Y Logo
Ամեն ինչ դիֆուզ տոքսիկ խպիպի մասին․ վիրաբույժ, ուռուցքաբան բ.գ.թ. Գագիկ Թունյան

Ամեն ինչ դիֆուզ տոքսիկ խպիպի մասին․ վիրաբույժ, ուռուցքաբան բ.գ.թ. Գագիկ Թունյան

Դիֆուզ տոքսիկ խպիպը (Բազեդովյան հիվանդություն, Գրեյվսի հիվանդություն) վահանաձև գեղձի հիվանդություն է։

Թեման լուսաբանում է վիրաբույժ, ուռուցքաբան բ.գ.թ. Գագիկ Թունյանը

Հիվանդությանը բնորոշ են.

Վահանաձև գեղձի ծավալի մեծացումը
Հաճախասրտությունը (տախիկարդիա)
Էնդոկրին օֆտալմոպաթիա (էկզօֆտալմ):

Հիվանդության հիմքում իմուն համակարգի կողմից գեղձի բջիջների հանդեպ սպեցիֆիկ հակամարմինների արտադրությունն է, որոնք խթանում են վահանագեղձի հյուսվածքի աճին, հորմոնների գերարտադրությանը, իսկ ակնագնդի շուրջ առաջացնում ճարպաբջջանքի այտուց։

Թիրեոտոքսիկոզի սիմպտոմներն են.
  • Գերքրտնարտադրությունը
  • Ձեռքերի մատների դողը
  • Տաքության զգացողությունը
  • Հաճախասրտությունը,
  • Առիթմիան
  • Ախորժակի կորուստը
  • Կարճ ժամանակահատվածում քաշի անկումը
  • Գերակտիվ ֆիզիկական աշխատանքը
  • Էմոցիոնալ անկայունությունը (լացկանություն, ագրեսիվություն):

Դիֆուզ տոքսիկ խպիպը հիմքում ընկած է գենետիկական նախատրամադրվածությունը։ Հիվանդության զարգացմանը նպաստում են սթրեսը, ինֆեկցիոն հիվանդությունները, ծխելը, հղիություն/ծննդաբերությունը։

Բուժումը բազմատեսակ է, ուղղված թիրեոտոքսիկոզի չեզոքացմանը։ Տարբերում են բուժման 3 հիմնական տեսակ.
  • Կոնսերվատիվ բուժում
  • Վիրահատական բուժում
  • Ռադիոյոդ թերապիա։
Կոնսերվատիվ բուժման տեւողությունը 1-1.5 տարի է։
Հիվանդության կրկնվելը ցուցում է առավել արմատական բուժման անցնելուց։
Վիրաբուժական բուժման ցուցումներն են.
  • Վահանագեղձի մեծչափսերը

  • Էնդոկրին օֆտալմոպաթիայի առկայությունը
  • Ալերգիկ ռեակցիաներ կոնսերվատիվ բուժման ժամանակ
  • Հիվանդի ցանկությունը։


Ռադիոյոդ-թերապիան առավել անվտանգ մեթոդ է, սակայն ոչ միշտ արմատական և հասանելի մեր երկրում։
Արթմեդ ԲՎԿ-ում հատուկ ուշադրություն է դարձվում էնդոկրին պաթոլոգիայով հիվանդների ժամանակակից մեթոդներով ախտորոշման ամբողջականության ապահովմանը (լաբորատոր հորմոններ, օնկոմարկերներ, գործիքային սոնոգրաֆիա, ՀՇ, ԷԿԳ, ԷխոԿԳ):
Կոնսերվատիվ և վիրահատական բուժումը իրականացվում է ողջ ծավալով` գերժամանակակից վիրահատական սարքավորումների օգտագործմամբ (Harmonic-դանակ, Liga-Shou-դանակ, բիպոլյար էլեկտրոդանակ):


Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5