Ինչո՞ւ է պարանոցում առաջանում օտար մարմնի զգացողություն

Խոշոր հանգույցները կարող են ճնշել պարանոցի օրգանները, առաջին հերթին՝ վահանագեղձի մոտ տեղակայված օրգանները (կերակրափող, շնչափող):

Աստղիկ բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանը ներկայացրել է պարանոցում օտար մարմնի զգացողության պատճառները։

Շնչափողին սեղմելու դեպքում հիվանդները գանգատվում են պարանոցում օտար մարմնի մշտական զգացողությունից (симптом «кома в горле»): Հանգույցի կողմից շնչափողի արտահայտված ճնշումը (սեղմումը) կարող է բերել շնչառության դժվարացման: Կերակրափողի սեղմումը խոշոր հանգույցներով՝ կարող է բերել կլլման ակտի դժվարացման: Ընդ որում, հանգույցի չափսն այս դեպքում գերազանցում է 4-5 սմ-ը:


Օտար մարմնի զգացումը հաճախ պայմանավորված է մշտապես առկա (խրոնիկ) նևրոզով:
Նմանատիպ հիվանդների մոտ գանգատներն ավելի արտահայտված են դառնում սթրեսից հետո կամ ծանր աշխատանքային օրվա վերջում: Առավոտյան, ընդհակառակը, հիվանդներից ոչ մեկը գանգատներ չի նշում: Հիվանդների այս խմբի բուժումը սպեցիֆիկ է:

Նրանց անհրաժեշտ են միայն սեդատիվ (հանգստացնող) պրեպարատներ, հանգիստ ու նորմալ զրույց մասնագետի հետ, ով հիվանդին կբացատրի խնդրի ողջ էությունը՝ հիվանդին հասկանալի լեզվով: Զրույցի ժամանակ հիվանդին պետք է բացատրել, որ պարանոցի շրջանում ճնշման զգացողությունը նորմալ երևույթ է սթրեսի ժամանակ:



Ոչ միշտ է, որ պարանոցի շրջանում ճնշման զգացողությունը պայմանավորված է հանգույցներով կամ նևրոզներով: Այն կարող է պայմանավորված լինել նաև վահանագեղձի բորբոքային հիվանդությամբ՝ աուտոիմուն թիրեոիդիտ:
Մեր տարածաշրջանում թիրեոիդիտը հանդիպում է 40 տարեկանից բարձր ամեն վեցերորդ և յոթերորդ հիվանդի մոտ: Վահանագեղձի հյուսվածքը կարծրանում է, որն էլ բերում է գանգատների առաջացման:



Առողջապահական համակարգ