Y Logo
Կյանքեր փրկելու մշակույթը

Կյանքեր փրկելու մշակույթը

փրկել: Կազմակերպության աշխատանքի արդյունքում Հայաստանում ոսկրածուծի դոնոր դառնալու պատրաստակամություն է հայտնել ավելի քան30 000 մարդ: «Առողջապահական համակարգ»-իզրուցակիցըՈսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն է:

է կարևոր նման կազմակերպությանգործունեությունը Հայաստանում և աշխարհում:

կարիք ունեննաև մարդկանց, ովքեր կարող են տրամադրել որոշակի քանակով արյուն կամ ցողունային բջիջները: Այս դեպքում հարց է առաջանում, թե որքա՞ն է պատրաստակամ մարդը՝ օգնելու մեկ ուրիշ մարդու: Այս խնդիրը շատ խորը էթիկակական, սոցիալական և մշակութային նշանակություն ունի: Մեզ մոտ ինչ -որ մեկին անվարձահատույցինչ-որ բան տալու գաղափարը , ցավոք, դեռ արմատավորված չէ: Մեր կազմակերպությունը հենց այդ մշակույթն է փորձում ձևավորել և տարածել: Եթե դա ինքնահոսի թողնենք, հետևանքը դաժան է լինելու: Մի օրինակ բերեմ ու ծայրահեղացնենք, որպեսզի ավելի ցայտուն երևա ուրիշների խնդրին անտարբեր մնալու հետևանքը: Ի՞նչ կլիներ, եթեաշխարհում բոլոր մարդիկ հրաժարվեին փոխներարկման համար արյուն կամ ցողունային բջիջներ տրամադրել հիվանդ մարդկանց,որոնք դրա շնորհիվ ապրելու հնարավորություն են ստանում: Ըստ ամենայնի, մարդկությունը մի քանի դար հետ կգնար և անհրաժեշտություն կլիներ փոխներարկման համար արյուն վերցնել արդեն մահացած մարդկանցից… Մեր գործունեությունը դրան է ուղղված՝ որ չհասնենք այն պահին, երբ ստիպված կլինենք մահացած մարդկանցից արյուն կամ ցողունային բջիջներ վերցնել: Մարդիկ պետք է հասկանան, որ մի օր դա կարող է անհրաժեշտ լինել իրենց ընկերոջը, բարեկամին, կամ հենց իրենց, բայց չլինեն դոնորներ, որ պատրաստ կլինեն օգնել: Ի դեպ,կարևոր է, նաև հասկանան, որ արյուն կամ ցողունային բջիջներ տալով՝ իրենք ոչինչ չեն կորցնում: Մարդու օրգանիզմում շրջանառվում է հինգ լիտր արյուն և այն անընդհատ վերականգնվում է:

տարվա գործունեության ընթացքում ավելի քան 30000 մարդու արյուն եք տիպավորել և գրանցել համակարգում: Ինչպե՞ս եք գտնում մարդկանց, որոնք պատրաստակամություն են հայտնումդոնոր դառնալու:

իր օգանիզմում ունի 100 միլիոնի հասնող ցողունային բջիջներ, որիցամբողջ կյանքում օգտագործվում է 5-10 տոկոսը: Բայց ցողունային բջիջների այդ մեծ պաշարը կարող է փրկել մեկ ուրիշ մարդու կյանք: Այստեղ, սակայն, պետք է մի կարևոր հանգամանք հաշվի առնել: Մարդիկ, արտաքնապես իրար շատ նման լինելով, տարբեր են գենետիկորեն և չեն կարող ընդունել ամեն տեսակի հյուսվածքներ: Ցողունային բջիջները ընդունվում են միայն այն դեպքում, երբ դոնորը և հիվանդը գենետիկորեն նման են: Մեր կազմակերպության առաքելությունն է կազմակերպել կարիք ու տալու պատրաստակամություն ունեցող՝ գենետիկորեն նման մարդկանց հանդիպումը: Ինչպե՞ս է դա կատարվում: Առաջին հերթին՝առողջ մարդկանցից 2-3 գրամ արյուն վերցնելով՝ հետազոտում, տիպավորում ենք այն և տվյալները ներբեռնում համակարգ: Երբերկրագնդի որևէ ծայրումգտնվող հիվանդին ցողունային բջիջներ է անհրաժեշտ լինում, տվյալները դրվում են համակարգում: Յուրաքանչյուր երկիր փնտրում է իր բազայում նման գենետիկա ունեցող դոնորների: Եթե մենք գտնում ենք այդ տվյալներին համապատասխանող մարդու, ապա տեղում առանձնացնում ենք ցողունային բջիջները և ուղարկում տվյալ երկիր:

համապատասխան դոնոր գտնելու հավանականությունը: Այդ պատճառով,մենք անընդմեջ տեղեկատվական ծրագրեր ենք իրականացնում, տարբեր ոլորտի, տարբեր կազմակերպությունների մարդկանց բացատրում կարևորությունը: Հաճախ ենք լինում մարզերում, Արցախում, բացատրում խնդրի էությունը: Շատ դոնորներ ունենք նաև սփյուռքից: Կարող եմ նշել, որ տարեցտարի մարդկանց գիտակցությունը բարձրանում է, հասկանում են անհրաժեշտությունը և աշխարհի մեծ ընտանիքի մաս կազմելու կարևորությունը: Չէ՞ որ մի օր էլ հնարավոր է իրենց պետք լինի այդ օգնությունը, ու աշխարհի մյուս ծայրում ապրող անծանոթ մեկը դառնա փրկության օղակը:

ցողունային բջիջների առանձնացում: Պրոցեդուրան տևում է չորս ժամ, կատարվում է հատուկ սարքավորմանմիջոցով: Արյունը անցնում է սարքավորման միջով, ցողունային բջիջները աֆերեզվում են, և արյունը կրկին վերադառնում է օրգանիզմ: Դոնորի առողջության համար պրոցեդուրան բացարձակ վտանգավոր չէ: Նշեմ, որ եթե, օրինակ, առողջ մարդը փոխներարկման համար 450 մլ արյուն է տալիս, մի քանի ամիս է անհրաժեշտ, որ նա կրկին կարողանա արյան դոնոր դառնալ: Իսկ ցողունային բջիջներ տալու դեպքում նման սահմանափակում չկա, անգամ կարելի է հաջորդ օրը կրկնել պրոցեդուրան:

հավանականությունը:

արյան հիվանդությունների դեպքում է անհրաժեշտ ցողունային բջիջները կիրառել, չարորակ և ոչ չարորակ քաղցկեղների դեպքում: Չենք կարող խոսել 100 տոկոսանոց արդյունքի մասին, բայց կարող ենք փաստել, որ բավականին լավ արդյունքներ են լինում: Դա կոչվում է հնարավորությունների պատուհան, որտեղից կարող է օգնություն գալ: Բուժման հավանականությունը բարձրանում է շուրջ 80 տոկոսով: Իտալացի մի աղջնակ կար, որին տարիներ առաջ փոխանցվեցին հայ երիտասարդի ցողունային բջիջները, և այսօր մենք նամակներ ենք ստանում իտալական ռեեստրից, որ նա լիովին բուժվել է ու վիճակը շատ լավ է:

հետ է ավելի հաճախ համընկնում հայ դոնորների գենետիկ պատկերը:

կարող է պատահաբար համընկնել: Չկա հայկական, թուրքական, պարսկական, արաբական կամ այլ ազգերի գեն: Կա հավանականություն, որ մարդկանց մոտ որոշակի գեներ ավելի հաճախ լինեն, քան մյուսների մոտ: Գենետիկական նմանություն ունեցող մարդուն գտնելու հավանականությունը ավելանում է, եթե դոնորը և հիվանդը նույն ազգի են: Ավելի հավանական է նաև, որ մենք նման համատեղելիություն կգտնենք հրեաների, արաբների, պարսիկների համար, քան, ասենք, չինացու:

Հայաստանից շուրջ30 ոսկրածուծի դոնոր է եղել այս տարիների ընթացքում: Այս տարի մեկ դեպք ենք ունեցել: Հիվանդը Իրանից էր և, մեր տվյալներով, բավականին հաջող ելք է ունեցել բուժումը: Ի դեպ, հիվանդը և դոնորը հետագայում չեն շփվում: Միայն մեկտարի անց կարելի է փոխանցել տվյալները, եթե նման ցանկություն հայտնի բուժում ստացած հիվանդը:

է՝ զբաղվում է նաև նորածիններիպորտալարի ցողունային բջիջների հավաքագրմամբ: Շուրջ հարյուր ծնող են ցանկություն հայտնել, որ իրենցփոքրիկի պորտալարից ծնունդից հետո 20 րոպեի ընթացքում առանձնացվեն ցողունային բջիջները, սառեցվեն ևպահպանվեն: Այս դեպքում բջիջները օգտագործվում են միայն տվյալ երեխայի համար, որ տարիքում էլ նման անհրաժեշտություն առաջանա: Բարեբախտաբար, առայժմ այդ ցողունային բջիջները օգտագործելու կարիք չի եղել, երեխաները չեն հիվանդացել:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ:Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակըՉորացրեք ականջը սրբիչով։Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5