Բժիշկները միշտ կարող են անհավանականության աստիճանի բարդ դեպքերի մասին պատմել, իսկ պատերազմ անցած մարդիկ հատկապես: Վիրաբույժ, պրոֆեսոր Ակսել Իսկանդարյան որպես բժիշկ մասնակցել է և ղարաբաղյան պատերազմին, և Աֆղանստանում է եղել: Պատերազմում տեսածդ ապրում է, որ դժվար է ուղղակի մեկնաբանել է, առավել ևս երբ սուղ իրավիճակում, առանց բավարար բժշկական միջոցների պիտի փորձես մահից փրկել ամենատարբեր ծանրության վնասվածքներ ստացած քո մարտական ընկերներին:
իր գործը պետք է անի՝ բուժի հիվանդին: Եթե ինքը մտնում է ֆինանսական պրոցեսների մեջ,այդտեղ ավտոմատ առաջանում են կոռուպցիոն ռիսկեր ու մեխանիզմներ”- ասում է նա՝ սրտնեղելովնաև որ այսօրվա համակարգում բժշկի աշխատանքի որակը գնահատում են դրամարկղ մուծած գումարներով: “Այսինքն ստացվում է, որ եթե մի նորավարտ բժիշկ ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող մարդու երեխայի է վիրահատել ու ավելի շատ գումար է մուտք արել դրամարկղ, ավելի լավն է, քան մասնագետը, ով համաձայնում է վիրահատել սուղ հնարավորություններով 20 մարդո՞ւ: Այս ամենը հետևանք է նրա, որ Հայաստանի առողջապահության ոլորտը հիվանդաբուժության բիզնեսի է վերածվել է”,-ասում է նա՝ հույս ունենալով, որ ի վերջո այս իրավիճակը կփոխվի, ու բոլորը հավասարապես հնարավորություն կունենան բուժվել՝ անկախ իրենց ֆինանսական հնարավորություններից, իսկ բժիշկն ի վերջո կվերադառնա իր բուն առաքելությանը՝ բուժել ցանկացած մարդու, ով դրա կարիքն ունի:
2019-06-11