Y Logo
Ի՞նչ նոր մոտեցումներ կան թոքի ու կրծագեղձի քաղցկեղների բուժման հարցում

Ի՞նչ նոր մոտեցումներ կան թոքի ու կրծագեղձի քաղցկեղների բուժման հարցում

Կրծքագեղձի և թոքի քաղցկեղները քաղցկեղի ամենատարածված տեսակներն են Հայաստանում: Այս առումով կարևոր է, որ քաղցկեղի այդ տեսակների բուժման արդյունավետ ու ժամանակակից մոտեցումների ներկայացմանը միտված մասնագիտական քննարկումները պարբերական լինեն: Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդների վերլուծությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչները հենց խնդիր էին դրել խնդրով զբաղվող հայ կոլեգաներին ներկայացնել կրծքագեղձի ու թոքի քաղցկեղների բուժման մեջ կիրառվող նորարարություններն ու միջազգային պրակտիկայի թարմացումները: ՀՀ առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու, Էրեբունի ԲԿ Ուռուցքանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանի ու 8-րդ պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանի կազմակերպած միջացառման հրավիրված էին բոլոր հիվանդանոցների ու պոլիկլինիկաների ուռուցքաբաները: «Ամերիկյան ու միջազգային փորձը և ոլորտի վերջին նորարարությունները ներկայացնելու համար Կալիֆոռնիայից հրավիրել ենք բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ, քիմիաթերապևտ, պրոֆեսոր Կարո Արզուին»,-բացման խոսքում տեղեկացրեց Արմինե Հարությունյանը: Կարո Արզուն Հայաստանի կոլեգաների առաջ հանդես եկավ ծավալուն զեկույցով՝ իր խոսքում շեշտադրելով, որ մենք արդեն ապրում ենք իմունոթերապիայի կիրառման կարևորության դարում: Նա մանրամասն խոսեց իմունոթերապիայի օգտագործման եղանակների ու առավելությունների մասին: Ըստ վիճակագրական տվյալների՝ իմունոթերապիայի բուժման արդյունքները երկու անգամ գերազանցում են քիմաթերապիայի արդյունքներին, քանի որ այն ավելի թիրախային է վերացնում ախտահարված բջիջները: Սակայն նա նաև նկատեց նաև, որ քաղցկեղի շատ դեպքերի բուժման հարցում արդյունավետ է նաև քիմաթերապիայի ու իմունաթերապիայի համադրության տարբերակը ևս. «Բժիշկը հենց ինքը պետք է հետազոտության ավարտից հետո որոշի բուժման մեթոդների համադրությունների արդյունավետությունը ՝ ըստ հիվանդության փուլի և աստիճանի»,- շեշտեց նա: Նա ափսոսանք հայտնեց նաև, որ Հայաստանում մոլեկուլյար գենետիկայի ու իմունաթերապիայի հնարավորությունները դեռ լայնորեն չեն կիրառվում ու հույս հայտնեց, որ իր տված տեղեկությունները կնպաստեն, որ Հայաստանում մասնագետները ավելի շատ ձգտեն կիրառել այս մոտեցումները, իմունաթերապիայի դեղամիջոցները: Ի պատասխան ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդական Հայկուհի Գյոկչյանը նկատեց, որ կան իմունաթերապիայի դեղամիջոցներ, որոնք արդեն հասանելի են Հայաստանում ու կան Հայաստանում նաև մասնագետներ, ովքեր տիրապետում ու կիրառում են այդ դեղամիջոցները, սակայն խնդիրն այն է, որ դրանք շատ թանկ արժեն ու պացիենտների 50-ից մեկն իրեն կարող է թույլ տալ ստանալ այդ դեղամիջոցները: Մեզ հետ զրույցում էլ Հայկուհի Գյոկչյանը շեշտադրեց, որ այժմ աշխատանք է տարվում, որ ապահովագրական համակարգի միջոցով պացիենտները գոնե մինինալ չափով այդ դեղամիջոցները ստանալու հնարավորություն ստանան: Գիտաժողովին ներկա Առոջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն էլ շեշտեց, որ ուռուցքաբանության ոլորտի շարունանական զարգացումը գերակա ուղղություն է իրենց համար.«Կարևոր է այս հիվանդության վաղ հայտնաբերման, բուժման ու կանխարգելիչ մեթոդների ուղղությամբ աշխատանք տանելը: Ոլորտը բարելավելու և կարգավորելու ուղղությամբ դեռ բավականին անելիքներ ունենք: Մենք բաց ենք աջակցելու ցանկացած ձևաչափով փորձի փոխանակմանն և նոր համագործակցություններին, որոնք օգնում են առաջընթաց գրանցել ուռուցքով հիվանդ պացիենտների օգնելու հարցում»,- նշեց Լևոն Հակոբյանը: «Էրեբունի» բ/կ կրծքային վիրաբուժության բաժնի վարիչ բ.գ.դ. պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ Հայաստանում կան կենտրոններ ու մասնագետներ, ովքեր առաջընթաց են գրանցում նոր մոտեցումները կիրառելու հարցում: Նա կարևոր հանգանանք համարեց այն, որ մասնավորապես Էրեբունի ԲԿ-ում ուռուցքային խնդրով դիմած ցանկացած պացիենտի բուժման տակտիկան որոշում է Tumor board-ը Ուռուցքաբանության գծով փոխտնօրենի ղեկավարությամբ: Թիմային ու համաձայնեցված աշխատանքը մասնագետների միջև թույլ է տալիս բարձրացնել պացիենտի բուժման արդյունավետությունը:  

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5