Վարդան Աթյան. Պետության վերահսկողությունը անհրաժեշտ է ոչ միայն գնային, այլև որակական քաղաքականության վրա

«Ստոմլայն» ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Վարդան Աթյանի խոսքը

 «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած   «Բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ

 

 

Միանշանակ համամիտ եմ իմ կոլեգաների հետ, որ անհրաժեշտ է պարտադիր պետական ապահովագրություն: Կարծում եմ՝ դա նաև կնպաստի աշխատողների՝ ստվերից դուրս գալուն: Կցանկանայի նշել գին և որակ հարաբերակցության մասին. շատ կուզենայի տեսնել պետության վերահսկողությունը ոչ միայն գնային քաղաքականությունում, այլ նաև որակական, որովհետև շատ ապահովագրական ընկերություններ ավելի շատ գնին են ուշադրություն դարձնում, քան թե որակին: Շատ ցածր գների պայմաններում մենք նորմալ որակ ստոմատոլոգիայոմ չենք կարող ապահովել, ինձ թվում է՝ մյուս բնագավառներում էլ է այդպես:



Առողջապահական համակարգ