Y Logo
Մեր երկրում շատ են գործոնները, որոնք  նպաստում են չարորակ գոյացությունների առաջացմանը

Մեր երկրում շատ են գործոնները, որոնք նպաստում են չարորակ գոյացությունների առաջացմանը

ուռուցքաբաններիրենց կարծիքն են արտահայտել քաղցկեղային հիվանդությունների տարածվածության, բուժման, կանխարգելան եղանակների, ոլորտում առկա այլ խնդիրների շուրջ:Ընդհանրացնելովկարծիքները՝ կարելի է նշել, որ ախտորոշումը քաղցկեղի կանխարգելման լավագույն եղանակն է: Հայաստանում էլ կատարվում է արտերկրի չափորոշիչներին համապատասխան բուժում: Քաղցկեղը դատավճիռ չէ, եթե ժամանակին հայտնաբերվի և բուժվի: Զրուցում ենք

-Պարոն Բադալյան, վերջերս հաճախ են շրջանառվում կարծիքներ, որ Հայաստանը ուռուցքային հիվանդությունների առումով ու չարորակ գոյացություններից մահացության թվով աշխարհում առաջատարների շարքում է: Ունե՞նք հստակ թվեր, որ կապացուցեն կամ կհերքեն այդ տեսակետը:

հիվանդների հստակ թիվը: Ուռուցքային հիվանդությունները բուժվում են տարբեր կենտրոններում և հաշվառման միասնական համակարգ չկա: Սակայն, այն, որ մեր երկրում շատ են արտաքին գործոնները, որոնք նպաստում են չարորակ գոյացությունների առաջացմանը, հստակ է: Քաղցկեղի առաջացմանը նպաստող հիմնական գործոնններից էսթրեսը: Մեր ժողովուրդը վերջին հարյուր տարում բազմաթիվդժվարություններ է հաղթահարել՝ ցեղասպանություն, երկրաշարժ, պատերազմ ….Թող զարմանալի չհնչի, մեր նախնիների տարած սթրեսը, կարող է այսօր քաղցկեղի պատճառ դառնալ: Վնասակար գեները պահպանվում են գենոֆոնդում ու կարող են արտահայտվել տասնյակ տարիներ անց: Մեկ այլ, ոչ պակաս կարևոր հանգամանք էլ կա: Մենք ապրում ենք լեռնային երկրում, որիընդերքում շատ են ռադիոակտիվ նյութերը: Դրանք կարող են անգամ խառնվելոռոգման ջրերի հետ և հանգեցնել քաղցկեղի : Քաղցկեղածին գործոններ են նաև ծխախոտը, անորակ սնունդը, կեղտոտված մթնոլորտը…..

Միանշանակ կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին մեծ ձեռքբերումներ կան՝ հատկապես ախտորոշման բնագավառում: Իսկ ճշգրիտ ախտորոշումը,լավագույն բուժման գրավականն է: Ուռուցքաբանը կույր է առանց լավ պաթոլոգի: Մենք,օրինակ, վերջին շրջանում համագործակցում ենք «Հիստոջեն»  հայ գերմանական գիտագործնական կենտրոնի հետ և չափազանց գոհ ենք արդյունքներից: Լաբորատորիան ներկրել է նորագույն, գերժամանակակիցտեխնոլոգիա, արդյունքները կրկնակի հետազոտության են ուղարկել արտերկիր և արդյունքերը համընկել են: Եղել են նաև դեպքեր, երբ այլ լաբորատորիաներում արված հետազոտության արդյունքերը կրկնակի ստուգման ենք ուղարկել Հիստոջենու ստացել ենք 180 աստիճան տարբեր պատասխան, որ հիմնովին փոխել է բուժման ընթացքը և արդյունքը: Դա, ըստ իս,որակի գրավական է:

նաև քաղցկեղի բուժման ընթացքի վերաբերյալ:

մեթոդներով: Կան, սակայն, կենտորններ էլորտեղ օգտագործվում ենարդեն հնացած բուժման մեթոդներ, որ փչացնում է ընդհանուր պատկերը: Չկա վերահսկող մարմին և բուժման որակը տարբեր բուժհաստատություններում չափազանց տարբեր է: Առողջապահության նախարարությունը պետք է լրջորեն զբաղվի այդ խնդրով: Պետք է լինեն հստակ նորմեր

Մարդիկ էլ հաճախ դիմում են ինքնաբուժության, փորձում տարբեր բույսերի կամայլ միջոցների կիրառմամբ հասնել արդյունքի:

կիրառումը ոչ մի դեպքումբավարար արդյունք չի կարող ապահովել: Եզակի հիվանդներ, գուցե, կարող են որոշակի դրական փոփոխություն զգալ, բայց ընդհանուր առմամբ այդ միջոցները արդյունավետ չեն: Ես խորհուրդ կտամ բոլորիննման մեթոդների վրա ժամանակ չծախսել ու միանգամից դիմելբժշկի, քանի որ քաղցկեղի բուժման համար ամեն օրն է թանկ:

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5