Y Logo
15 տ. տղան նորից պրոֆեսիոնալ ֆուտբոլ կխաղա շնորհիվ բժիշկների պրոֆեսիոնալիզմի

15 տ. տղան նորից պրոֆեսիոնալ ֆուտբոլ կխաղա շնորհիվ բժիշկների պրոֆեսիոնալիզմի

Երեխան, ով ակտիվ զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով, վնասվածք էր ստացել ծնկան հոդում: Ծնողները դիմել էին բժշկական կենտրոններից մեկի մասնագետներին, սակայն նրանք չէին կարողացել ախտորոշել վնասվածքը՝առաջարկելով զուտ ռեաբիլիտացիոն բուժում և ներհոդային հորմոնալ պրեպարատների ներարկում: Սա բավականին տարածված սխալ մոտեցում է, որը ցավոք ընդունված պրակտիկա է Հայաստանում:

Միայն Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում կատարված հետազոտության ընթացքում ի վերջո կլինիկորեն ախտորոշվել է միջային մահիկի վնասումը, որը հաստատվել է նաև մագինսառեսոնանսային հետազոտության ընթացքում:

 

Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Արա Այվազյանը ներկայացնում է դեպքի մանրամասները.

 

 

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔ . Կատարված արթրոսկոպիկ վիրահատությունը հիվանդին թույլ կտա ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԶԲԱՂՎԵԼ պրոֆեսիոնալ ֆուտբոլով, քանի որ վնասվածքը հայտնաբերված է ժամանակին, բուժված է ադեկվատ կերպով և հետևաբար կարճ ժամանակում ծնկան հոդի ֆունկցիան լիովին կվերականգնվի:

 

Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿՈՒՄ.Ցավոք մենք ունենում ենք բազմաթիվ դեպքեր, երբ ծնկան հոդի վնասվածքների ժամանանակից ադեկվատ բուժման բացակայության պատճառով երեխաները ընդմիշտ հրաժեշտ են տալիս սպորտին, իսկ որոշ դեպքերում պոկված էլեմենտները շարունակում են վնասել ներհոդային աճառը, որը իր հերթին հանդիսանում է ծնկան հոդի արթրոզի ամենահաճախ հանդիպող պատճառը:

 

. Ի տարբերություն մեծահասակների, երեխայի մոտ ժամանակին կատարված ախտորոշման և վիրահատական միջամտության շնորհիվ կարելի է ոչ թե հեռացնել, այլ վերականգնել վնասված հյուսվածքը, ոը թույլ կտա ամբողջովին վերականգնել հյուսվածքի ֆունկցիան: Ու մեր կլինիկայում այսօր մենք այդ միջամտությունները կատարում ենք նվազ ինվազիվ ու շատ արդյունավետ արթրոսկոպիկ եղանակով:

 

 

.բոլոր այն դեպքերում, երբ առկա է ծնկան հոդի վնասում, որն ուղեկցվում է հեմատոմայով, այսինքն կա ներհոդային արյունազեղում, պետք է պարտադիր փնտրել հոդի ներսում որևէ ?բաղադրիչի վնասում, քանի որ ուշացած կամ սխալ գործողությունների արդյունքում հետագայում շատ դժվար է լիովին վերականգնել ծնկան հոդի նորմալ անատոմիան և ֆունկցիան: Իսկ դեպքերի մեծամասնության պարագայում փոքր վնասվածքը ժամանակի ընթացքում ոչ միայն մեծանում է, այլ նաև բերում է ծնկան հոդի այլ ստրուկտուրաների վնասման: Հենց այս պատճառով շատ կարևոր է, որ հետտրավմատիկ ծնկան հոդի արթրոզների ախտորոշումը և բուժումը ծնկան հոդի մասով իրականացվի նեղ մասնագիտացում ստացած օրթոպեդների և ոչ թե այլ մասնագետների կողմից:

 

վնասվածքի հստակ ու ճիշտ ախտորոշումը որևիցե նյութի ներհոդային ներարկում կամ ռեաբիլիտացիա կատարել չի կարելի”:

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5