ուռուցքային հիվանդբժշկական հաստատություն է դիմումհիվանդությանմետաստատիկ փուլում:Ի՞նչ մեթոդներկարելի է կիրառել բարձիթողի վիճակը վերահսկելու համար, ո՞ր դեպքում է քաղցկեղը համարվում լիարժեք բուժելի.... Օնկոլոգիական հիվանդությունների տարածվածության , բուժման նորագույն մեթոդների ու այլ հարցերի շուրջ «Առողջապահական համակարգը» զրուցել է Երեւանի գլխավոր ուռուցքաբան , «Էրեբունի » ԲԿ Ուռուցքաբանության գծով փոխտնօրեն, Ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Հայկուհի Գյոկչյանիու նույն բաժանմունքի բժիշկ ուռուցքաբան Ռոզա Բարաքյանի հետ:
մահացության թվով Հայաստանը աշխարհում առաջատար է: Որպես Երեւան քաղաքիգլխավոր ուռուցքաբան կարող եք հաստատել կամ հերքել այդ տեղեկատվությունը: Ո՞րն է պատճառը:
Առաջատարների մեջ լինելը պատահական չէ: Ազգային առանձնահատկություն է: Բժշկի դիմում ենք միայն ծայրահեղ դեպքում, երբ խուսափելու հնարավորություն այլեւս չկա: Վիճակագրական տվյալներ ասեմ: Ուռուցքային հիվանդությամբ տառապողների ավելի քան 45 տոկոսը դիմում է բարձիթողի վիճակում, հիվանդության չորրոդ փուլում: Այն վիճակում, որանգամ աշխարհի լավագույն կլինիկաներում կդժվարանան լուծում առաջարկել: Այս պահին մեր հիվանդանոցում բուժվում է 200 հիվանդ, որոնց կեսից ավելին մետաստատիկ հիվանդներ են, դեպքեր, երբ խոսքը գնում է ոչ թե բուժման, այլ կյանքի որակը լավացնելու եւ տեւողությունը ավելացնելու մասին: Մարդիկ պետք է գիտակցեն, որ հիվանդության վաղ հայտնաբերումը լիարժեք բուժման միակ երաշխիքն է: Հաճախ մարդիկ չեն շտապում բժշկի անգամ հիվանդության հետ դեմ առ դեմ կանգնելուց հետո: Համացանցում շատ են հրաշք միջոցների առաջարկները, որոնց միջոցով իբրեւ թե կարելի բուժել քաղցկեղը: Չեմզլանա կրկինբարձրաձայնել՝ կաղամբը, սոխը , սոդան եւ այլ «հրաշք» միջոցները քաղցկեղը չեն բուժում, բայց խլում են լիարժեք բուժման ամենակարեւոր գործոնը՝ ժամանակը:
ձեռնարկել, արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Առավելագույնսպետք է օգտագործվի զանգվածային լրատվամիջոցների ուժն ու ազդեցությունը: Բացի այդ շատ կարեւոր քայլ պետք է կատարվի: Ուռուցքային հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը Հայաստանում պետք է դառնա անվճար: Մեծ թիվ են կազմում հիվանդները, որոնք բժշկի չեն դիմում ֆինանսական խնդիրների պատճառով: Եւ ախտորոշումը, եւ վիրահատությունը, եւ քիմիաթերապիան եւ ճառագայթային բուժումը պետք է իրականցվի պետպատվերի շրջանակում: Մեր հարեւան Վրաստանում, օրինակ, ուռուցքային հիվանդությունների բուժումը 80 տոկոսով փոխհատուցվում է պետության կողմից: Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնումպետության կողմից որոշակի համավճար է սահմանված միայն հիվանդության ախտորոշումից հետո:
մեր երկրի, եվրոպական երկրներում, սակայն,գործում են ռեֆերենտ լաբորատորիաներ, որտեղ վերաստուգվում է կասկածելի արդյունքերը: Ճշգրիտ ախտորոշումից հետո հիվանդի հետագա բուժման եղանակըպետք է որոշվիառնվազն հինգ մասնագետի քննարկման արդյունքում: Տարբեր բուժհաստատություններում կատարվում են նման քննարկումներ, սակայն ես կարծում եմ պետք է համախմբելուռուցքաբանական ծառայությունը, պետք է լինի տարբեր բժշկական կենտրոններից հավաքված ուռուցքաբան էքսպերտների թիմ, որ կկարողանա ծանր դեպքերում միասնական որոշում կայացնել ու մարդկային կյանքերփրկել: Հայաստանում շատ են բժիշկները, որոնք մշտական վերապատրաստումների, փորձի փոխանակման ծրագրերի մասնակցելու շնորհիվ կարողանում են աշխարհի բժշկագիտության զարգացմանը համաքայլ գնալ, պետք է համախմբել ներուժը, միայն այդպես կարելի առաջ շարժվել: Քիմիաթերապիայի զարգացման առումով կարելի է ասել, աշխարհի համեմատ նույն հարթության վրա ենք, բայց օնկովիրաբուժությունում ընդունված մեթոդներ կան, որ Հայաստանում դեռ չեն կիրառվում, օրինակ ուռուցքների որոշ լապարասկոպիկ վիրահատությունները: Եվրոպական երկրներումմեծ առաջընթաց կա նաեւ ճառագայթային բուժման եղանակներում, որը դեռ չի հասել մեր երկիր: Չափազանց արդյունավետ է նաեւ թարգեթ կամ թիրախային թերապիան, որին մենք շատ լավ ծանոթ ենք, սակայն, կիրառել կարողանում ենք ոչ հաճախ: Պատճառն այն է, որ անհրաժեշտ որոշակի դեղամիջոցներ Հայաստանում գրանցված չեն եւ չափազանց թանկ արժեն:
քայլեր եքձեռնարկում մայրաքաղաքում իրավիճակը վերահսկելու եւ ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար:
ու եզրակացությունից հետո արդյունքները եւս մեկ անգամ պետք է հաստատվեին ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Դա պացիենտի համար ենթադրում էր ավելորդ ժամանակի եւ ֆինանսների կորուստ: Նախարարությունը շատ շուտ արձագանքեց մեր բարձրացրած խնդրին եւ այդ կարգը հանվեց: Օգտագործելով առիթը՝ ուզում եմ ընդգծել, լիցենզավորված բուժհաստատություններում ստացված եզրակացությունները ընդունվում են ի գիտություն եւ ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից օնկոլոգիական հիվանդությունը հաստատող կրկնակիեզրակացության անհրաժեշտություն այլեւս չկա: Նախարարության կողմից շրջաբերական է ուղարկվել բոլոր բուժհաստատություններ, բայց շատ հիվանդներ ու անգամբժիշկներ շարունակում են հետեւել հին կարգին:
Ձեր ղեկավարած բաժանմունքը:Ո՞րն էր բաժանմունքի բացման շարժառիթը եւ ո՞րն է առանձնահատկությունը:
Կատարվում է քիմիաթերապիա բազմօրյա բարդ սխեմաներով, որ ամեն բուժհաստատությունում չէ, որ ընդունված է: մազերը չեն թափվում: Թթվածնով հագեցած սենյակներում բուժօգնությունը տրամադրում են բարձրակարգ բժիշկները, որոնք մշտապես վերապատրաստվում են արտերկրում եւ օգտագործում են աշխարհում ընդունված նորագույն մեթոդները: Նաև ինքներս նման միջոցառումներ կազմակերպում ենք: Վերջերս անցկացրինք միջազգային գիտապրակտիկ կոնֆերանս կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ՝ տարբեր երկրներից ժամանածլավագույն ուռուցքաբանների մասնակցությամբ: Հրավիրված էին նաև Հայաստանի եւ Արցախի տարբեր բժշկական կենտրոնները ներկայացնող մասնագետներ: Փորձի փոխանակման նման ծրագրերը չափազանց կարեւոր են Հայաստանում ուռուցքաբանության ոլորտը զարգացնելու համար: Եւս մի կարեւոր քայլ, Հայաստանն եմ ներկայացրելՍանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերներ» գիտաժողովի ժամանակ, որին մասնակցում են հեղինակավոր բժիշկներ ամբողջ աշխարհից: Իսկ մինչ այդ այդ էլ մասնակցեցի Փարիզի ամենահայտնի ՝ Գյուստավ Ռուսիի անվան ուռուցքաբանության կենտրոնի կազմակերպվածց մաստեր կլասին: Հետագայում այնտեղ մեկնելու հնարավորություն կունենան նաեւ մեր մյուս բժիշկները: Կարծում եմ բժշկի ամենակարեւոր հատկանիշը նպատակասլացությունն է: Պետք է կարողանալ մշտապես հետեւել աշխարհում տեղի ունեցող նորարություններին ու օգտագործել պրակտիկայում: Տեղում կանգնած մնալով ոչնչի հասնել հնարավոր չէ: Այդ սկզբունքով ենք առաջնորդվում ես եւ մեր կլինիկայում աշխատող մյուս բժիշկները:
եւ ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա լավ բժիշկը:
«Էրեբունի» հիվանդանոցի ուռուցքաբանության բաժանմունքի բացման օրվանից եմ աշխատում ու կարող եմ ասել, որ սա թույլ մարդկանց տեղ չէ:Բաժանմունքը աշխատանքը սկսեց շատ փոքր ծավալներից եւ այսօր արդենկարող ենք արձանագրել, որ տարվա առաջին երեք ամսվա ընթացքում արդեն 500 հիվանդ ենք ընդունել, երկու տարում մեր այցելուների թիվը գերազանցել է 3000-ը: Կարծում եմ, ստատիստիկ տվյալները խոսուն են… Մեր նվաճումներից է այն, որ մենք երբեք չենք դոփում տեղում, ձեռք բերածով չենք բավարարվում, աշխատում ենք հետ չմնալ աշխարհի ռիթմից: Մեզ համար ամենից կարեւորը հիվանդի առողջությունն է եւ դա զուտ ասված խոսքեր չեն: Յուրաքանչյուր հիվանդ մտնելով մեր հիվանդանոց դառնում է մեզ հարազատ մարդ, որին պետք է օգնենք ցանկացած գնով:
ունեցող մարդկանցհետ շփումը մի շարք բարդություններ է ենթադրում: Արդյո՞ք համաձայն եք այն մտքին, որ հիվանդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը իր հիվանդության մասին:
խնդրի հետ ինքը միայնակ չէ: Կա մեկը, ով պատրաստ է իր հետ հիվանդության դեմ պայքարել մինչեւ վերջ: Իհարկե, դա չափազանց դժվար է, երեւի թե բժշկի աշխատանքի ամենածանր, բայց եւ ամենակարեւորհատվածն է: Երբ հիվանդը դիմում է հիվանդության որոշակի փուլում, բժիշկը պարտավոր է նրան բացատրել, ցույց տալ բուժման ճանապահը, որ պետք է անցնեն համատեղ: Եթե հիվանդը հստակ չպատկերացնի ինչ փուլերով պետք է անցնի, ճանապարհի կեսից կհոգնի ու հետ կկանգնի:
2018-09-04