Y Logo
Ասելիք պլաստիկ վիրաբուժության մեջ

Ասելիք պլաստիկ վիրաբուժության մեջ

Բոլորը գիտեն ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հնարավորությունների ու հրաշքների մասին։Պլաստիկ վիրահատությունը շտապ օգնություն է նրանց համար, ովքեր երազում են շտկել արտաքին ձեռքբերովի կամ բնածին թերությունները, բայց,  ինչպես ասում են, պլաստիկ վիրաբուժությունը կարող է շատ բան, բայց ոչ ամեն ինչ։ Ցանկացած պրոֆեսիոնալ պլաստիկ վիրաբույժ իր պարտքն է համարում պացիենտին ազատել պատրանքներից։ Ոչ բոլոր պատրանքներն են իրագործելի ու ոչ բոլոր խնդիրներն են լուծվում պլաստիկ վիրաբույժի "կախարդական" նշտարով։ Նա չի կարող կորեկցիայի ենթարկել նաև հոգին կամ սխալ վերաբերմունքը սեփական անձի հանդեպ։ Երբեմն պլաստիկ վիրաբույժից պահանջում են անհնարինը։ "Երևակի" զրուցակիցն է "Ռինո" էսթետիկ վիրաբուժության կենտրոնի Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Աշոտ Լյուդվիգի Միքայելյանը։

-Հայաստանըհայտնի է ռինոպլաստիկայի` քթի ձևի շտկման վիրահատությունների ծավալով: Մի՞թե պլաստիկ վիրաբուժության մյուս ուղղությունները` լիպոսակցիա, տարիքային փոփոխությունների շտկում, մամոպլաստիկա և այլն, զարգացման միտում չեն արձանագրում:

-Հայաստանում քթի վիրահատության ծավալները միշտ մեծ կլինեն, որովհետև ունենք գենետիկական «հայկական» քիթ, որը մասնագիտական գրականության մեջ հայտնի է, որպես «հռոմեական» քիթ, բայց քանի որ ավելի շատ հայերի մեջ է հանդիպում, «հայկական» ենք կոչում:  Ի դեպ, եթե հետաքրքրվեք, կտեսնեք, որ տարբեր երկրներ աչքի են ընկնում պլաստիկ վիրահատությունների այս կամ այն ուղղության գերակայությամբ. ԱՄՆ-ում առաջին տեղում լիպոսակցիան է` ճարպի հեռացումը, Ռուսաստանում` մամոպլաստիկան, Չինաստանում` աչքերի մեծացումը և այլն: Սակայն սա չի նշանակում, թե պլաստիկ վիրաբուժության մյուս ուղղությունները Հայաստանում զարգացած չեն: Շատ են այն պլաստիկ վիրաբույժները, ովքեր զբաղվում են տարիքային փոփոխությունների շտկմամբ, մամոպլաստիկայով, վերականգնողական պլաստիկ վիրաբուժությամբ: Պարզապես այդ վիրահատությունների դիմելիությունն է ցածր: Մեր հայ կանայք հազվադեպ են տարիքային փոփոխությունների պլաստիկ շտկմամբ (մաշկի ձգում, կնճիռների վերացում, լիպոսակցիա, մամոպլաստիկա) զբաղվում, քչերն են փորձում կորեկցիայի ենթարկել այլ վիրաբուժական միջամտություններից ու վնասվածքներից մնացած հետքերը: Սա պայմանավորված է նաև հասարակության սոցիալական վիճակով: Այդ ուղղություններում փորձի պակասը լրացնում եմ Մոսկվայում կատարած վիրահատություններով, նաև միջազգային թրեյնինգների ու մասթեր-կլասների մասնակցելով: Չմոռանանք, որ էսթետիկ վիրահատությունը շռայլություն է, որը մարդն իրեն կարող է թույլ տալ կամ չտալ: Պատահական չէ, որ ոչ մի երկրում այն չի ներառվում պետպատվերով բուժման կամ բժշկական ապահովագրական ցուցակներում, որովհետև պետությանը ավելի շատ հետաքրքրում է առողջ և աշխատունակ քաղաքացին, ոչ թե գեղեցիկ: 

-Այնուամենայնիվ, գնալով ավելի շատ կանայք ու աղջիկներ, արդեն նաև արական սեռի ներկայացուցիչներ են ձգտում փոխել իրենց արտաքինը, համապատասխանել իրենց պատկերացրած գեղեցիկի չափանիշներին: Ի՞նչ դրական ու բացասական հոգեբանական վիճակների կարող է հանգեցնել այդ ձգտումը: 

-Մեր օրերում մարդիկ ծանոթանում, ընկերություն են անում, սիրահարվում սոցիալական կայքերում` իրար միայն լուսանկարով տեսնելով: Եվ հետևաբար արտաքին տեսքն ու գրավչությունը առաջնային են դառնում մարդկանց համար:  Իհարկե, եթե պացիենտը ցույց է տալիս Մեգան Ֆոքսի նկարն ու ասում` ուզում եմ այսպիսի քիթ ունենալ, պլաստիկ վիրաբույժը պետք է հասկանա` նա պարզապես ուզում է այդ քթի ձևն ունենալ, թե՞ ուզում է Մեգան Ֆոքս դառնալ: Եթե զգում ենք, որ այդ վիրահատության հետ նա կապում է իր կյանքի և էության մեծ փոփոխություն, հրաժարվում ենք վիրահատել, որովհետև  քթի կամ այլ պլաստիկ վիրահատությամբ նրա կյանքում ոչինչ չի փոխվելու այնպես, ինչպես ինքն է ակնկալում, և հիասթափությունը մեծ է լինելու: Չենք վիրահատում նաև այն դեպքում, երբ տեսնում ենք, որ վիրահատության դիմում են հասարակության պահանջով կամ ուրիշի դրդմամբ: Իսկ եթե մարդն ադեկվատ է մոտենում խնդրին, պարզապես պլաստիկ կորեկցիա է անում, որովհետև բարդույթավորվում է, օրինակ, քթի ձևից ու վիրահատությունից հետո կհաղթահարի այդ բարդույթն ու ավելի անկաշկանդ կլինի, այդ դեպքում իհարկե օգնում ենք: Այդ առումով մեր գործում շատ կարևոր է խորհրդատվությունը, որի ժամանակ անպայման նաև խոսք է լինում դրական ու բացասական հավանական հետևանքների մասին: Այնպես որ, հիվանդի համար թաքուն կամ անհասկանալի ոչինչ չի մնում: Միայն  բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո ինքնուրույն է հանգում իր որոշմանը: 

-Այսինքն՝ հնարավոր է նաև, որ պացիենտը հրաժարվի՞ վիրահատվելու նախնական որոշումից: 

Այո, որոշ դեպքերում այդպես էլ լինում է: Միշտ համարել եմ, որ եթե հնարավոր  է խնդիրը լուծել ոչ վիրահատական եղանակով, հոգեբանի կամ մտերիմների օգնությամբ, ոչ տրավմատիկ միջոցներով, ապա պետք չէ վիրահատել: Վիրահատության պետք է դիմել միայն այն դեպքում, երբ խնդիրն անլուծելի է մնացած բոլոր տարբերակներով: Մարդիկ հաճախ են դիմում մեզ խորհուրդի համար` վիրահատվեն, թե ոչ: Մեր միակ խորհուրդն այդ դեպքում սա է՝ դա ձեր որոշումն է, բժիշկն իրավունք չունի խորհուրդ տալու: Առաջին հերթին նրան պետք է դուր գա հայելում իր արտացոլքը, նա՛ պետք է փոխի վերաբերմունքը սեփական անձի հանդեպ: Հաստատ Առնո Բաբաջանյանը նույն տաղանդավոր կոմպոզիտորն էր լինելու, անգամ եթե վիրահատեր քիթը, Շառլ Ազնավուրն էլ` նույն հռչակավոր շանսոնիեն, անգամ եթե քթի կորեկցիա չաներ: 

-Պլաստիկ վիրաբուժությունը հայկական բժշկական տուրիզմի առաջին եռյակում է: Ինչու՞ են արտասահմանցիները նախընտրում այստեղ պլաստիկ վիրահատություն անել:  

-Իհարկե դա միայն մատչելի գնով պայմանավորելը սխալ կլինի, որովհետև բոլոր երկրներում կան թե՛ էժան, թե՛ շատ բարձր գնով վիրահատություններ անող բժիշկներ: Բացի այդ Հայաստան գալը, վիրահատական և հետվիրահատական շրջանում այստեղ մնալը մի քանի անգամ գերազանցում են բուն վիրահատության գումարին: Բայց գալիս են, որովհետև վստահում են, որովհետև գիտեն մեր բժիշկների  հաջող փորձի մասին: «Ռինո» պլաստիկ վիրաբուժության կենտրոնի մեր բաժանմունքում յուրաքանչյուր երկրորդ, երրորդ պլաստիկ վիրահատության դիմողը արտերկրացի է լինում: Իհարկե փորձում ենք առավելագույն հարմար պայմաններ ստեղծել նրանց համար, հետվիրահատական շրջանը կրճատել, երաշխավորել, որ հնարավոր բարդացումներ առաջանալու դեպքում անպայման կօգնենք: Ի դեպ մեր բաժանմունքում հենց սկզբից պացիենտին առաջարկվում են լավագույն բուժական միջոցն ու տեխնոլոգիան: Մեր աշխատանքային սկզբունքն է՝ ռիսկի չդիմել և մաքսիմում էֆեկտիվ դեղամիջոցներով աշխատել:  

-Պլաստիկ վիրաբուժությունը հատկապես վերջին տարիներին լայն տարածում ստացավ` կապված պահանջարկի մասշտաբների հետ: Դա նաև ենթադրում է վիրաբուժական տեխնոլոգիաների, նյութերի ու սարքավորումների անընդհատ զարգացում: Հայ պլաստիկ վիրաբույժները հասցնու՞մ են հետևել այդ զարգացման տեմպին: 

-Այլընտրանք չունեն: Տեմպը պահելու համար անգամ բավարար չէ համացանցով ու համապատասխան մասնագիտական գրականությամբ նորություններին հետևելը: Պլաստիկ վիրաբույժները պետք է շարունակաբար մասնակցեն տարբեր համաժողովների, մասթեր-կլասների, միջազգային հանդիպումների, որոնց ընթացքում քննարկվում են տարբեր երկրների փորձն ու ձեռքբերումները: Ի դեպ պլաստիկ վիրաբուժության այդ միջազգային ամբիոնում հայ պլաստիկ վիրաբույժներն ունեն իրենց ասելիքը ռինոպլաստիկայի ոլորտում: Որովհետև եթե որևէ երկրում կոնկրետ գործողությունը ավելի շատ է արվում, անկախ երկրի զարգացվածության մակարդակից, ժամանակի ընթացքում այն սկսում է ավելի լավ արվել, փորձը շատանում է, հմտությունները կատարելագործվում են, այնպես որ, ինքդ էլ կարող ես որոշակի ինֆորմացիա հաղորդել նրանց: Ճիշտ է` դեռ կան լազերային ու էնդոսկոպիկ տեխնոլոգիաներով պլաստիկ վիրահատական ուղղություններ, որոնց համար պահանջվող սարքավորումները և նյութերը դժվար է Հայաստանում գտնել: Սակայն դրանք վերաբերում են հիմնականում քիչ պահանջարկ ունեցող վիրահատական միջամտություններին: Իսկ մյուս ուղղություններում մեր բժիշկները չեն զիջում արտասահմանցի գործընկերներին, ավելին՝ թող գոռոզ չհնչի, քթի պլաստիկ վիրահատության ոլորտում հայ բժիշկների փորձը բավական ուսանելի է նրանց համար:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5