սրտաբանական բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանի հետ:
Ստենտները արտադրվում են Եվրոպայում և դրանց գինը ինքնին շատ բարձր էստենտավորումըեվրոՄեզ նախարարությունիցԴա ինչպես է հնարավոր դառնումկամ պետք է բժշկիաշխատավարձ չտալկամ պետք է առնել շուկայի ամենաէժանանորակ ստենտներըկամ պետք է խուսափելհարկային դաշտիցկամ էլ պետք է կամավոր սկզբունքովծառայեՀայաստանի ՀանրապետությանըՄենքբժշկական կենտրոնում աշխատող բժիշկները, ընտրել ենք վերջին տարբերակը
կամ էլ հարկային դաշտից դուրս
ականների սկզբմարդկանցՀայաստանումէրհիմաապրելիությունը կազմում էտարեկանԲժշկության մեջմասնավորապես սրտաբանությունում ներդրվել են մեթոդներորոնք երկարացնում են կյանքըԱյսօր աշխարհում հիվանդանոցային սուր ինֆարկտից մահանում է հիվանդներիտոկոսըմեթոդները կիրառվում են Հայաստանիհիվանդանոցներումսակայն շատ տեղերում դա վերածվում է բիզնես ծրագրիմեթոդը իրականացվում է ոչ թե հիվանդի կյանքը փրկելուայլ մեծ շահույթ ստանալու համարՄարդիկ հավատում ենոր ստենտավորմամբսրտի վիրահատությամբ փրկվում ենԹե ինչ թիմով և ինչ որակով կարվի տվյալ վիրահատությունըհաճախ այնքան էլ չի կարևորվումԿարևորը շահույթն է և բիզնեսի զարգացումը
փոխելու համար:
առողջապահության նախարարը այնքան ուժեղայնքան հզոր լինի իր թիմովոր ասիմենք այս ծառայությունը չենք կարող մատուցել պետպատվերի շրջանակումբոլորի համար անվճարսրտի վիրահատություն անելու հնարավորություն չունենքԿամ էլչենք կարողմարդու համար անվճար սրտի վիրահատություն անելհազար մարդու համար կանենքոչ թե բժիշկներին հատկացնի որոշակի գումար և նրանց դնի անելանելի վիճակի մեջԿրթությունը և մասնագետը պետք է հարգվև նորմալ վարձատրություն ունենա
Տարիներ շարունակ սրտի վիրահատություն իրականացնելու համար պետպատվերի շրջանակում մեկ միլիարդից ավելի գումար է հատկացվել մի հիվանդանոցիորը ոչ մի սրտի վիրահատություն չի արելբայց այդ գումարներըծախսվել ենԴեռ ինչքան ժամանակ պետք կգաորպեսզի այս իրավիճակը շտկվիկտեսնենք արդյունքը:
- Առաջին հերթին պետք է բժիշկների նոր սերունդ ստեղծվիմտածող մարդկանց նոր սերունդ ձևավորվիՄեկ միջամտայինսրտաբան պատրաստելու համարտարի է անհրաժեշտորպեսզի նա տիրապետի մասնագիտական գաղտնիքներին և ճիշտ բուժումներ կատարիԱյսօր Հայաստանում չկա այդ մասնագիտությունըանգամ համալսարանական մակարդակով չկա դպրոցըոր նման մասնագետ պատրաստիԵղած բժիշկներն էլ հեռանում են Հայաստանիցեն: Հայաստանըից ավելի բժիշկ է լքելորովհետև չկա ուսուցողական բազաչկա պետական հովանավորությունչկա աշխատավարձԴրա համար էլ Գերմանիայի հիվանդանոցներում ամենից մեծ թիվը կազմում են Հայաստանիցգնացածբժիշկները
բժշկական կենտրոն բացելև պահելը մեղմ ասած չափազանց դժվար էու ես կասեի նաևինչոր տեղ անիմաստՇատ ժամանակ ես աշխատավարձ չեմ ստանումորպեսզի կարողանամ իմ բժիշկներին վարձատրելՉեք հավատաբայց այնպես էլինումոր ես իմ աշխատողներին ասում եմտասհինգ վիրահատություն ես արելբայց ես կարող եմ վարձատրել միայն հինգի համարՈւ մարդիկոր Հայաստանի լավագույն մասնագետներն ենհամակերպվում են ու շարունակում են աշխատել
ր
բժշկական կենտրոնում են կենտրոնցած սրտի ծայրահեղ ծանր հիավա
միջամտությունները, որ մենք չենք կատարում: Բնածին բարդ արատներ կան, առիթմոլոգիական խնդիրներ, որոնց համար հատուկ թանկարժեք սարքավորումներ են անհրաժեշտ, որ Հայաստանում չկան: «Քանկոր»-ը համագործակցում է Եվրոպայի շատ հայտնի կլինիկաների հետ, և այդ դեպքերում մեր հիվանդներին ուղորդում ենք այնտեղ: Մնացած բոլոր դեպքերում տարին մի քանի անգամ վերապատրաստում անցած բժիշկների թիմը մատուցում է բարձրակարգ, եվրոպական ստանդաՄենք առաջնորդվում ենք աշխարհում ընդունված ու փորձված բուժմանամենաժամանակակիցմեթոդներովԱրդյունքների մասին խոսում են վիճակագրականտվյալներըՀինգ տարում կատարվել է ավելի քանսրտի վիրահատությունստենտավորումներ և բաց վիրահատություններՀետվիրահատական կազդուրմանապրելիությանկյանքի որակի բարելավման ցուցանիշները լիովինհամընկնում են Եվրոպական լավագույն չափանիշներին
-Մենք աշխատում ենք հետևյալ սկզբունքով, ոչ թե բուժում ենք ինֆարկտը, այլ չենք թողնում, որ այն առաջանա: Սրտամկանի ինֆարկտը չի առաջանում ուրախանալու կամ տխրելու, կամ էլ հուզվելու պատճառով: Դա ժողովրդական ֆոլկլոր է: Ինֆարկտի դեպքում անոթը փակվում է հիմնականում տարիներ շարունակ զարգացող աթերոսկլերոզի պատճառով: Տարիներ առաջ ընդունված էր նախաինֆարկտային վիճակում գտնվող մարդուն երկարատև բուժում նշանակել, որը միայն երկարաձգում էանոթի փակվելուժամանակը: Ակարճացնելովբուժման ընթացքը:
2018-08-08
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան