Լուրջ խնդիրներով ցանկացած պացիենտ առաջին հերթին բողոքում է ոչ թե իր հիվանդությունից, այլ բուժման բազմաթիվ փուլերով ու բժշկական տարբեր կաբինետներով անցնելուց: Մինչդեռ այս ամենից կարելի էր ոչ միայն խուսափել, այլև առողջության պահպանման ավելի մեծ երաշխիքներ ունենալ: Ինչպե՞ս. զրուցեցինք Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Արսեն Թորոսյանի հետ:
-Ո՞րն է Ձեր կենտրոնի ստեղծման նպատակը, ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
-Մեր կենտրոնը Երևանում բացվել է 2012 թվականին` Հայաստանում առաջին 1,5 տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) գործածությամբ: Մինչ այդ Հայաստանում կիրառվող բոլոր տոմոգրաֆները եղել են 0.3 տեսլա հզորությամբ, որոնք չէին համապատասխանում միջազգային ստանդարտներին: Հենց այդ բացը լրացնելու համար հիմնեցինք մեր կենտրոնը: Այն մասնաճյուղն է մի մեծ ցանցի, որն 80 նման կենտրոններ ունի: Գլխամասային կենտրոնը գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Բացելով այն՝ մենք մի քանի նպատակ էինք հետապնդում. բարձրակարգ սպասարկման միջոցով բարձրացնել նման ծառայությունների որակը Հայաստանում, սարքավորումների հզորության հաշվին ստանալ ավելի որակյալ պատկեր, վերացնել գոյացող հերթերը, ինչը դարձյալ լուրջ խնդիր էր:
-Որքանո՞վ է կարևոր ՄՌՏ հետազոտություն անցնելը, և ինչու՞ են մարդիկ այդ հետազոտությանը դիմում ծայրահեղ դեպքում:
Մագնիսա-ռեզոնանսային և համակարգչային տոմոգրաֆները Հայաստանում համարվում են «դժվարամատչելի և թանկարժեք» հետազոտություններ: Թեև դրանք վաղուց արդեն մատչելի են ամբողջ աշխարհում: Հետևյալ օրինակը կարող եմ բերել. Հայաստանում ամսական կատարվում է մոտ 2500 ՄՌՏ հետազոտություն, այն դեպքում երբ պետք է կատարվի մոտ 10.000, որպեսզի կարողանանք ասել` մեթոդը ծառայում է իր նպատակին: Ինչու՞ է մեր հանրապետությունում այն ավելի քիչ օգտագործվում ախտորոշման մեջ: Պատճառները մի քանիսն են: Առաջինը բժիշկների կրթական ծրագրերում այս հետազոտությունների մասին տեղեկությունների բացակայությունն է: Այսինքն՝ համակարգային խնդիր կա. անտեսվում է այս մեթոդների կիրառման կարևորությունը: Երկրորդը` երբ ՄՌՏ-ն Հայաստանում սկսեց առաջին անգամ կիրառվել, բավական թանկ արժեր և անհասանելի էր թվում շատ-շատերին: Հենց այդ ժամանակ էլ ձևավորվեց այն կարծրատիպը, որ ՄՌՏ հետազոտության պետք է դիմել ծայրահեղ դեպքում: Հաջորդ խնդիրը՝ մարդիկ դեռ մինչ օրս կարծում են, թե այս հետազոտության համար ստիպված են հերթ կանգնել: Օրինակ՝ մեր կենտրոնում հետազոտություն կարող են անցնել հենց դիմելու օրը, քանի որ մենք աշխատում ենք գրեթե շուրջօրյա՝ առավոտյան ժամը 7-ից մինչև 23:00, ամեն օր` առանց հանգստյան օրերի:
-Ի՞նչ են իրենցից ներկայացնում մագնիսա-ռեզոնանսային և համակարգչային տոմոգրաֆները, ի՞նչ հիվանդություններ կարելի է ախտորոշել այդ հետազոտությունների օգնությամբ:
-Վստահ կարող եմ ասել` նշված հետազոտությունների կիրառելիությունը աստիճանաբար մեծանում է: Գրեթե չկան հիվանդություններ, որոնց ախտորոշման ընթացքում կիրառելի չլինեն ՄՌՏ-ն կամ ՀՏ-ն: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան հիմնականում օգտագործվում է գլխի, ողնաշարի, որովայնի խոռոչի, փոքր կոնքի և հոդերի հիվանդությունների ախտորոշման ժամանակ: Օգտագործվում է նաև սրտի, կրծքագեղձի հիվանդությունների, էպիլեպսիայի ախտորոշման դեպքում: Ֆունկցիոնալ ՄՌՏ-ի շնորհիվ հնարավոր է նույնիսկ մինչև նեյրովիրաբուժական միջամտությունը որոշել, թե գլխուղեղի որ հատվածն ինչի համար է պատասխանատու, որպեսզի ոչ մի կենտրոն չվնասվի այդ ժամանակ: Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) հիմնականում օգտագործվում է ոսկրերի, շնչուղիների, թոքերի, որովայնի խոռոչի և փոքր կոնքի հիվանդություններն ախտորոշելիս: Այսինքն՝ վերջին երկու հետազոտությունները կատարվում են թե՛ ՄՌՏ-ով, թե՛ ՀՏ-ով: Եվ շատ հաճախ անհրաժեշտ է լինում հետազոտել երկու տարբերակով էլ, որպեսզի տարբեր մեթոդների առավելությունները իրար գումարվեն, իսկ թերությունները չեզոքացվեն: Հետազոտությունների ժամանակ ստացվում են հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր պատկերներ, և բժիշկը ուսումնասիրում է դրանցից բոլորը, որպեսզի ոչինչ բաց չթողնի:
-Ինչո՞վ է պայմանավորված առաջնահերթ հենց այս հետազոտություններին դիմելու անհրաժեշտությունը:
-Ես չեմ ցանկանում պակաս կարևոր համարել որևէ մեթոդի կիրառումը: Բայց, օրինակ, սոնոգրաֆիա անցնելուց հետո որոշակի կասկածներ են մնում, միշտ անհրաժեշտ է լինում ավելի բարդ, ավելի լավ պատկեր տվող հետազոտություն անցնել: Դա կարող է լինել ՀՏ, ՄՌՏ, սրտի համար` անգիոգրաֆիա: Կամ թոքերի ռենտգենի դեպքում. մարդը արյուն է հազում, սակայն ռենտգենը ցույց է տալիս, որ ոչ մի խնդիր չկա: Բայց նույն ախտանշանները շարունակվում են, և համապատասխան հետազոտությունից հետո պարզվում է` պացիենտը ուռուցք ունի, որը ռենտգենով չէր երևացել: Ռենտգենը հնարավորություն չի տալիս շերտերով դիտել և պարզել, թե որտեղ է խնդիրը, և մյուս օրգանների ստվերները կարող են փակել բուն գոյացությունը: Ցավոք, ուշացած դեպքերը բազմաթիվ են: Գալիս են հիվանդության այնպիսի բարդ մակարդակում, երբ այլևս հնարավոր չէ որևէ կերպ օգնել պացիենտին: Իմ մտահոգությունն այն է, որ հիվանդությունը կարող ենք բացահայտել կես կամ մեկ տարի առաջ, ինչը հնարավորություն կտա ամբողջությամբ կամ գոնե մասնակի բուժել պացիենտին: Հիվանդության ամենաբարդ մակարդակում գտնվող պացիենտները շատ-շատ են` դիմողների մոտ 80%-ը, այնինչ համաշխարհային վիճակագրությամբ պետք է լիներ մոտ 50/50%: Նրանք հիմնականում շատ ավելի վաղ են բժշկի դիմում են, սակայն շատ հաճախ գործն այս հետազոտություններին չի հասնում: Եվ երբ պացիենտին հարցնում ես, թե ինչու ավելի շուտ չի անցել ՀՏ կամ ՄՌՏ, նա պատասխանում է, որ իրեն ոչ ոք այդ մասին չի ասել: Այսինքն՝ բժիշկը պետք ուղղորդի պացիենտին, և ոչ թե հակառակը, ինչպես հիմա հաճախ տեղի է ունենում: Այս հետազոտություններին շուտ դիմելը հնարավորություն է տալիս հիվանդությունը բացահայտել վաղ շրջանում` հատկապես ուռուցքային հիվանդությունների դեպքում:
-Արդյո՞ք տոմոգրաֆիան ապահովում է ճգրիտ ախտորոշում, թե՞ հնարավոր է` վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ լինեն այլ հետազոտություններ:
-Ոչ մի մեթոդ կատարյալ չէ, այդ թվում՝ ՄՌՏ-ն և ՀՏ-ն: Բուժող բժիշկը դրանք օգտագործում է որպես իր զինանոցի մի մաս: Եթե պացիենտը դիմում է բժշկին, օրինակ, սուր գլխացավով, ոչ ոք միանգամից պացիենտին ՄՌՏ հետազոտության չի ուղարկում: Կատարվում են մի շարք անհրաժեշտ հետազոտություններ, եթե վերջնական պատասխան չի ստացվում, արդեն անհրաժեշտություն է առաջանում ՄՌՏ-ի կամ ՀՏ-ի: Բայց այս դեպքում էլ հաշվի են առնվում կլինիկա-լաբորատոր տվյալները և պացիենտի գանգատները: Նշեմ, որ ՄՌՏ-ն կատարելապես անվտանգ մեթոդ է, ճառագայթման վտանգ ընդհանրապես չի պարունակում: ՀՏ-ի դեպքում այլ է: եթե մեզ դիմում են ՀՏ հետազոտություն անցնելու համար, մենք անպայման ճշտում ենք, թե վերջին անգամ պացիենտը երբ է անցել այլ ճառագայթային հետազոտություն, և եթե ինտերվալը մեծ չէ, ապա նրան առաջարկում ենք անցնել ՄՌՏ հետազոտություն:
-Սարքավորումները հատուկ խնամք են պահանջում: Ինչպե՞ս եք դա ապահովում:
-Սա ամենաբարդ խնդիրներից մեկն է: Ինչու են հետազոտությունները համեմատաբար թանկ: Սահմանված գները հիմնավորված են: Եթե համեմատենք նույն սարքավորմամբ Գերմանիայում և Հայաստանում կատարված հետազոտությունը, ապա Գերմանիայում այն 5-10 անգամ թանկ է: Սարքավորումները շատ բարդ և բազմաֆունկցիոնալ են, և դրանց սպասարկումը ևս բարդ ու ծախսատար գործընթաց է: Յուրաքանչյուր սարքավորում բազմաթիվ ենթահամակարգեր ունի` օդային, ջրային և հելիումային հովացման, օդափոխության համակարգեր, բուն մագնիսական դաշտն ապահովող հատված, ռենտգենյան ճառագայթ գեներացնող խողովակ և այլն: Սրանք միշտ պետք է աշխատեն կատարյալ, որպեսզի կարողանանք առաջին հայացքից պարզ թվացող հետազոտություններն իրականացնել: Այդ ամենի համար մեծ ջանքեր են պահանջվում: Մենք սարքավորումների սպասարկումն անցկացնում ենք միայն գիշերը` ժամը 23:00-ից հետո, եթե իհարկե դրա կարիքը կա, որպեսզի առավոտյան արդեն կարողանանք հետազոտություններ կատարել: Այս երեք տարիների ընթացքում մեր սարքավորումների աշխատանքը երբեք չի խափանվել: Մենք Սանկտ Պետերբուրգում ունենք մեր սեփական ինժեներական թիմը, և եթե չենք կարողանում խնդիրը կարգավորել մեր ուժերով, այնտեղից շատ օպերատիվ աջակցություն ենք ստանում:
Մենք միշտ զարգացնում ենք մեր տեխնիկական հագեցվածությունը և նոր հետազոտություններ ներդնում. օրինակ՝ եթե ժամանակին մենք չէինք կատարում սրտի ՄՌՏ, հիմա արդեն կատարում ենք: Արդեն կատարում ենք նաև կրծքագեղձերի ՄՌՏ և էպիլեպսիայի համար հատուկ ՄՌՏ:
Ուզում եմ կոչ անել մեր կոլեգաներին և այցելուներին ՄՌՏ և ՀՏ հետազոտությունները չհամարել որպես վերջին հնարավորություն հիվանդություններն ախտորոշելու և պացիենտի կյանքը փրկելու համար, այլ միշտ համարել դրանք առաջին ընտրություն, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի լավ արդյունքներ գրանցել բուժման մեջ և փրկել բազմաթիվ կյանքեր։
2017-06-17
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան