու սպորտային վնասվածքաբանը նաեւ հոգեբան պետք է լինի: Բացի կոնսերվատիվ եւ վիրահատական բուժումներից պետք է նաեւ խոսքովկարողանաս բուժել: Ընտրելով այնպիսի բառեր, որ կօգնենմարզիկին վնասվածքից հետո հաղթահարել հոգեբանական բարիերը եւ իրեն ամուր ու լիարժեք զգալ մարզադաշտում:
կան հստակ կանոններ, որոնք պահպանելով՝ կարելի է ամրացնել մկանները, աճառներըեւ խուսափել վնասվածքներից: Մարզիկի համար չափազանց կարեւոր պետք է լինի կենսակերպը՝ ինչ ուտել, ինչքան քնել և այլն:
որգիշերվա ժամը տասնմեկից մինչեւ երկուսըարտադրում են հորմոններ, որոնք պատասխանատու են մկանի վերականգնման եւ աճի համար: Եթե մարզիկը, որն ուզում է դառնալ աշխարհի չեմպիոն, այդ ժամինքնած չէ, այդ հորմոնը ուղղակի չի արտադրվի: Սա ընդամենը մի օրինակ է, նման շատ կանոններ կան, որոնք անհրաժեշտ է պահպանել սպորտային հաջողությունների հասնելու համար: Կան նաև դեղամիջոցներ, որոնց կիրառումը օգնում է օրգանիզմին դիմակայել մարզիկի սպորտային ակտիվությունը: Դրանք կիրառելը կարևոր է, քանի որ մարդու օրգանիզմը նախատեսված չէ այն ֆիզիկական ծանրաբեռնվածության համար, որին դիմում է մարզիկը լուրջ հաջողություններ գրանցելու համար:
մեծ սպորտը առանց վնասվածքների հնարավոր չէ պատկերացնել: Ամենից հաճախ հանդիպող տրավմաները ամենաառանցքային ծանրաբեռնված հոդերում են լինում, մասնավորապես ծնկահոդում, սրունքթաթային հոդում, ողնաշարն ու ուսահոդը նույնպես հաճախ են վնասվում… Ինչ խոսք, վնասվածքների ժամանակ կարող են վնասվել նաեւ ոսկրերը:
ախտահարման բաժանվում են ներհոդային և արտահոդային վնասվածքների: Ծնկահոդում ավելի հաճախ վնասվում են մենիսկները, որ շատ խոցելի ստրուկտուրաներ են,ինչպես նաև խաչաձև կապանները։Արտահոդային վնասվածքներից կարելի է առանձնացնելարտահոդային դասաավորություն ունեցող այլ կապանների եւ հարհոդային մկանների վնասվածքները: Ուսահոդում կարող են վնասվել հոդաշուրթը, հոդաշապկային կապանները եւ հարհոդային մկանները: Ուսահոդի վնասվածքներիպատճառ, ի դեպ, կարող է դառնալ նաև օրգանիզմի կողմից տարաբնույթ վնասվածքային իրավիճակներում գործող պաշտպանական ռեֆլեքսային ռեակցիան, ռեֆլեկտիվ գերկծկումը, որի դեպքում ուսահոդը կազմող մկանների կտրուկ կրճատումը կարող է հանգեցնել վերջիններիս պոկման ոսկրային կպման կետերից։
որոշվում բուժման ընթացքը՝ հաշվի առնելով համաշխարհային առողջապահական ստանդարտներն ու նոր մոտեցումները: Կան, սակայն, վնասվածքներ, որ կոնսերվատիվ բուժման ենթակա չեն եւ լիարժեք բուժումը կարելի է ապահովել միայն վիրահատական եղանակով: Դրանք հիմնականում ջլերի, կապանների, մենիսկների վերակառուցողական բնույթ ունեցող էնդոսկոպիկ եւ մինիմալ ինվազիվվիրահատություններ են:
գալիս ենմի քանի ստրուկտուրաների վնասվածքով, դրանցից մի քանիսը պահանջում են վիրահատություն,մյուսները ոչ վիրահատական մոտեցում։ Վնասվածքաբանը պետք է ճիշտ կողմնորոշվի եւ հասկանա ինչի՞ց սկսել եւ ո՞ւր հասնել։ Դրա համար բժիշկը պետք է լինի ինֆորմացված, տեղյակ լինի համաշխարհային ուղեցույցներին և գործելակարգերին, ինչպես նաև լինի այնքան տեղեկացված, որ կարողանա տեղումանել մոդիֆիկացիաներ, իր մոտեցումն էլ ավելացնել՝ համոզված լինելով, որ դա ճիշտ է եւ միայն օգուտ է տալու հիվանդին։
վիրահատականնոր մոտեցումներ են դրսեւորվում սպորտային վնասվածքների ժամանակ: Պատմեք խնդրեմ՝ ինչ խնդիրների դեպքում ի՞նչ վիրահատություններ են արվում եւ որքանո՞վ են ընդունված աշխարհում:
առանց ռեկոնստրուկցիաների:Այսինքն, եթե ունենք կապանի վնասվածք, որը կոնսերվատիվ բուժումով չի վերականգնվելու, վերջնական արդյունք չենք ստանալու, եւ վաղ թե ուշպետք է արվի ռեկոնստրուկտիվ վիրահատություն, մենք սպորտսմենին առաջարկում ենք ալտերնատիվ տարբերակ՝ պոկված կապանը մնում է իր տեղում, ու կատարում ենքառաջնային պահպանողական վիրահատություն, որը եւ բուժում, եւ պրոֆիլակտիկաէ:
բիոքայքայվող խարիսխի օգնությամբ: Այդ խարիսխները օրթոպեդները սովորաբար կիրառում են ուսահոդերի վնասվածքների բուժման մեջ, բայց մենք այն սկսել ենք կիրառել նաև ծնկան կապանների վերականգման գործում:Վիրահատության այս արթրոսկոպիկ մոտեցումը 2015թ-ին առաջարկել է Արտրեքս առաջատար ընկերությունը, դրանից մեկ տարի հետո, ես այն ներդրել եմ մեր կենտրոնում: 12 նման վիրահատություն արդեն արել ենք, եւ շատ լավ արդյունքներ են արձանագրվել: Համոզված եմ, որ այս նոր ու արդյունավետ մոտեցումը շուտով լայն տարածում է ստանալու աշխարհում:Սա միլիմետրերի ճշգրտություն պահանջող վիրահատություն է: Հետվիրահատական վերականգնումը ընթանում է, ինչպեսռեկոնստրուկտիվ վիրահատությունների ժամանակ: Լիարժեք վերականգնման եւ եւ մեծ սպորտ վերադառնալու համար պահանջվում է վեց ամիս ժամանակ:
Շատ տարարածված են եւ մեծ ուշադրություն են պահանջում նաեւ ուսահոդի վնասվածքները։ Պտտող մանժետը չորս մկաններից կազմված մկանային կառույց է, որը վերին վերջույթը բարձրացնում է վերեւ, պտտում է ներսային ու դրսային ուղղություններով։ Այն ուսագոտու կառուցվածքային համակարգումամենախոցելինէ համարվում։ Դրավնասվածքի բուժումը ենթադրում էվիրահատական մոտեցում, որովհետեւ այն ժամանակ երբ ջիլըպոկվում է թմբիկից, մկանը կծկվում ու տանում է նրանհետ՝ հեռացնելով իր կպման կետից։Վիրահատությունն այս դեպքում պարտադիր է, որովհետև այլ կերպ այն գրեթե չի վերականգնվում։
մկանները։ Արդյունքը արդարացրեց ջանքերը։
զբաղվում եմ ընդհանրապեսվնասվածքների եւ օրթոպեդիկ խնդիրների կոնսերվատիվ եւ վիրահատական բուժումով։ Վիրահատարանում երբեմն ամբողջ օրն եմ անցկացնում։ Հինգ- վեց վիրահատություն եմ անում։
Աշխարհի բժշկությունը այսօր ավելի միտված է դեպինվազ վնասվածքային վիրահատությունները եւ արթրոսկոպիան։ Ես էլեմ այդ եղանակով վիրահատումծնկահոդի, ուուսահոդի բոլոր վնասվածքները, ջլային խնդիրները եւ այլն։ Բաց վիրահատության համեմատ արթրոսկոպիան մի շարք առավելություներ ունի։ Նախ արթրոսկոպիայից հետո մեծ սպիներ չեն մնում։ Արթրոսկոպիկ պորտալը մեկ սանտիմետր է, տարբեր զոնաներում արվում են փոքրիկ անցքեր , որոնց վրա դրվում էմեկական կար։ Այդ անցքերի սպիները ժամանակի ընթացքում անհետանում են։ Բաց վիրահատության ժամանակ մինչեւ թիրախին հասնելը բոլոր հյուսվածքները պետք է բացես, կտրես մաշկը, ենթամաշկը, մկանըսպեցիֆիկ ուղղություն է այնքանով, որ ձեռքով չես շոշափում հյուսվածքը, գործողությունները անում ես հատուկ , նուրբ գործիքով ՝ տեսնելով պատկերը մեծ էկրանի վրա։ Արթրոսկոպիան մեծաթիվ միջամտություններ կատարելու հնարավորություն է տալիս, ու կարող ես քեզ վստահ ու ուժեղ զգալ այդ գործիքը ձեռքիդ, միայն եթե լիարժեք տիրապետում ես մասնագիտությանդ եւ անատոմիային:
հետևել նաեւ հետ չմնալ համաշխարհային բժշկագիտության զարգացման տեմպից:
համար մշտապես պետք է հետեւես, թե ի՞նչ է կատարվում աշխարհում, ի՞նչ նոր մեթոդներ կան, որ կարող ես կիրառել: Ես բաժանորդագրված եմ բժշկագիտական հայտնի ամսագրերին, մշտապես մասնակցում եմ վերպատրաստման դասընթացների, կոնֆերանսների,որոնք օգնում են հետ չմնալ աշխարհի ռիթմից ու քայլել համընթաց, որովհետեւ, եթե թեկուզ մի պահ բաց թողեցիր այդ ինֆորմացիան, այլեւս չես կարողանլու հասնել բժշկագիտության զարգացման հետեւից։ Անգամ ամենածանր կամ ամենաուրախ օրվանից հետո, ես ինձ թույլ չեմ տալիսքնել, եթե գոնե մի ժամ մասնագիտական գրականություն չեմ կարդում, մի նոր բան չեմ սովորում:
2018-09-14
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան