Բնակչությունն առաջինը տեսնում է միայն փող, ոչ թե բժշկական օգնություն: Դա իրենց շեղում է, մարդիկ չեն կարողանում ճիշտ հասկանալ` իրենց բժշկական օգնությո՞ւն են ցույց տալիս, թե իրենց հաշվին փող են աշխատում: Մեզ մոտ բիզնեսն ու բժշկությունը խառնված են իրար: Ահա այս կարծիքին է մանկական սրտաբան Կարեն Կուրդովը, որը 1993 թվականից աշխատում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, մանկական սրտաբանական կլինիկայում, իսկ մինչ այդ աշխատել է Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտում որպես սրտի վիրաբույժ, այնուհետև դարձել ինտերվենցիոն մանկական սրտաբան:
-Ըստ ձեզ, Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար, ի՞նչ է դրա համար անհրաժեշտ, և որքանո՞վ է դա իրատեսական մեր երկրի համար: Հատկապես ո՞ր ուղղությամբ աշխատանք կա անելու:
- Հայաստանն ունի ոչ վատ բժշկություն, բուժման որակը բարձր չէ, բայց բավարար է: Հատկապես դեկտեմբերյան երկրաշարժից հետո, երբ կապեր ստեղծվեցին Սփյուռքի մասնագետների, արտերկրի հետ, և՛ մասնագետների, և՛ սարքավորումների առումով բժշկության ոլորտում էական բարելավում կատարվեց: Բժշկությունը Հայաստանում բավականին մակարդակ ունի: Իբրև օրինակ կարող եմ ասել, որ մեկ տարի ապրել եմ Ֆրանսիայում, շփվել այնտեղի բժշկության հետ` կապված և՛ իմ առողջության, և՛ մի փոքր էլ մասնագիտական հարցերի հետ, ու շատ հանգիստ խղճով կարող եմ ասել, որ մեր և իրենց բժշկության մեջ շատ մեծ տարբերություն, ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակ, չկա: Միևնույն ժամանակ կա լուրջ տարբերություն համակարգային խնդիրների: Կարծում եմ, որ մեզ մոտ շատ սխալ բժշկական համակարգ է գործում: Սա ասում եմ որպես մասնագետ երկար տարիներ Հայաստանում աշխատելով, բավական ժամանակ Միացյալ Նահանգներում աշխատած և այնտեղի բժշկությունը տեսած լինելով, համապատասխան համեմատականներ կատարելով:
Մեր գլոբալ խնդիրներից մեկը վերաբերում է ֆինանսական հարցին: Աշխարհում անվճար բժշկություն գոյություն չունի, այսօր բոլորը դա շատ լավ հասկանում են: «Անվճար բժշկություն» հասկացություն եղել է միայն Խորհրդային Միությունում, դրանով էլ պայմանավորված էր այդ բժշկության մակարդակը: Չկա անվճար բժշկություն, որովհետև բժշկությունը շատ թանկ ասպարեզ է, բժշկությունը պարտադիր պետք է լինի վճարովի, բավական մեծ գումարներ պետք է ներդրվեն այդ ասպարեզում, որպեսզի այն դառնա որակյալ, ապահովի և՛ մասնագետների բարձր որակավորումը, և՛ ժամանակակից, գերժամանակակից սարքավորումների առկայությունը, լուծվեն նաև մի շարք այլ հարցեր:
