Y Logo
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից

Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից

Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների 90%-ի բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությումբ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ ծավալը՝ համապատասխան արդի բժշկության պահանջներին: Այստեղ ներդրվել են քիչ ինվազիվ վիրաբուժության  նորարարական մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնք կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների բուժումը դարձնում են ավելի արդյունավետ:

 

Իսկ թե ի՞նչ մեթոդներ են դրանք և ինչպե՞ս են օգնում, մանրամասնում է «Էրեբունի» բկ կոլոպրոլտոլոգիական ծառայության ղեկավար Կարեն Շահնազարյանը Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականի հետ զրույցում:


Որքան վաղ եք դիմում, այնքան վիրաբուժական միջոցներն էլ լինում են պակաս ինվազիվ և առավել արդյունավետ
Կոլոպրոկտոլոգը զբաղվում է հաստ և ուղիղ աղու հիվանդություններով՝ թութք, ուղիղ աղու ճաք, պարապրոկտիտ, պոչուկի էպիթելյալ ուղիներ, հաստ և ուղիղ աղիների ուռուցքներ։

Թութքը առավելապես լինում է տղամարդկանց շրջանում՝ պայմանավորված ծանր ու անկանոն սննդակարգով, ոգելից խմիչքի օգտագործումով, նստակյաց կյանքով, ծանրություն բարձրացնելով: Կանայք այս հիվանդությունը ձեռք են բերում հիմնականում ծննդաբերություններից հետո: «Էրեբունու» կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Շահնազարյանն իր պրակտիկայում ներդրել է թութքի բուժման նորագույն, քիչ ինվազիվ մեթոդներ, որոնք միջազգայնորեն ընդունվել են որպես բուժման ամենից արդյունավետ միջոցներ: «Թութքը զարգանում է 4 աստիճանով։ 1-ին և 2-րդ աստիճաններում մենք կիրառում ենք թութքային (հեմորոդիալ) հանգույցների լատեքսային լիգավորում։ Այս պրոցեդուրան կատարվում է ամբուլատոր պայմաններում, քանի որ մեր օրգանիզմն ունի 3 թութքային հանգույց, անհրաժեշտ է, որ պացիենտը 3 անգամ յոթօրյա ընդմիջումներով ընդամենը 10-15 րոպեով այցելի մեզ և վերջնականապես ազատվի այդ տհաճ հիվանդությունից։ 3 –րդ աստիճանում մենք կատարում ենք տրանսանալ հեմորոդիալ դեարտերիլիզացիան (THD)։  Ի դեպ, THD վիրահատություններ Հայաստանում կատարում ենք միայն մենք։ Սա քիչ ինվազիվ մեթոդ է և համարվում է թութքի բուժման  ամենաանցավ ու արագ մեթոդը, որը փաստացի օգնում է 1 օրում ազատվել թութքից: Միայն թե և՛ այս, և՛ լատեքսային լիգավորման մեթոդներով բուժվելու համար պետք է բժշկին շուտ դիմել թութքի առաջացման նախնական փուլերում, որովհետև 4-րդ փուլում արդեն մենք այլընտրանք չունենք. բուժում ենք միայն ավանդական վիրահատական միջամտությամբ, որը ռադիկալ վիրահատական մոտեցում է»։


Չնայած որ մարդիկ գիտեն վաղ դիմելիության առավելությունների մասին, միևնույնն է շարունակում են դիմանալ ցավին, բժշկին այցելությունը անընդհատ հետաձգել։ Պատճառները թե՛ֆինանսական են, թե՛ հոգեբանական. մարդիկ ամաչում են իրենց հիվանդությունից։

Պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ տարածվածությամբ 2-րդ տեղում ուղիղ աղու կամ հետաքցի ճաքն է, ասում է բժիշկ Շահանզարյանը. «Այս հիվանդությունը բավական լայն տարածում ունի Հայաստանում: Չնայած որ յուրաքանչյուր դեֆեկացիայի ակտի ժամանակ այս  հիվանդները ցավեր են ունենում՝ սովորաբար դիմանում են ցավին, իսկ մասնագետին դիմում են ուշ և արդեն բարդացումներով: Ճիշտ է՝ հետանցքի ճաքը կյանքի համար վտանգավոր հիվանդություն չէ, ուռուցք կամ թարախակույտ չէ, բայց այն զգալիորեն իջեցնում է կյանքի որակը: Այս հիվանդությունն ունեցող մարդկանց մեջ անգամ վախ է առաջանում  դեֆեկացիայի ակտից»:


Surgitron- սարք, որը մեծ արդյունավետությամբ բուժում է պրոկտոլոգիական մի շարք հիվանդություններ
 

Ուղիղ աղու կամ հետանցքի ճաքի բարդացած փուլում բժիշկը  դիմում է վիրահատական միջամտության, որը «Էրեբունու» կոլոպրոկտոլոգիական բաժանմունքում իրականացվում է Surgitron կոչվող սարքավորման օգնությամբ: Այն իրենից ներկայացնում է ռադիոալիքային սարքավորում, որի օգնությամբ հատվում և հեռացվում է ճաքը՝ առանց վնասելու հյուսվածքները: Էրեբունի բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի ծառայությունը շուտով կհամալրվի լազերային նոր սարքավորմամբ, որի կիրառությունը թույլ կտա իրականացնել ավելի արդյունավետ ու նվազ ինվազիվ վիրահատություններ:  Բժիշկ Շահնազարյանը համապատասխան վերապատրաստումներից հետո իր պրակտիկայում կներդնի լազերային վիրահատության մեթոդը՝ որակական նոր մակարդակի հասցնելով կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների բուժումը։

Վաղ ախտորոշումը փրկում է կյանքը


Էրեբունի բժշկական կենտրոնը նաև հագեցած է կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների ախտորոշման ու հետազոտության համար անհրաժեշտ նոր սերնդի սարքավորումներով: Կենտրոնը ձեռք է բերել «Օլիմպուս» ֆիրմայի վերջին սերնդի  կոլոնոսկոպ, որն ունի 3D վիզուալիզացիա և հնարավորություն է տալիս հետազոտող բժշկին համատեղել հետազոտությունն ու բուժումը՝ հետազոտության ընթացքում մինչև պոլիպներն անմիջապես հեռացնելով:  «Հաստ աղիքում բարորակ գոյացությունները՝ պոլիպները, 99 % դեպքերում դառնում են չարորակ: Բայց պոլիպները սովորաբար շատ դանդաղ են զարգանում, և օրգանիզմում զգացնել չեն տալիս: Դրանք սովորաբար հայտնաբերվում են պատահաբար՝ կոլոնոսկոպիայի ժամանակ: Բժշկության մեջ դրանք համարվում են կլինիկական «գտածո»: Մեր բաժանմունքում կոլոնոսկոպիական հետազոտության ընթացքում եթե հայտնաբերվում են մինչև 1 սմ մեծության պոլիպներ, կոլոնոսկոպի օգնությամբ այդ պոլիպները միանգամից հեռացվում են»,-ասում է բժիշկ Շահնազարյանը։  Ուռուցքաբանության մեջ կոլոռեկտալ ուռուցքները այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, գտնվում է  3-րդ-4-րդ տեղում: Վերջին տասնամյակում 10 անգամ հաճախացել է կոլոռեկտալ ուռուցքով հիվանդացությունը:

Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղով  հիվանդացությունը  կազմում է 100.000 բնակչին 17 մարդ: Ժամանակին կոլոնոսկոպիական հետազոտություն անցնելու դեպքում հնարավոր է խուսափել քաղցկեղից։ Ժամանակակից բժշկությունը ստեղծում է մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնց կիրառությունը բուժումը դարձնում է շատ ավելի արդյունավետ, անցավ, բարելավում է պացիենտի կյանքի որակը։ «Էրեբունի» բկ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքը, որպես ոլորտի առաջատարներից մեկը, միշտ ներդրել է բժշկական նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները՝ իր պացիենտներին առավել լավ բժշկական օգնություն և ծառայությունների ավելի լայն ու արդիական սպեկտոր առաջարկելու համար։ Պրոկտոլոգիական հիվանդությունները հիմնականում առաջանում են աշխատունակ տարիքում՝ 20-60 տարեկանների շրջանում։

 

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5