Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց թիվն անընդհատ մեծանում է:Զուգահեռ տարեցտարի կատարելագործվում են այդ խնդիրների բուժմանմեթոդները: Արդյո՞ք հայկական ակնաբուժությունը տիրապետում է ժամանակակից բուժման արդիական մեթոդներին, ունի համապատասխան մասնագիտական ու նյութատեխնիկական ներուժ` արդյունավետ բուժօգնություն տրամադրելու համար: Հայկական ակնաբուժության խնդիրների ուզարգացման միտումների մասին «Երևակը» զրուցել է «Մեդլայն կլինիկ»ԲԿ ակնաբուժական բաժանմունքի վարիչ, «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ակնաբուժական կլինիկայի ղեկավար, փորձառու ակնաբույժ Վահե Նանյանի հետ, ով նաև հանդիսանում է Ֆրանսիայի ակնաբույժների միջազգային(SOIESOU) ասոցիացիայի անդամ, Եվրոպայի կատարակտայի և ռեֆրակցիոն վիրաբուժության (ESCRS) ասոցիացիայի անդամ , նաև Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի պրեզիդիումի անդամ է:
Հայաստանում ակնաբուժությունը բժշկության ամենազարգացած ճյուղերից մեկն է համարվում: Այստեղ պրոֆեսիոնալ բարձր մակարդակով իրականացվում են ակնաբուժական բոլոր միջամտությունները: Բայց մյուս կողմից Վ. Նանյանը նկատում է, որ հայկական ակնաբուժությունը համաշխարհային ակնաբուժության համեմատ զարգացման ավելի դանդաղ տեմպերով է առաջ գնում. «Միգուցե տարածաշրջանի մյուս երկրների ու մեր երկրի հնարավորությունների համեմատ ակնաբուժությունը ՀՀ-ում զարգացման բարձր մակարդակ ունի, բայց, կարծում եմ, համեմատվել պետք է զարգացած երկրների հետ, որովհետև մենք պետք է նայենք միայն առաջ, ձգտենք դեպի լավագույնը, դեպի կատարյալը, ձգտենք անհնարինին, որպեսզի ունենանք մաքսիմալը»:
Զարգացման տեմպերի դանդաղ ընթացքի պատճառները ունեն սոցիալ-տնտեսական հիմքեր: Բժշկության զարգացումը ընդհանրապես կապվում է ֆինանսական մեծ ներդրումերի հետ: Մեր երկրի սոցիալ-տնտեսական մակարդակը նման ոլորտային ներդրումների հնարավորություն չի ընձեռում: Մյուս կողմից պետք է համակարգային փոփոխություններ կատարվեն ոլորտում: Վահե Նանյանը բերում է Ֆրանսիայի փորձը, որտեղ առողջապահական համակարգը պրոտոկոլային (բժշկական ուղեցույց) աշխատելաոճ է որդեգրել: Ուղեցույցները օգնում են բացառում են բժշկական սխալները, ինչպես նաև նպաստում են, որ բուժումը ընթանա ըստ միջազգայնորեն ընդունված ստանդարտների: Դրանք նաև պաշտպանում են բժշկին անհիմն մեղադրանքներից, որոնք այսօր այնքան հաճախ հրապարակայնորեն են հնչում: Պատճառն այն է, որ որոշ բժիշկների պրակտիկայում գրանցված դժբախտ դեպքերն այնքան շատ են քննարկվում ու բացասական արձագանք ստանում, որ ստվերվում է ամբողջ համակարգի աշխատանքը, ու հասարակության մի ստվար հատված սկսում է պարզապես չվստահել ու չհավատալ բժիշկներին:: Այնինչ հազարավոր մարդկանց կյանք փրկող բժիշկների մասին ԶԼՄ-ներ-ում ոչինչ չի գրվում ու ասվում.
«Այո, մենք ունենք շատ լավ մասնագետներ, ում հասարակության մեծ մասը չի ճանաչում: Պատճառը բժշկին ներկայացնելու ձևն է: Ժողովուրդը մեծ կախվածություն ունի ԶԼՄ-ներից, ու ինչպես որ մատուցվում է տեղեկատվությունը, այդպես էլ ընդունում է, առանց այն վերլուծելու, կշռադատելու, մեղադրվող կողմի տեսանկյունը քննարկելու: Բժշկական ոլորտը տեղեկատվական աղբյուրների համար դարձել է սենսացիա առաջացնելու և դրանով ուշադրություն գրավելու դաշտ: Բայց չէ որ արդյունքում տուժում է մեր հասարակությունը, ստեղծվում է անառողջ անվստահության մթնոլորտ, կտրվում է հիվանդ-բժիշկ կապը: Եվ վերջապես ոչ միայն բժիշկների, բոլոր մասնագետների պարագայում էլ՝օդաչու, ուսուցիչ, մեքենավար և այլն, աշխատանքի ժամանակ կարող են պատահել ծայրահեղ իրավիճակներ, բոլորին դատապարտենք ու մեղադրե՞նք, կամ ո՞վ է այս խստությամբ դատապարտվում ու մեղադրվում, ինչպես բժիշկը։ Իհարկե չեմ բացառում որ լինում են «չբժիշկներ»: Նմանների մուտքը համակարգ պետք է բացառել հենց սկզբից, պետք է սկսել կրթական բարեփոխումներից, որ նմանները աշխատելու իրավունք չստանան: Բայց չի կարելի թացը չորի հետ խառնել, ու բացասական տրամադրել հասարակությանը բժիշկների հանդեպ ընդհանրապես, դա միայն նույն հասարակությանն է ի վնաս գործում»:
Հայ բժիշկները թե´ Հայաստանում, թե´ արտերկրում աչքի են ընկնում իրենց մասնագիտական բարձր հմտություններով, համաշխարհային բժշկության մեջ բազմաթիվ նորարարական մեթոդների ու տեխնոլոգիաների հեղինակ են: Հայաստանում գործող շատ բժիշկներն էլ յուրաքանչյուրն իր ոլորտում ապահովում են զարգացման բարձր մակարդակ` համապատասխան եվրոպական չափանիշներին: Ակնաբուժության մեջ չկա այնպիսի վիրահատական միջամտություն, որը Հայաստանում չիրականացվի: Փոխվել է նաև պացիենտների պահանջը. նրանք բժշկից պահանջում են ավելին, պահանջում են նրանց հնարավորությունների մաքսիմումը: Եթե հնարավոր է տեսողությունը վերականգնել 100 %-ով, ուրեմն պետք է վերականգնել հենց 100 %-ով: Վ. Նանյանի խոսքով՝հայկական ակնաբուժության որակական բարձր ցուցանիշների գրանցման մեջ էական դեր են ունեցել արտասահմանյան վերապատրաստումները և միջազգային փորձի փոխանակումը: Կարևոր է, որ հայ մասնագետները, համագործակցելով արտասահմանցի գործընկերների հետ, համաշխարհային փորձը բերում ու բարեհաջող ներդնում են Հայաստանում: Այնինչ շատերը կարող էին մնալ և աշխատել արտասահմանում: Վ. Նանյանը ևս բազմաթիվ առաջարկներ է ունեցել՝աշխատելու զարգացած եվրոպական երկրներում և ՌԴ-ում, սակայն մասնագետի սկզբունքն է՝ մնալ ու իր փորձն ու նորարարական մեթոդները կիրառել Հայաստանում:
Ընդհանրապես թե´ ակնաբուժության մեջ, թե´ առողջապահության մի շարք այլ ոլորտներում Հայաստանն ունի մասնագիտական հզոր ներուժ թե´ ավագ, թե´ երիտասարդ սերնդի մեջ: «Շատ կրեատիվ մտածող սերունդ է զարգանում, -ասում է Վահե Նանյանը,- իսկ եթե մասնագետն ունի կրեատիվ մտածողություն, եթե գիտի մտածել, կարող ես նրան տանել ճիշտ ուղղությամբ: Բժշկությունը շատ եսակենտրոն է: Ավագ սերնդի բժիշկները պիտի պատրաստ լինեն իրենց փորձով ու հմտություններով կիսվել երիտասարդների հետ, որովհետև երիտասարդի ստացած տեսական գիտելիքները բավարար չեն, որ նա լավ մասնագետ դառնա:Ինչպես են երեխային սովորեցնում գրել, գրիչ օգտագործել, այդպես էլ երիտասարդ մասնագետի դեպքում, պիտի ձեռքը բռնես, սովորեցնես, խրախուսես»:
Հայաստանում ակնաբուժական հզոր դպրոցներ կան՝ Մալայան կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն ԲԿ և այլն: Հայ մասնագետները իրականացնում են ակնաբուժության մեջ առկա բոլոր վիրահատական միջամտությունները` ժամանակակից տեխնոլոգիաներով: Զարգացման գլխավոր խոչընդոտը Վ. Նանյանը կապում է մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետ. ֆինանսական ներդրումների պակասն և փոքրաքանակ ազգաբնակչությունը չեն կարող ազդեցություն չունենալ. «Մեծ ազգաբնակչությունը ենթադրում է վիրահատությունների մեծ քանակ, ինչը նաև փորձ է: Յուրաքանչյուր նոր դեպք նոր փորձ է, որը հանգեցնում է նորարարությունների ու առաջ մղում բժշկությունը»,-ասում է Վ. Նանյանը:
Մյուս կողմից չպետք է անտեսել բժշկի վարձատրությունը. բժիշկն այնքան պիտի վաստակի, որ սոցիալական խնդիրների մասին չմտածի, որպեսզի լիովին նվիրվի իր աշխատանքին. «Բժշկությունը, անխոս, պետք է լինի, բայց երբեք չպիտի վերածվի բիզնեսի, առևտրի: Բժշկությունը ստեղծագործ աշխատանք է, բժշկին պետք է թողնեն` ստեղծագործի: Բժիշկը իր աշխատանքին չպիտի մոտենա որպես զուտ գործողության: Մենք գործ ունենք մարդու հետ, նշանակում է պիտի սիրես մարդուն, այդ պահին նրան ընդունես ինչպես քո ծնող, զավակ, քույր կամ եղբայր: Իհարկե հեշտ չէ սիրել մարդուն, ընդունել օտարին հարազատի պես: Հենց այդտեղ է տարբերվում «չբժիշկը» կոչումով բժշկից: Բժիշկը մասնագիտություն չէ, այն կոչում է: Վստահեք ԲԺԻՇԿՆԵՐԻՆ, ես չեմ ասում բժշկականն ավարտածներին, որովհետև շատերը կան, ում ես բժիշկ չեմ կարող համարել. հենց նրանք են պախարակում մեր մասնագիտությունը: Դրա հետ մեկտեղ մենք ունենք հրաշալի ու օրինակելի բժիշկներ, ովքեր ճանաչված ու ընդունված են համաշխարհային բժշկական հանրությունում: Վստահեք Ձեր առողջությունը ԲԺԻՇԿՆԵՐԻՆ»:
Երևակ - Առողջապահական համակարթ թերթ
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան