Հայաստանում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Հիվանդը՝ ՀՀ 29-ամյա քաղաքացի է, որը փետրվարի 28-ին կնոջ հետ ժամանել է օդանավով՝ Թեհրանից Երևան։ Այդ մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաճարակաբան, առողջապահության կազմակերպիչ Աշոտ Դավիդյանցի հետ զրուցել ենք վիրուսի տարածման պոտենցիալ վտանգների, դրանից խուսափելու ձևերի մասին ու այն մասին, թե ինչքանով են նախարարության կողմից կիրառվող քայլերը բավարար խնդրի դեմ պայքարելու համար:
-Ես կարծում եմ, որ վիրուսը վաղ թե ուշ հասնելու էր Հայաստան, քանի որ այն սովորական ռեսպիրատոր վիրուսին հատուկ պահվածք ունի, տարածվում է օդակաթիլային ճանապարհով, իսկ դա նշանակում է, որ մենք չէինք կարող այնքան ինքնամեկուսանալ աշխարհից, որ կանխեինք վիրուսի ներթափանցումը, այն աշխարհի բոլոր երկրներում էլ տարածվում է, դրա համարչեմ կարծում, որ իմաստ ունի փնտրել մեղավորի, թե ինչու Հայաստան եկավ: Կան քննադատություններ,որ պետք է բոլոր Հայաստան եկողներին համապատասխան հետազոտության ենթարկել կամ մեկուսացնել, սակայն ճիշտ չէ մարդուն մեկուսացնելը, եթե նրա մոտ ախտանշաններ չկան: մենք կունենանք կեղծ բացասական պատասխան: Ախտանշանները պետք է սկսեն դրսևորվե, որպեսզի կարողանանք ճիշտ ախտորոշել՝ մարդ վարակված է կորոնավիրուսով, թե ոչ:
Այսինքն մարդկանց մոտ խուճապը ծայրահեղացված է:
պետք չէ խուճապի մատնվել. հսչափայդ ուղղությամբ:Հավատացեք Թռչնի գրիպից» (H5N1) կամ «Խոզի գրիպից» (H1N1) էլ ավելի շատ մահացություն է եղել, քան կորոնավիրուսից: Ու այս տարի նորից կա H1N1-ի համաճարակ, բայց ոչ մեկ այդ մասին խոսում, մարդիկ ուղղակի համակերպվել են այդ վիրուսներիի գոյության հետ:
տոկոս է, ինչը նշանակում է մահ՝ 100 հոգուց երկուսի դեպքում: Սովորական գրիպից էլ մահացությունները մոտ 5-6 տոկոս ավելի շատ են, քան՝ կորոնայից:
մանկապարտեզ, թե դպրոց: Հավատացեք,հիմնական ու միակ իրական պաշտպանվածությունը մարդու գիտակցությունն է: Յուրաքանչյուր մարդ եթե զգում է, որ մրսած է, նույնիսկ մինչև ջերմության բարձրանալը, պետք է ինքնամեկուսանա, եթե սիմպտոմները չեն անցնում, անպայման դիմի բժշկի: Չպետք է հազալով և փռշտալով դուրս գա հանրային վայրեր: Երբ վիրուսակիրը փռշտում կամ հազում է սեղանի կամ այլ առարկայի մոտ, այդ լորձը մենք չենք նկատում: Ու երբ մենք անգիտակցաբար դիպչում ենք դրան, իսկ հետո այդ ձեռքերով տրորում աչքերը,սրբում քիթը, կարող ենք ինքներս էլ վարակվել:
Հայաստանն ունի բավարար ռեսուրս՝ պայքարելու վիրուսի դեմ։:
իշխանությունը շատ քիչ է օգտագործում մեր մասնագետների ներուժը, ովքեր կարող են օգնել նախարարությանը՝ ժողովրդին ճիշտ ուղերձներ փոխանցելու հարցում:
Շատ անգամ այս քայլերը կիրառում են, չեմ ուզում ասել քաղաքական դիվիդենտներ շահելու համար, բայց սրա հիմքում ընկած է ժողովրդի ապատեղեկատվությունը: Ցանկացած կույրաղիքի վիրահատություն, սրտի ստենդավորում կամ որևէ ուռուցքի հետ կապված վիրահատություն, որը կատարվում է ՀՀ-ում և ամբողջ աշխարհում, իր մեջ պոտենցիալ մահվան ռիսկ է պարունակում: Բայց հիմա ով նյութ չունի, կորոնա վիրուսի մասին է գրում: Խոսքս ոչ միայն Հայաստանի, այլ նաև արտասահմանյան լրատվամիջոցների մասին է: Արտասահմանյան ԶԼՄ-ներում ամենուրեք գրված է՝ «մահացու կորոնա վիրուս». չի՛ կարելի այդպես: Ես մեկ շաբաթ առաջ Հոլանդիայից եմ եկել: Այնտեղ բժշկական միջավայրը և մարդիկ շատ հանգիստ են, ասում են, երբ վիրուսը գա՝ կպայքարենք:
Առողջապահական համակարգ
Երևակ լրատվականվերլուծական խումբ
2020-03-01
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան