Y Logo
Քաղցկեղը զրոյական մակարդակում բուժվում է  գրեթե 100 %ով, եթե ժամանակին են դիմում

Քաղցկեղը զրոյական մակարդակում բուժվում է գրեթե 100 %ով, եթե ժամանակին են դիմում

«Առողջապահական համակարգը» կազմակերպել է յուրատեսակ ֆորում, որտեղ հյուրընկալված տարբեր բուժհաստատություններում աշխատող  ուռուցքաբաններ  իրենց կարծիքն են արտահայտել քաղցկեղային հիվանդությունների տարածվածության, բուժման, կանխարգելան  եղանակների, ոլորտում առկա այլ խնդիրների  շուրջ:  Ընդհանրացնելով  կարծիքները՝ կարելի է նշել, որ ախտորոշումը քաղցկեղի կանխարգելման լավագույն եղանակն է: Հայաստանում էլ կատարվում է արտերկրի չափորոշիչներին համապատասխան բուժում: Քաղցկեղը դատավճիռ չէ, եթե ժամանակին հայտնաբերվի և բուժվի: Զրուցում ենք  

հայ  գերմանական գիտագործնական կենտրոնի պաթոլոգներն ու բջջաբաններն են: «Հիստոջեն»  --ում,  քանի որ միայն ճշգրիտ պատասխանի դեպքում է հնարավոր լիարժեք բուժում: Վերջերս, օրինակ, էլի մի դեպք ունեցանք:  Այլ լաբորատորիայի արդյունքներով նախանշված էր շտապ վիրահատություն, «Հիստոջեն» - ում պարզվեց, որ խնդիրը այնքան էլ բարդ չէ և կարելի է հիվանդությունը  հաղթահարել առանց վիրահատության: Նման դեպքերը, ցավոք, շատ են լինում:

Քաղցկեղ ախտորոշումը չպետք է վախեցնի, այն պետք է մարդուն   ավելի ուժեղ դարձնի, քանի որ հաղթահարելու ճանապարհը երկար է: Պետք է գտնել մի բժշկի, ում ցուցումներին աներկբա կվստահես: Քաղցկեղի բուժումը համակցված մոտեցում է պահանջում: Վիրաբույժն ու քիմիոթերապևտը պետք է սերտորեն համագործակցեն՝ լավագույն արդյունքի հասնելու համար: Ի դեպ,   քիմիոթերապիան բավականին արագ է զարգանում, կարելի է ասել ավելի արագ,  քան վիրաբուժությունը: Նախկինում մենք վիրահատում էինք, բայց մետաստազները նորից տարածվում էին: Այսօր հետվիրահատական  քիմիաթերապիայի, ճառագայթային բուժման առաջընթացը վիրաբույժի աշխատանքի արդյունավետությունը ավելացնում է մի քանի անգամ:  Քաղցկեղը այլևս մահացու հիվանդություն  չէ,  ճիշտ է,  մենք ունենք մահացության դեպքեր, բայց ունենք նաև հազարավոր պացիենտներ, որոնք հաղթել են հիվանդությանը և ապրում են լիարժեք կյանքով:

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5