Հայաստանի մասին երևի թե չեմ կարող ասել, բայց Երևանում կլինիկաների տեխնիկական ապահովվածությունը միջին կամ միջինից բարձր մակարդակի է: Այն ցածր կամ խորհրդային տարիների մակարդակին չէ: 1980 թվականից աշխատել եմ Հայաստանում իբրև սրտի վիրաբույժ, 10 տարուց ավելի աշխատել եմ Միքայելյանի կենտրոնում, որը բոլոր ցուցանիշներով եղել է Հայաստանի լավագույն կենտրոնը: Սակայն այն չուներ նույնիսկ սովորական էխոկարդիոգրաֆ` ուլտրաձայնային սարքավորում` նախատեսված սրտի հետազոտության համար: Այժմ ես անհրաժեշտ սարքավորումների խնդիր չեմ տեսնում, դրանք բավարար են, բայց դա չի նշանակում, որ տեխնիկական ապահովվածության վիճակը լավ է:
Այսօր բնակչության դժգոհությունը բժշկությունից, իմ կարծիքով, հիմնականում կառուցվածքային, համակարգային խնդիրների հետ է կապված, մասնագետների հետ այնքան էլ կապված չէ: Ես կասկած չունեմ, որ կարելի է նշել Հայաստանում բժշկության տարբեր ոլորտներում աշխատող մի քանի հարյուր շատ լավ մասնագետների անուններ: Սա ասում եմ նաև որպես տարբեր հիվանդությունների դեմ բժշկական օգնություն ստացած պացիենտ:
Մյուս խնդիրը վերաբերում է բժշկությանը և բիզնեսին: Բժշկությունն իրավունք չունի առաջին հերթին լինելու բիզնես, հետո նոր` բժշկություն, մինչդեռ Հայաստանում հիմնականում գերադասվում է բիզնեսը: Թե ինչ ձևով, դա այլ խնդիր է, (կարող է ես ուղիներ ցույց չտամ, պարտավոր չեմ ցույց տալ և իմ գործը չէ ուղիներ ցույց տալը, իմ գործն է, իբրև սովորական բժիշկ, քննադատել այդ երևույթը, ասել, թե որտեղ եմ տեսնում սխալը), բայց այս վիճակը պետք է շտկել, կարգավորել: Դա պետք է անեն նախարարության աշխատակիցները: Ամեն մի գործունեություն, ամեն մի ասպարեզ, որն այսօր Հայաստանում սկսում է զարգանալ, առաջնահերթ կարևորում է բիզնեսը: Դրա մեջ կա գաղափար, որը շատ սխալ է: Բնակչությունն առաջինը տեսնում է միայն փող, ոչ թե բժշկական օգնություն: Դա իրենց շեղում է, մարդիկ չեն կարողանում ճիշտ հասկանալ` իրենց բժշկական օգնությո՞ւն են ցույց տալիս, թե իրենց հաշվին փող են աշխատում: Մեզ մոտ բիզնեսն ու բժշկությունը խառնված են իրար, այսինքն` մենք չունենք ապահովագրական համակարգ: Մենք չունենք այցելուների կեսից ավելին կազմող այնպիսի հիվանդներ, որոնք ապահովված են, փողի խնդիր չունեն և կատարում են այն, ինչ ասում է բժիշկը` գործիքային հետազոտությունների, դեղորայքի, բուժման համար: Այս վիճակը մինչև չշտկվի, մինչև դրա մասին չասեն, չբացատրեն, չապացուցեն իրենց աշխատանքով, բնակչությունը չի հասկանա: Դա շատ երկար աշխատանք է պահանջում, որովհետև մեր բնակչությունը սկզբունքորեն չի ուզում հասկանալ հիվանդություն ասվածը, նա ուզում է սև-սպիտակ հասկանալ, օգնեցին-չօգնեցին, փող քիչ ծախսեցի- շատ ծախսեցի: Քիչն ու շատն էլ հարաբերական հասկացություն է, բնակչությունը չի հասկանում, որ հիվանդի ճակատին չի գրված հիվանդությունը, հետազոտվելու, հաճախ տարբեր հետազոտությունների անհրաժեշտություն կա:
Մյուս խնդիրը, որը համակարգային փոփոխություններ է պահանջում, բժիշկների ահռելի մեծ քանակն է, որի մասին խոսել եմ դեռ 1990 թվականին: Փորձել եմ ապացուցել, որ բժիշկների քանակությունն այնքան շատ է, որ լավն ու վատը խառնվում են, հիվանդը չի կարողանում ընտրել լավ, բարձրորակ մասնագետին: Բժիշկների այդքան շատ լինելը դարձյալ Խորհրդային Միության սխալ համակարգի հետքերից է, որը շարունակվում է նաև մեր օրերում, ինստիտուտները բարգավաճում են, բացվում են մասնավոր ինստիտուտներ, դիպլոմը տալիս են, ասում են՝ բժիշկ է: Ես չեմ ասում, որ բոլոր նորավարտները զուրկ են անհրաժեշտ գիտելիքներից, մենք աշխատում ենք երիտասարդության հետ, շատ լավ երիտասարդ մասնագետներ ունենք, բայց այդ քանակության բժիշկների անհրաժեշտություն Հայաստանում, անշուշտ, չկա:
Համակարգային խնդիրներից մեկը պետական մակարդակով բժիշկների ռեեստր ունենալն է, որպեսզի պացիենտները կարողանան ծանոթ լինել Հայաստանում բժշկության տարբեր ոլորտներում գործող բոլոր բժիշկներին և կարողանան կողմնորոշվել, թե ում մոտ գնան: Հիվանդը չի իմանում, թե ում մոտ գնա, ում մոտ գնում է, փող է վճարում: Օրինակ, ասում են` ստացեք երկրորդ կարծիք: Առաջինն ինքը չգիտի, թե ում մոտ գնա, որ 2-րդ կարծիք ստանա: Մյուսը` ամեն մեկի մոտ գնալիս, պետք է փող տա: Վերջիվերջո, եթե նա նույնիսկ փողի խնդիր չունի, չգիտի ում մոտ գնա, ինչպես ընտրի լավ կամ լավագույն մասնագետին: Մեր ստանդարտը խորհրդային տարիներին բուժհաստատության շենքն է եղել, մենք մասնագետի դեմք գրեթե չենք ունեցել, մարդիկ ասել են` այսինչ հիվանդանոցում է լավ, այսինչ հիվանդանոցում մաքուր է և այլն, և այլն: Այսինքն` այդ արտաքին բաներն են եղել կողմնորոշիչները, որոնք ոչ միշտ են համապատասխանում տվյալ բուժհաստատությունում մատուցված բժշկական ծառայությունների որակի հետ: Այսօր էլ շատերը կողմնորոշվում են նույն սխսլ կողմնորոշիչներով: Այսօր անգամ բժշկական կենտրոնների որոշ տնօրեններ են փնտրում լավագույն մասնագետներին:
- Դուք, որպես մասնագետ, ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում, ե՞րբ և ինչո՞ւ է բժիշկն անպաշտպան:
- Այդ հարցն էլ ինձ միշտ հետաքրքրել է և միշտ համարել եմ, որ Հայաստանում, դարձյալ, ցավոք, Խորհրդային Միության հետևանքներն են, բժիշկն ընդհանրապես պաշտպանված չէ: Այսինքն` եթե կա մի իրավիճակ, որը կոնֆլիկտային է, բժիշկը պաշտպանված չէ: Անձամբ ես ինձ շատ պաշտպանված եմ զգում, որովհետև այստեղ մտնում են իմ բնավորությունը, իմ աշխատանքի ձևը, հիվանդների հետ խոսելու իմ ձևը, իմ վերադասների հետ խոսելու ձևն իմացող մարդիկ: Սակայն գիտեմ, որ բժիշկները Հայաստանում, ընդհանուր առմամբ, պաշտպանված չեն, որովհետև ցանկացած բժշկի գլխին կարող են փորձանք բերել, եթե կա դրա համար ինչ-որ մի նույնիսկ կողմնակի պատճառ` չոր է խոսել, կոպիտ է խոսել, ինչ-որ հարցեր է փորձել քննարկել, որոնք համարում են, որ իր խնդիրը չէ կամ նա չի համապատասխանում նրան, որ այդ հարցերը քննարկի: Շատ հեշտ կարող են այդ բժշկի նկատմամբ խնդիր առաջացնել, նույնիսկ լուրջ իրավական ինչ-ինչ հարցեր, որովհետև բժիշկն այն մասնագետը, այն աշխատանքը կատարող անձն է, որի գործում միշտ էլ մի բան կարող է սխալ լինել, իսկ այդ սխալը, երբ հարմար է, կարող են չնկատել, երբ հարմար չէ, դա ուռճացնել ու դարձնել շատ մեծ պրոբլեմ: Բժիշկների պաշտպանվածությունն Եվրոպայում է, դա իմ աչքով եմ տեսել, նման պաշտպանվածություն ես որևէ այլ տեղ չեմ տեսել: Այնքան հանգիստ է բժիշկն այնտեղ աշխատում, որովհետև գիտի, որ ինքը պետական մակարդակով է պաշտպանված: Բացի նրանից, որ այնտեղ բնակչության կուլտուրան ավելի բարձր է և այլն, և այլն, բժիշկն օրենսդրորեն և գործնականում պաշտպանված է: Այնտեղ գործող համակարգն երբևէ չի թողնի, որ ինչ-որ մեկը բժշկի նկատմամբ հանիրավի, առանց ապացույցների, որևէ քայլ կատարի: Մեզ մոտ հիվանդի մահը, եթե դրանով հետաքրքրված են ինչ-ինչ անձինք, կարող է բժշկի համար դառնալ լուրջ խնդիր, եթե նույնիսկ չկա նրա մեղքը տվյալ հիվանդի մահվան մեջ: Եվ հակառակը` հիվանդի մահը, որով ոչ մեկը չի հետաքրքրված, կարող է հենց այնպես անցնել, գնալ: Եղել են դեպքեր, երբ ես ուզեցել եմ դատի տալ հիվանդի ընտանիքի անդամներին, որովհետև ծնողն իրեն անվայել է պահել և այլն, բայց ինձ ասել են, որ դա անհնար է, այդ դեպքում ավելորդաբար կծախսեմ իմ մեկ տարվա ամբողջ աշխատավարձը և ոչ մի արդյունք չեմ ստանա:
- Բժիշկների վարձատրությունը Հայաստանում բավարա՞ր է արժանավայել կյանք վարելու համար:
- Հավանաբար ոչ: Երևի թե մարդ չկա, որ ասի այո: Իմ աշխատավարձից 200 000 դրամից ավելի հարկեր են գանձվում, բայց, արդեն երկրորդ տարին է, թոշակառու եմ, ստանում եմ ընդամենը 51 700 դրամ թոշակ:
- Պետպատվերի շրջանակներում կատարվող վճարումները նպաստո՞ւմ են բուժման որակի բարձրացմանը կամ ժամանակակից բուժում ապահովելուն:
- Ոչ, որովհետև դրանք նույնիսկ համարժեք չեն մեր կատարած ծախսերին, կազմում են դրանց 60-65 տոկոսը: Այս հանգամանքը կամ իրողությունը հակառակը` կարող է ինչ-որ չափով բացասաբար է ազդում որակի վրա, հատկապես վերջին ժամանակներում: Վստահ չեմ, որ այդ հատկացումներն այսօր ապահովում են մեր աշխատավարձերը, որովհետև եթե մենք նախկինում աշխատավարձ ստանում էինք ամիսն երկու անգամ, վերջին շրջանում աշխատավարձի վճարումը դարձել է ամիսը մեկ, նաև աշխատողների որոշ կրճատումներ են կատարվել, և ոչ թե այն պատճառով, որ վատ են աշխատել, այլ նրա համար, որ կենտրոնը ֆինանսական խնդիրներ ունի:
2018-07-13
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ:Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակըՉորացրեք ականջը սրբիչով։Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան