Քթի պլաստիկ վիրահատությունները Հայաստանում լայն թափ ստացան 1980-ական թվականներից, և այժմ տարեկան կատարվում է շուրջ 4-4.5 հազար քթի պլաստիկ վիրահատություն:
Մեծացել է դիմելիությունը, փոխվել են պահանջները, մեծացել է կատարվող պլաստիկ վիրահատությունների ցանկը, ներդրվում են նորագույն ժամանակակից տեխնոլոգիաներ:
Որո՞նք են այսօր դեմքի շրջանում ամենապահանջված պլաստիկ վիրահատությունները և ովքե՞ր ենավելի հաճախ դիմում, ի՞նչ խնդիրներ են զուգահեռվում վիրահատությունների ժամանակ, և թե որո՞նք են քիթ-կոկորդ-ականջ եռամիասնության շրջանում ամենատարածված հիվադությունները՝ պատմում էքիթ-կոկորդ-ականջաբան, պլաստիկ վիրաբույժ Էդուարդ Գեորգիի Դանիելյանը:
- Պարո՛ն Դանիելյան, նախ հետաքրքիր է, թե ինչ փորձառությամբ եք աշխատում այս բնագավառում. ի՞նչ բժշկական ուղի եք հաղթահարել և ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը:
- Ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանը, այնուհետև որպես քիթ-կոկորդ-ականջաբան, պլաստիկ վիրաբույժ վերապատրաստվել Թբիլիսիում, Մոսկվայում, Կազանում, Սանկտ Պետերբուրգում, Երևանում: Ուսանողական տարիներին որոշել էի ընտրել գինեկոլոգի մասնագիտությունը, բայց կյանքն այնպես դասավորվեց, որ ընտրեցի քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտությունը (հավանական է՝ նախախնամության գործոնն իր դերն ունեցել է): Այժմ, երբ արդեն տիրապետում եմ իմ մասնագիտությանը, 29 տարվա փորձը վկայում է, որ կատարել եմ մասնագիտական ճիշտ ընտրություն: Աշխատանքայն գործունեության ժամանակ եղել են դժվարություններ, որոշ արգելքների հաղթահարում, հետվիրահատական բարդություններ, բարդ իրավիճակներ, որոնց հաղթահարումը բերել է կամային հատկանիշների և մասնագիտական պրոֆեսիոնալիզմի: Իմ հաջողության գրավականն են մասնագիտական ունակությունները, բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները, ազնվությունը, գործին նվիրվածությունը:
- Պարո՛ն Դանիելյան, ի՞նչ վիրահատություններ եք Դուք կատարում, որքա՞ն մատչելի և հասանելի ենդրանք, և արդո՞ք սովորաբար արդարանում են այցելուների սպասելիքները:
- Կատարում եմ քիթ-կոկորդ-ականջ մասնագիտությամբ բոլոր վիրահատությունները և մանիպուլացիաները: Պլաստիկ վիրահատություններից նախընտրում եմ քթի, ականջախեցու և կոպերի պլաստիկ վիրահատությունները: Ամենատարածվածն իհարկե քթի պլաստիկ վիրահատություններն են: Առհասարակ մինչև վերջին տարիները դիմում էին հիմնականում աղջիկները, սակայն տղաների՝ վերջին տարիների դիմելիությունը նկատելիորեն ավելացել է: Եթե կանգ առնենք քթի պլաստիկ վիրահատությունների վրա, ապա պետք է նշել, որ այդ վիրահատությունը կատարվում է ոչ միայն արտաքին ձևը փոխելու, այլ հիմնականում քթի շնչառական ֆունկցիայի վերականգնման նպատակով (քթի միջնապատի թեքվածության ուղղում, քթի ստորին խեցիների չափերի փոքրացում): Այդ պատճառով այն կարծիքին եմ, որ հատկապես քթի պլաստիկ վիրահատությունը կատարվի քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից և այն պլաստիկ վիրաբույժների, որոնք տիրապետում են քթի ներքին ստրուկտուրաների հետ աշխատելու հմտությանը:
Մեր կլինիկայում քթի հետ կապված վիրահատությունները կատարվում են ընդհանուր անզգայացման տակ: Վիրահատված անձը կլինիկայում գտնվում է երկու օր, օգտագործվում են նորագույն միջոցներ և ֆիքսող կապեր, որոնց հեռացումից հետո նա երկու շաբաթ գտնվում է իմ հսկողության տակ: Բարդություններից խուսափելու համար ականջախեցու պլաստիկ վիրահատությունները հիմնականում կատարվում են տեղային անզգայացման պայմաններում, պացիենտը 8-10 օր գտնվում է բժշկի հսկողության տակ:
Կոպերի պլաստիկ վիրահատությունները կատարվում են տեղային անզգայացման տակ: Դիմում են միայն կանայք: Վիրահատությունն արվում է երիտասարդացման, էսթետիկայի ապահովման նպատակով:
Յուրաքանչյուր վիրահատող բժիշկ վիահատության ընթացքում ակնկալում է լավագույն արդյունքներ, առանց բարդությունների ընթացք: Սակայն հազվադեպ կարող են լինել հետվիրահատական մասնակի խնդիրներ, որոնք պահանջում են կրկնակի վիրահատություն, որն ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում: Շատ կարևոր է վիրահատվող անձի հոգեբանական վիճակը, նրա կողմից միջամտության արդյունքների սպասումները: Լինում են դեպքեր, երբ այցելուները վիրահատվելու մեծ ցանկության պատճառով թաքցնում են որոշ հիվանդություններ, որոնք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել վիրահատող բժշկի համար, այդ պատճառով անհրաժեշտ է բազմակողմանի հետազոտություն:
- Ձեր կարծիքով, ճի՞շտ է արդյոք կատարել պլաստիկ վիրահատություն, փոխել այն, ինչը տրված է իծնե:
- Այդ հարցին պատասխանեմ ոչ որպես վիրաբույժ: Այսքան տարիների շփումը ցույց է տվել, որ որոշ դեպքերում մարդու արտաքինը կարևոր նշանակություն ունի անձի կայացման, ինքնահաստատման, որոշակի կոմպլեքսներից ձերբազատվելու պարագայում:
- Որո՞նք են քիթ-կոկորդ-ականջի ամենատարածված հիվանդությունները:
- Քթի հիվանդություններից հիմնականում դիմում են քթի սուր և քրոնիկ հարբուխների, քթի հարակից խոռոչների բորբոքումների, քթային արնահոսությունների, շնչառության դժվարացման, վիրուսային կամ ալերգիկ հիվանդությունների, որոշ բարորակ գոյացությունների կապակցությամբ:
Ականջի հիվանդություններից դիմում են սուր և քրոնիկ բորբոքումների, լսողության իջեցման, ականջներում աղմուկի առկայության, արտաքին լսողական անցուղու բորբոքումների կապակցությամբ: Բուժումն արդյունավետ չի կարող լինել, եթե այն տարվի միակողմանի: Պետք է վերացնել քրոնիկ ինֆեկցիոն օջախները, ապահովել ազատ շնչառությունը, բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:
Ես՝ որպես պլաստիկ բժիշկ, մանիպուլատիվ բուժումների կողմնակից եմ, այսինքն՝ չպետք է բավարարվել միայն դեղորայք նշանակելով, այլ բուժման ամբողջ ընթացքն ապահովել կոմպլեքս պրոցեդուրաներով: Այդ ժամանակ բարդություններն արագ կանխվում են, բուժման էֆեկտիվությունը բարձրանում է:
Որպես բժիշկ՝ առաջին հերթին մեր ժողովրդին ցանկանում եմ առողջություն, իսկ հիվանդության դեպքում դիմել բժշկի և ստանալ մասնագիտական խորհրդատվություն և օգնություն:
2018-06-17
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան