Լսողության ակադեմիա․ ճշգրիտ ախտորոշում և բուժում
Լսողության ակադեմիա կարող են դիմել լսողության խնդիրներ ունեցող մարդիկ առանց տարիքային սահմանափակման:
Այստեղ առկա են բոլոր հնարավորություններն ու սարքավորումները իրականացնելու և մեծերի, և երեխաների աուդիոմետրիկ հետազոտություններ, կատարելու կոնսերվատիվ բուժումներ, լսողապրոթեզավորումներ, իսկ ականջի վիրահատությունները իրականացվում են պրոֆ Արթուր Շուքուրյանի գլխավորությամբ Աստղիկ և Շենգավիթ ԲԿ- ներում։
Ըստ անհրաժեշտության, դուք ձեռք կբերեք թվային ժամանակակից սարքեր, որոնք նուրբ դիզայնով, իրենց չափերով և հարմարավետությամբ ոչ միայն չեն խանգարի ձեզ, այլ հակառակը՝ կվերականգնեն լիարժեք կյանքի կարևորագույն ֆունկցիաներից մեկը՝ լսողությունը:
Ժամակակից թվային սարքերը ունեն մի շարք ֆունկցիաներ, ինչպիսիք են տարբեր ուղղություններից եկող հնչյունների ուժեղացումը, ձայնային ազդանշանների տեսակների տարբերակումը, աղմուկի նվազեցումը և այլն:
Այս ամենն ավտոմատ կերպով կատարվում է լսողական սարքի միջոցով՝ ճանաչելով ակուստիկ իրավիճակը, որում հայտնվել է մարդը: