Ո՞րն է քթային շնչառության դժվարության հիմնական պատճառը. Քրիստինե Հարությունյան
Քիթ-կոկորդ-ականջաբան Քրիստինե Հարությունյանը զբաղվում է քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների համալիր բուժմամբ` թե՛ մեծահասակների, և թե՛ երեխաների պարագայում: Ծառայության տեխնիկական հագեցվածությունը ու բժշկուհու տասնյակ տարիների փորձառությունը թույլ են տալիս իրականացնել քիչ տրավմատիկ ու արդյունավետ բուժումներ՝ ժամանակակից մոտեցումների կիրառմամբ:
Քիթ-կոկորդ-ականջաբան Քրիստինե Հարությունյանին դիմեք հետևյալ խնդիրների դեպքում.
- Քթով շնչառության դժվարացում
- Սինուսիտներ
- Քթի միջնապատի ծռվածություն
- Ռինիտ
- Սինուսիտներ /Հայմորիտ, ֆրոնտիտ, էթմոիդ, սֆենոիդ/
- Ադենոիդներ
- Խեցիների հիպերտրոֆիա
- Ֆրոնտիտ
- Նշիկների բորբոքում, հաճախակի անգինաներ
- Ձայնալարերի բորբոքում
- էքսուդատիվ օտիտ,
- Օզենա
- Խռռոց, փափուկ քիմքի կախվածություն:
Ո՞րն է քթային շնչառության դժվարության հիմնական պատճառը
Քթի վատ շնչառության ամենահաճախ հանդիպող պատճառներից են ադենոիդ հյուսվածքի գերաճը, քթի միջնապատի ծռվածությունը, ալերգիկ ռինիտը կամ խեցիների գերաճը: Այս խնդիրներից յուրաքանչյուրի պարագայում խախտվում է նորմալ քթային շնչառությունը՝ ի հայտ բերելով մի շարք բարդություններ:Դրանցից առաջնային թթվածնային քաղցն է, որի պատճառած վնասներն անհամեմատ մեծ են, քան պատկերացնում ենք: Քթային շնչառության դժվարացման պատճառով մենք սկսում ենք շնչել բերանով, և շուրջ 30 տոկոսով նվազում է արյան մեջ ներծծվող թթվածնի քանակը:
Ժամանակին ԼՕՌ մասնագետին դիմելը կօգնի Ձեզ
խուսափել բարդություններից: Միքայելյան բժշկական
կենտրոնի փորձառու քիթ-կոկորդ-ականջաբան Քրիստինե Հարությունյանը իրականացնում է քթային
շնչառության խնդիրների ախտորոշում ու արդյունավետ բուժում՝ հնարավորություն տալով
Ձեզ ապրել ու շնչել լիարժեք: