Y Logo
Արդյունավետ, բայց թանկ. ռևմատոլոգիական խնդիրները Հայաստանում

Արդյունավետ, բայց թանկ. ռևմատոլոգիական խնդիրները Հայաստանում

կա, բայց դեղորայքըչափազանց թանկ արժե։ Ռևմատոլոգիական հիվանդություններ ունեցողները Հայաստանում հաճախ են այս խնդրին բախվում։ Գենետիկ ինժեներիայի միջոցով ստացված կենսաբանական դեղորայքը արտերկրում անվճար է տրամադրվում կամ էլ փոխհատուցվում է առողջապահական ապահովագրական կազմակերպության կողմից։ Հայաստանում թանկարժեք դեղորայք ձեռք բերելը հիվանդի խնդիրն է։ Ռևմատոլոգիական հիվանդությունների,բուժման մեթոդների ու ոլորտում առկա այլ խնդիրներիմասինզրուցել ենք ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանի հետ։

հիվանդության նշաններին: Ռևմատոլոգիական խնդիրների մասին կարող է վկայել, օրինակ, մկանների կարկամությունը: Եթե մարդը առավոտյան զարթնում է բռնված մկաններով, դժվարանում էշարժվել, և այդ վիճակըտևում է մեկ ժամից ավելի, ուրեմն գործ ունենք առավոտյան մկանային կարկամածության հետ, որը ռևմատոլոգիական հիվանդությունների առաջին փուլն է համարվում: Ռեյնոյի համախտանիշի դեպքում էլ նշան կարող է լինել մատների ծայրերի, ոտնաթաթերի սառչելը, իսկ, օրինակ, համախտային գայլախտ հիվանդության ժամանակմարդիկ լավ չեն տանում արևի ուղիղ ճառագայթները, և ռևմատոլոգիական հիվանդությունը կարող են շփոթել արևայինալերգիայի հետ:

զարգացման վաղ շրջանում: Եթե հոդերը ժամանակին չբուժվեն, ամեն սրացման հետ կախտահարվեն նոր հոդեր, ու կզարգանա հաշմանդամություն: Ռևմատոլոգիական հիվանդությունների դեպքում հաճախ ախտահարվում են նաև ներքին օրգանները՝ թոքերը, երիկամները, լինում է նաև մաշկի կամ ուղեղիախտահարում: Օրգանիզմում կատարվում են անդառնալի փոփոխություններ, որոնց դեմ բժիշկն անզոր է պայքարել: Կարող են առաջանալ անգամ խնդիրներ, որ շատ ժամանակ անհամատեղելի են կյանքի հետ:

են միզասեռական կամ աղիքներիինֆեկցիայի ֆոնի վրա: Եթե մարդը դիմի բժշկի, երբ դեռ ներքին օրգանները ախտահարված չեն, հնարավոր էլիարժեք բուժել ինֆեկցիան ու հոդաբորբը: Խրոնիկ հիվանդությունների դեպքում վերջնական բուժման շանս չունենք: Մենք մշտապես ձգտում ենք լիարժեք ախտադադարի, այսինքն, որ հանենք դեղը և հիվանդը լիարժեք առողջ լինի,բայց դա միշտ չէ, որ հնարավոր է: Ավելի հաճախ ունենում ենքդեղորայքային ախտադադար, երբ հիվանդըդեղորայք է ստանում ևիրեն լիարժեք լավ է զգում:

պատճառներ, որոնց արդյունքում առաջանում են ռևմատոլոգիական հիվանդությունները:

գայլախտի զարգացմանը նպաստում ենուլտրամանուշակագույն ճառագայթները, ծխելը նշանակություն ունի ռևմատոիդարթրիդի զարգացման դեպքում: Ռևմատոլոգիական հիվանդությունների առաջացամանը կարող են նպաստել նաև արդյունաբերական թույները, դեղորայքը, վիրուսները, երբեմն անգամ շատ սպիտակուցային սնունդըև այլն: Բայց ասել, որ դրանք են ռևմատոլոգիական հիվանդությունների հիմանական պատճառները, մենք չենք կարող: Ռևմատոլոգիական հիվանդություններըունեն նաև ժառանգական հիմք: Գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց իմունիտետն է պատրաստ արձագանքել արտաքին միջավայրից եկող գործոններին:

է, որը նույնպես ունի գենետիկնախատրամադրվածություն: Հիվանդության նշաններից են բերանի լորձաթաղանթի և միզասեռական օրգանների ցավոտ խոցերը, հոդացավերը, աչքերի բորբոքումը…. Հաճախ նման հիվանդներին մեզ մոտ են ուղարկում ստամոտոլոգները:

անհրաժեշտ է լինում նշանակել կենսաբանական դեղամիջոցներ: Դրանք չափազանց արդյունավետ են: Այդ դեղամիջոցների շնորհիվ ռևմատոլոգիան բավականին առաջ է գնացել վերջին 10-15 տարվա ընթացքում։ Բայց քանի որ կենսաբանական դեղորայքը ստացվում է գենային ինժեներիայի միջոցով,բավականին թանկ արժե: Եվրոպայում կամ Ամերիկայում թիրախային այդդեղամիջոցները կամ մտնում են առողջապահական ապահովագրության մեջ, կամ հիվանդներին անվճար տրվում է պետության կողմից։ Հայաստանում կենսաբանական դեղամիջոցները ընդգրկված չեն պարտադիր դեղամիջոցների ցանկում և մենք անվճար տրամադրել չենք կարող։ Եթե ավելի էժան, սինթետիկ դեղամիջոցներ ենք նշանակում ու արդյունք չենք ստանում, գիտենք, որ այդ կետում, ամենայն հավանականությամբ, կանգ ենք առնելու: Հաջորդ քայլը, ըստ ուղեցույցի, կենսաբանական դեղամիջոցների նշանակումն է, բայց շատ քիչ հիվանդներ հնարավորություն ունեն դա գնելու:

էտապ է, որը մեզ մոտ բացակայում է։Ամբողջ հոգսը ու պատասխանատվությունը մնում է բժշկի վրա, բացի դեղորայքային նշանակումներից նաև հոգեբանի դեր ենք ստանձնում, փորձում բացատրել, այնպիսի բառեր ու դեմքի արտահայտություն ընտրել, որ պացիենտը չհուսահատվի, բայց և հասկանա իր ունեցած խնդրի ամբողջ լրջությունը։

դրանք տարբերակել։ Կարողանո՞ւմ եք տանը կին, աշխատավայրում բժիշկ լինել։

օրինակ, գիտեն, որինձ չպետք է զանգահարեն աշխատանքային ժամերին, հեռախոսազանգերի ժամը վեցից ութն է։ Այսինքն՝ ես մտնում եմ տուն և շարունակում աշխատել տանը, պատասխանել զանգերին, խորհուրդ տալ, ու դա հաճախ տևում է ոչ թե մինչև ժամը ութը, այլ ինը, տասը։

հանդիպում են հաճախակի, դա արդեն բժշկին դիմելու պարտադիր պայման է։ Ռևմատոլոգիական խնդիր ունեցող հիվանդներին ես խորհուրդ եմ տալիս պայքարել հիվանդության դեմ՝ ընկերանալով դրա հետ։ Ինքն իրեն օգնել ցանկացող պացիենտը պետք է զգահիվանդության սրացման առաջին իսկ նշանները ուդիմի բժշկին: Եվս մի կարևոր հանգամանք՝ պետք է գտնել այնպիսի բժշկի, որին կվստահեք 100 տոկոսով ու բուժման երկար ճանապարհը կանցնեք՝ նրա ցուցումների վրա հիմնվելով: Ու հիշեք, համացանցում այսօր շատ ավելորդ տեղեկատվություն կա, սխալ տեղեկատվություն, որը ոչ միայն չի օգնելու ձեզ, այլև հաճախ հանգեցնելու է անդառանալի հետևանքների:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ:Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակըՉորացրեք ականջը սրբիչով։Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5