« »
«
Ես ներկայացնում եմ «Փրայմ Ինշուրանս» ընկերությունը, որը զբաղվում է ապահովագրական և վերաապահովագրական ծառայություններով, մենք ներկայացնում ենք ապահովագրվողների շահերը: Անձամբ ես 3 ապահովագրական ընկերություն եմ ստեղծել Հայաստանում: Առաջինը, որ կուզենայի ասել, առողջապահության կազմակերպման ամենաարդյունավետ ձևն աշխարհում դեռևս ապահովագրությունն է: Դա կարելի է ուղղակի չքննարկել: Մյուս հարցը՝ շատ խոսքեր են ասվում, տերմինաբանության ցավ կա մեկ-մեկ, բայց արդյունքում՝ ապահովագրությունը փոխօգնության ձև է, որ վճարում են բոլորը, օգտվում են նրանք, ովքեր տուժում են: Վերցնենք երկու օրինակ՝ շուրջ 20 տարի բժշկական կամավոր ապահովագրության առկայությունը և սոցփաթեթ կոչվող բժշկական ապահովագրությունը: Մեկը դեռևս իրեն արդարացնում է, մյուսը վայրիվերումների մեջ է՝ մեկ հանում են, մեկ մտցնում են, մեկ տալիս են էս կազմակերպությանը, հետո հանում են, մյուսը պիտի վերահսկի: Պիտի փոքր փորձ կատարվի, հասկանանք՝ ինչու, որովետև ապահովագրությունը բիզնես է, այն սակավաթիվ բիզնեսի տեսակներից է, որն ապահովում է տնտեսական շահերը: Պիտի պահանջարկ լինի, հետո ապահովագրություն լինի: Բայց կա մի խնդիր. ապահովագրողը վաճառող է, նա վաճառում է խոստում, որ եթե հիվանդանաս, ես քեզ կվճարեմ, որ դու բուժվես: Եվ դրա վրա ձևավորվել է այսօր գործող կամավոր բժշկության որոշակի պորտֆել, որում չեմ ներառվում ֆիզիկական անձինք, որովհետև ապահովագրության՝ նախկինում մշակույթ և փորձ չունենալու հետևանքով մարդիկ դիմում են ապահովագրությանը այն ժամանակ, երբ հիվանդ են, ուզում են վճարել 100 000 դրամ, ստանալ 1 մլն դրամ: Դա լոտոյի նման մի բան է դառնում, ապահովագրության իմաստը կորչում է, դրա համար ոչ մի ապահովագրական ընկերություն Հայաստանում ֆիզիկական անձանց չի ապահովագրում:
Հիմա ինչու՞ սոցփաթեթը դարձավ այն, ինչ որ դարձավ, ու վերջում ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ դարձավ, որովհետև սոցփաթեթի մշակմամբ և ներդրմամբ զբաղվում էին տարբեր պետական ապարատների կաբինետներում: Արդյունքում այդ մշակված համակարգը չաշխատեց: Չաշխատեց այն պարզ պատճառով, որ երբ ասում են՝ 50 000 դրամ ենք տալիս, դուք պիտի ապահովագրեք, դրանով սկզբից զբաղվում էր սոցնախարարությունը, հետո՝ փոխվարչապետը, հետո՝ մի ուրիշ նախարարություն, հետո՝ մի քանի նախարարություն միասին: Հետո այդ նախարարությունների ոգևորությունը հասավ նրան, որ զինվորականներին և ոստիկաններին մտցրեցին սոցփաթեթի մեջ այն դեպքում, երբ զինվորականներն ու ոստիկաններն ունեին իրենց մասնագիտացված կլինիկան, և նրանց բժշկական ծառայությունները վճարելու ոչ մի խնդիր չկա: Անկասկած՝ բժշկական պարտադիր ապահովագրությունն անհրաժեշտ է, բայց անհրաժեշտ է՝ ելնելով այն պահանջներից, որը բնակչության ապահովագրական խնդիրը սկզբունքորեն կհանի: Դեռևս Հայաստանում ոչ մի պետական ծրագիր, որը վերաբերում է ապահովագրությանը, չի նպաստել ապահովագրական հարաբերություններ ստեղծելուն, սկսած ԱՊՊԱ-ից, վերջացրած տարբեր պարտադիր ապահովագրություններով: Կայացվում է որոշում, ասվում է՝ կա որոշում, պետք է անեք: Այ, հիմա նույնպես որոշում կա՝ գերմանական FW բանկի մեծ ֆինանսավորումը ներդնել գյուղատնտեսության ապահովագրության մեջ: Շատ ակտիվ քննարկում է գնում, տարբեր մարդիկ պաշտոններ, հաստիքներ են ստացել, գնում են միջազգային կոնֆերանսներին ելույթ են ունենում: Կներեք, ես այդ ոլորտն իմանալով եմ ասում, չի աշխատելու այդ ապահովագրությունը: Պարտադիր բժշկական ապահովագրությունը կարող է աշխատել միայն այն ժամանակ, երբ բազա լինի, որ կամավոր բժշկական ապահովագրությունը արդարացրել է իրան: Ավելի քիչ պետական միջամտություն է պետք, ինչքան հնարավոր է՝ քիչ, որպեսզի համակարգը ձևավորվի առաջարկ-պահանջարկի սկզբունքով:
Եվ մյուսը՝ բոլոր պարտադիր ապահովագրությունները զարգացած երկրներում ներդրվում են՝ հաշվի առնելով մի շարք չափանիշներ, որոնք Հայաստանում համառորեն հաշվի չեն առնվում: Այսինքն՝ երբ ներդրվում է որևէ պարտադիր ապահովագրություն, պետությունը ապահովագրողների հետ մտնում է գործարքի մեջ: Գործարքի իմաստը այն է, որ մենք ձեզ տալու ենք կամ ապահովագրելու ենք, որ ստանաք այսքան գումար, և եթե այդ գումարը չբավարարի ապահովագրական հատուցումներ տալուն, դա ձեր խնդիրն է, լրացրեք ձեր կողմից: Ձեզ սահմանում են, որ դուք կարող եք ադմինիստրատիվ ծախսերի համար ունենալ այսքան գումար, որպեսզի չփոշիացվի գումարը: Երբ որ դուք կհատուցեք բոլոր գումարները, կնվազեցնեք ստացած գումարը ձեր ադմինիստրատիվ ծախսերով, մնացած գումարը այս չափանիշով բաժանվում է պետության և ապահովագրողի միջև, և այդ գումարն ուղղվում է ոլորտը բարելավվելուն:
2019-12-11
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան