Մեծ Բրիտանիայում իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ծերունական ծանրալսության տարիքային շեմը նվազել է մինև 45 տարեկանը, և շարունակաբար նվազելու միտում ունի: Ծանրալսության երիտասարդացումը կանխելու համար 2007 թ Եվրամիությունը օրենք է ընդունել աշխատավայրերում աղմուկի աստիճանը որոշելու և աղմուկի դեմ անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ կիրառելու մասին: Այս օրենքը Հայաստանում էլ է ընդունվել:
Ի՞նչ մակարդակում է Հայաստանում լսողության պահպանման պրոֆիլակտիկան, և հասանելի՞ են արդյոք լսողական նանոտեխնոլոգիաները մեր հասարակությանը: Մեր զրուցակիցը Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ԼՕՌ-հիվանդությունների ամբիոնի դոցենտ, «Արֆա-Մեդ» լսողական ապարատների կենտրոնի տնօրեն Գարեգին Միրաքյանն է:
Լսողության թշնամին
Աղմուկ… այն ամենուր է ու անընդհատ փողոցում, աշխատանքում, ժամանցի վայրերում, անգամ տանը, այդ աղմուկը հաճախ գերազանցում է 80 դեցիբելը, որը մարդու կոմֆորտային լսողություն բարձրակետն է: Իսկ 80 դեցիբելից բարձր ձայնային ազդանշանները կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ, մինչև անգամ սրտի կանգ: Այս մշտական աղմուկի հետևանքով ծանրալսությունը դադարել է ծերունական համարվելուց. այն 20 տարով երիտասարդացել է: Ու էլի կերիտասարդանա, քանի դեռ շարունակում ենք ականջակալներով անընդհատ բարձր երաժշտություն լսել, աշխատավայրերում և ռեստորաններում չհոգալ աշխատակիցների ու հաճախորդների ձայնային կոմֆորտ միջավայր ապահովելու մասին:
Մենք էլ ունենք այդ օրենքը, ունենք Ակուստիկայի գիտական կենտրոն, որի աշխատակիցները գործարաններում, արտադրամասերում, ռեստորաններում ու այլ ժամանցի վայրերում աղմուկի աստիճանի չափումներ են իրականացնում: Եթե այդ վայրերում ձայնը գերազանցում է սանիտարական նորմը, այն պետք է նվազեցնել, իսկ եթե գործարան է, և աղմուկն անխուսափելի է, ականջի ձայնամեկուսիչ ներդիրներ տրամադրել աշխատակիցներին
Կույր լինելը մարդկանց անջատում է իրերից, իսկ ծանրալսությունը մարդկանց անջատում է իրարից: (Գյոթե)
Վատ լսող մարդը կորչում է ինֆորմացիոն դաշտում, փորձելով լսել խոսակցին` հայտնվում է սարսափելի գերլարված վիճակում, վախենում սխալ պատասխանել, հայտնվել անհարմար իրավիճակում: Այս հոգեվիճակն էլ հանգեցնում է ճնշման բարձրացմանը, գերհոգնածությանը: Այդ պատճառով էլ թվային լսողական ապարատ կրելը պարտադիր է: Այն ոչ միայն վերացնում է վերոնշյալ անհարմարությունները, այլև կանխում է ծանրալսության խորացումը: Հայտնի է, որ օրգանի անգործությունը խորացնում է խնդիրը: Թվային լսողական ապարատը որսում է 125-8000 հերց ձայնային ալիքները և ստիպում է, որ լսողության օրգանը աշխատի: Կարևոր է նաև ըստ պացիենտի աուդիոգրամայի լսողական ապարատի ճիշտ կարգավորումներ կատարելը: Աուդիոգրամայի շնորհիվ որոշվում են ծանրալսության աստիճանն ու բնույթը, ըստ այդմ էլ ընտրվում ու կարգավորվում է լսողական ապարատը: Անգամ ամենալավ ու թանկ ապարատը ցանկալի արդյունք չի տա, եթե համակարգչային բազային ճշգրիտ կարգավորումներ չկատարվեն: Լսողական ապարատը տեղադրելուն հաջորդում է ադապտացիոն շրջանը, որից հետո ըստ հիվանդի զգացողության կատարվում է վերջնական թյունինգային կարգավորումը:
Ձայնային բոլոր ալիքներ որսացող նանոտեխնոլոգիաները
2006թ. երբ սկսեց գործել «Արֆա-Մեդը», չէինք էլ կարող պատկերացնել, որ մի օր կունենանք նանոտեխնոլոգիաներով պատրաստված այսպիսի սպեկտորի ու հզորության ապարատներ: Էլ չեմ խոսում չափսերի մասին. եթե առաջ միջին կամ 4-րդ աստիճանի ծանրալսության համար նախատեսվում էին մեծ ու անհարմար չափի ապարատներ, ապա այսօր դրանց չափսերն անհամեմատ փոքր են, ու չնայած փոքրությանը` ունենում են մինչև 20 կանալներ, որսում են անգամ բարձր հաճախականության ձայներ ու ապահովում են սոցիալական ադեկվատ լսողություն: Ճիշտ է` Եվրոպայում լսողական ապարատներ արտադրող ընկերությունները շատ են, բայց մենք նախընտրել ենք շվեյցարական «Բերնաֆոնը» մի քանի հիմնավորմամբ: Նախ` ամբողջ աշխարհին են հայտնի շվեյցարական բարձրագույն տեխնոլոգիան և ինժեներական միտքը, որի ճանաչված արգասիքը ժամացույցներն են: Երկրորդ` շատ են «Բերնաֆոնի» ինովացիաները. տարեկան արտադրվում է 2-3 նոր լսողական ապարատ: Եվ երրորդ` այս ֆիրման մասնագիտացած է միայն լսողական ապարատների արտադրությունում, որի ինժեներական կազմում ընդգրկված են աշխարհի լավագույն մասնագետները: Վերջերս ձեռք ենք բերել նաև նոր գործընկեր` ամերիկյան «Ստարկեն», ԱՄՆ-ի համար առաջին ընկերությունը, որի լսողական ապարատները կրել են երկրի նախագահներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: «Ստարկե»-ում է առաջին անգամ պատրաստվել աշխարհի ամենափոքր լսողական ապարատը, որը բացարձակ անտեսանելի է, ու այդպես էլ կոչվում է՝ invisible:
Արդյոք ճիշտ է առանց հիվանդի ներկայության լսողական ապարատ ձեռք բերելը
Հաճախ բախվում ենք այն խնդրին, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները իրենց բարեկամների համար, առանց հիվանդի լսողության ախտորոշման տվյալների, գնում և ուղարկում են լսողական ապարատներ, որոնք չեն համապատասխանում լսողության իջեցմանը:
Իհարկե, մեր կենտրոնը հանդիսանում է «Բերնաֆոն» և «Ստարկե» ֆիրմաների պաշտոնական ներկայացուցիչը, բայց մեզ մոտ կատարվում է նաև այլ եվրոպական և ամերիկյան հայտնի արտադրողների լսողական ապարատների ծրագրավորում:
Ճիշտ է լսողական ապարատը ձեռք բերել տեղում, որովհետև հիվանդի շփումը բժիշկի հետ հնարավորություն է տալիս բժշկին հաշվի առնել լսողության իջեցման շատ նրբություններ, ինչն օգտագործվում է լսողական ապարատի բազային և մանրակրկիտ կարգավորման ժամանակ: Մեր կլինիկայում ամբողջ ծառայությունը իրականացվում է բարձր որակավորում ունեցող բժիշկ-աուդիոլոգների և ոչ ինժեներ- ակուստիկների կողմից:
Այստեղ գործում է նաև երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման կենտրոն, որտեղ կատարվում են լսողական ապարատների անսարքության դիագնոստիկա և վերանորոգում: Իրականացվում են անհատական կոշտ և փափուկ ներդիրների, ներականջային ապարատների կաղապարների պատրաստում, որոնց համար հիվանդի ներկայությունը պարտադիր է:
Երևակ ամսագիր
2017-06-01
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան