«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև չկորցնի իր ֆունկցիոնալությունը, ազատ շնչի և առողջական բարդությունների պատճառ չդառնա։ «Արթմեդ» ԲՎԿ ԼՕՌ բժիշկ Արայիկ Ղարիբյանը գեղեցիկի ու ֆունկցիոնալության համադրությամբ պլաստիկ վիրահատությունների, միջնապատի ծռվածությամբ առաջ եկող բազմաթիվ առողջական խնդիրների մասին։
Պլաստիկ վիրահատությունները միշտ չէ, որ կատարվում են զուտ էսթետիկ նկատառումներից ելնելով։ Հաճախ դրանք իրականացվում են առողջական տարբեր խնդիրներ լուծելու կամ կանխարգելելու համար։ Այդպիսի վիրահատություն է համարվում քթի միջնապատի ծռվածության շտկումը՝ սեպտոպլաստիկան։ Միջնապատի տարբեր աստիճանի ծռվածություն ունենում են գրեթե բոլորը։ Այն լինում է ձեռքբերովի կամ կյանքի ընթացքում, կամ ծննդաբերության ժամանակ, երբ գանգը սեղմվում է ու այդ ժամանակ կարող է քիթը կոտրվել ու ծռվել։ Բժիշկ Արայիկ Ղարիբյանի խոսքով միջնապատի ծռվածությունը կարելի է շտկել 5-6 տարեկանից սկսած․ «Քթի միջնապատի ծռվածությունն այսօր ցուցվում է վիրահատել մանուկ հասակից, որ չառաջանան ծնոտի ձևափոխումներ։ Նախկինում սպասում էին մինչև 18 տարեկանը։ Բայց այդ ընթացքում բերանով շնչառությունը հանգեցնում էր ծնոտի ձևափոխությանը, քիթը վիրահատում էին, բայց մնում էր ծնոտի խնդիրը, որն իր հերթին պլաստիկ վիրահատության դիմելու անհրաժեշտություն էր առաջանում։ Ընդհանրապես միջնապատի ծռվածությամբ ապրելը տարբեր առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ․ թթվածնային քաղց, ցրվածություն, ընկալողականության վատթարացում, քնկոտություն, շուտ հոգնածություն, հաճախակի գլխացավեր։ Երեխաների դեպքում այս վիճակն ազդում է առաջադիմության վրա, իսկ մեծահասակների դեպքում՝ աշխատունակության։ Որքան վաղ ուղղվի միջնապատը, այնքան առողջ, կենսուրախ և ուսման մեջ առաջադիմող կլինի Ձեր երեխան»։
Բերանով շնչառությունը չի կարող լիարժեք փոխարինել քթով շնչառությանը։ Օդը քթով անցնելիս խոնավանում է, տաքանում, մաքրվում մանրէներից, քիթը հարուստ է արյունատար անոթներով, որոնք անմիջական կապ ունեն ուղեղի հետ, ու թթվածնով հարուստ օդն անմիջապես անցնում ու սնուցում է գլխուղեղը։ Ահա թե ինչու է պետք վերականգնել քթով շնչառությունը ու հնարավորինս շուտ ուղղել միջնապատը։ Բերանով շնչառության մյուս բացասական ազդեցությունն այն է, որ կարող է վնասել նշիկները։ ԼՕՌ բժիշկ Արայիկ Ղարիբյանին երբեմն դիմում են մեծահասակներ նշիկների բորբոքումը բուժելու համար։ Այնինչ փորձառու բժիշկը համալիր զննման արդյունքում նկատում է միջնապատի ծռվածությունը, որն էլ հանգեցրել է նշիկների վնասմանը։ Սովորաբար միջնապատն ուղղելուց հետո նշիկները առողջանում են։
Բայց քթի միջնապատի ծռվածությամբ առաջացող խնդիրները այսքանով չեն սահմանափակվում․ « Լինու՞մ է չէ, որ մարդը նստած տեղը քնում է, հանկարծ վեր թռնում, ասես խեղդվելիս լիներ։ Սա լուրջ առողջական խնդիր է, որի հիմքում տարիներով բերանով շնչելն է՝ քթի միջնապատի կոտրվածքի պատճառով։ Բերանով շնչելու պատճառով քիմքը թուլանում է , կախվում, լեզվակը սկսում է փակել օդի հոսքը, ու քնի մեջ մի քանի վայրկյանով մարդը դադարում է շնչել։Քնի խանգարման սինդրոմը (слипатное) հիմնականում հանդիպում է գեր մարդկանց մոտ, որոնք ունեն նաև դժվարացած շնչառություն։ Բուժելու համար միջնապատի շտկումից ու քաշի անկումից բացի պետք է կատարել ուվոլոպլաստիկա՝ քիմքի պլաստիկա։ Վիրահատությամվ լեզվակով քիմքով կախված թուլացած մասը կտրում հեռացնում ենք, բարձրացնում, հեռացում նշիկները»։
Այնպես հետաձգել միջնապատի ուղղումը բժիշկը խորհուրդ չի տալիս, մանավանդ որ յուրաքանչյուր հետաձգված օրվա հետ մարդիկ մեծացնում են տարբեր հիվանդությունների առաջացման հավանականությունը, և հետագայում ստիպված կլինեք մեկի փոխարեն երկու կամ ավելի խնդիր բուժել վիրահատությամբ։ Բժիշկը բերում է մեկ այլ օրինակ․ «Միջնապատի ծռվածությունը նպաստում է խեցիների բորբոքմանը, այն կողմում, դեպի ուր թեքված է միջնապատը և օդի հոսքը քիչ է, խեցիները լավ չեն զարգանում, իսկ մյուս կողմում հակառակը խեցիները ավելի մեծ քանակությամբ օդ են ֆիլտրում, հետևաբար «ծանրաբեռնված» աշխատելու արդյունքում աստիճանաբար ձևափոխվում են, մեծանում ու այտուցվում, փակում օդի հոսքը։ Այս դեպքում ախտահարված խեցիների բուժումը զուգակցվում է միջնապատի ծռվածության շտկմամբ։ Ի դեպ խեցիների բորբոքման դեպքում խեցիները չենք հեռացում, պարզապես մասնահատում կամ այրում ենք խեցիների գերաճած հատվածների։ Խեցիների լրիվ հեռացումը ցանկալի չէ, քանի որ արդյունքում ստանում ենք «դատարկ» քիթ, որտեղ օդը հավաքվում է, բայց չի «հոսում»։ Խեցիները հենց այդ օդամղիչ դերն են կատարում, դեպի հայմորյան խոռոչներ ու վերին շնչուղիներ։ Ու եթե հայմորյան խոռոչները ևս չեն սնուցվում, մեծանում է նաև դրանց բորբոքման հավանականությունը։ Հենց այդ է պատճառը, որ մենք խեցիների լրիվ հատում չենք իրականացվում։ Խեցիների ամբողջական հատում կատարում ենք միայն բացառիկ դեպքերում, երբ կան արդեն պոլիպոզ ձևափոխություններ»։
Քթի պլաստիկ միջամտության արդյունքում չպետք է տուժի քթի ֆունկցիոնալ անատոմիան։ Մենք հաճախ ենք լսում պատմություններ այն մասին, թե ինչպես են քթի պլաստիկայից հետո սկսել վատ շնչել, ունենալ տարբեր առողջական խնդիրներ։ Այդ ամենը հենց քթի ֆունկցիոնալության խախտմամբ կատարված պլաստիկ վիրահատությունների հետևանք են։ ԼՕՌժիշկ Ղարիբյանի համար գեղեցիկ քիթը նաև ազատ ու խորը շնչող քիթ է․ «Պլաստիկ վիրաբույժները քթի վիրահատության ժամանակ առաջին պլանում են դնում գեղեցիկ տեսքը՝ զոհելով ֆունկցիոնալությունը, բայց ունենալ գեղեցիկ, ու չշնչող քիթ, նույնն է թե ունենալ հեռախոս, որով չես կարող զանգել, մեքենա, որը չես կարող վարել»,-կատակով եզրափակում է բժիշկը։
2022-05-03
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան