Հայաստանում ապրող և աշխատող անոթային վիրաբույժները հիմա կարող են մասնագիտական հարցերը ոչ թե նեղ խմբերով քննարկել և որոշակի լուծումներ փնտրել, այլ դառնալով «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի ակտիվ և նախաձեռնող անդամները, քննարկվող հարցերին ավելի մասշտաբային հնչերանգ տալ:
«Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ն ստեղծվեց և գաղափարն իրականություն դարձավ հենց մի խումբ ակտիվ, էնտուզիաստ անոթային վիրաբույժների ջանքերով: Նրանց քննարկումները չսահմանափակվեցին չորս պատերի տիրույթում. գաղափարը դարձավ գործ, իսկ արդյունքը եղավ այն, որ նոյեմբերի 30-ին գումարվեց ասոցիացիայի անդրանիկ նիստը:
«Դեռևս 2007 թվականից Հայաստանում գործում է «Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիա»-ն, բայց այն վերջին տարիներին մի փոքր պասիվ էր: Նախկին ասոցիացիան ուներ շատ նեղ ուղղվածություն, միայն երակաբությանը /ֆլեբոլոգիային/ վերաբերող հարցերն էին նշանառության տակ առնված, հիմա մենք մեր դիտակետում ունենալու ենք առհասարակ անոթային վիրաբուժությանը վերաբերող հարցերը: Մեր գերնպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության շարունակական զարգացմանը և ոլորտի խնդիրները ջրի երես հանելով՝ լավագույն լուծումներն առաջարկել»,- նշեց անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ ղեկավար Տիգրան Սուլթանյանը:
Ասոցիացիայի ստեղծման գաղափարն իրականություն դարձրին Հայկ Մալխասյանը, Քրստինե Մուրադյանը և Տիգրան Քամալյանը:
Անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու
Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանի կարծիքով «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ն կյանքի կոչելը և վերստեղծելը պարզապես անհրաժեշտություն էր: Նրա կարծիքով յուրաքանչյուր նեղ-մասնագիտական ուղղվածություն պետք է ունենա համապատասխան ասոցիացիան, որի շրջանակներում վեր կհանվեն ոլորտի խնդիրները, կկազմվեն համապատասխան ուղեցույցներ և պարբերաբար կքննարկվեն ոլորտին վերաբերող արդիական մոտեցումները. «Մեր ասոցիացիան առողջ օրգանիզմի պես հանդես է գալու առողջ դատողություններով և մտքերով: Ասոցիացայի յուրաքանչյուր անդամ իր ակտիվ ներգրավվածությունն է ունենալու ասոցիացիայի գործերում: Մշակվելու են հայեցակարգեր, անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության ոլորտին վերաբերվող թերթերի, ամսագրերի, գրքերի, գիտական թեզերի և հոդվածների քննարկում, մշակում, խմբագրում և հրատարակում ենք իրականցնելու: Ակտիվ համագործակցություն ենք նախատեսում արտերկրի նմանատիպ կառույցների հետ»,- նշեց Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը:
«Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի անդրանիկ նիստին քննարկվեցին ասոցիացիայի անդամներին վերաբերող իրավական մի շարք դրույթներ, Հայաստանի անոթային վիրաբույժներին ակտիվ և նախաձեռնող լինելու կոչեր արվեցին, մատնանաշվեց այն ուղին, որով առաջ է գնալու նորաստեղծ ասոցիացիան:
Ասոցիացիայի առաջին քայլը կոնֆերասի ձևաչափով է լինելու. «2019 թվ.-ին՝ գարնանը, Հայատանում տեղի կունենա միջազգային մակարդակի շատ լուրջ կոնֆերանս, որը կոչվում է «Սևծովյան երկրներ»-ի կոնֆերանս: Նախատեսում ենք, որ այն նախադեպը չունեցող կոնֆերանս է լինելու: Դրան մասնակցելու են Սևծովյան ավազանի երկրները, բայց խոսնակները լինելու են աշխարհի տարբեր ծայրերից: «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի համար սա լուրջ փորձություն է, շնորհիվ համատեղ աշխատանքի մենք պատվով դուրս կգանք: Հայաստանում տեղի ունեցող կոնֆերանսի կազմակերպչական հարցերով զբաղվելու է մեր նորաստեղծ ասոցիացիան»,-նշեց Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը:
2018-12-06
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ:Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակըՉորացրեք ականջը սրբիչով։Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան