Բոտոքս. ինչ է պետք իմանալ

Կնճիռները տհաճ կոսմետիկական խնդիր են: Տարիքը, արևի ուլտրամանուշակագույն վնասակար շողերը, նաև ծխախոտն ու ալկոհոլը բացասական են ազդում դեմքի մաշկի վրա՝ առաջացնելով անհարթություններ ու կնճիռներ: Այսօր կանայք ավելի հաճախ են դիմում  կոսմետոլոգներին՝ կնճիռներից ազատվելու և հարթ ու երիտասարդ մաշկ ունենալու համար: Կոսմետոլոգ Արուսյակ Զոհրաբյանը, կիրառելով ժամանակակից կոսմետոլոգիական առաջատար տեխնոլոգիաներն ու նյութերը (բոտոքս, ֆիլերներ, լիպոլիտիկներ, մեզոթերապիա, բիոռևիտալիզացիա,  պլազմոլիֆթինգ) օգնում է այդ հարցում

Մաշկի երիտասարդությունը վերադարձնելու լավագույն միջոցը բոտոքսն է: Պրոցեդուրան կատարվում է հատուկ նյութով, որն անշարժացնում է մկանները և կանխում կնճիռների առաջացումը կամ խորացումը:

Բոտոքսի ներարկումը տևում է 15-20 րոպե: Այն վերականգնողական փուլ չունի, բայց արդյունքն ակնհայտ է դառնում 3-14 օրվա ընթացքում: 14 օր հետո կոսմետոլոգ Արուսյակ Զոհրաբյանը հանդիպում է նշանակում, անհրաժեշտության դեպքում որոշ շտկումներ անում: Որպես իսկական պրոֆեսիոնալ, որը առաջնորդվում է «Մի՛ վնասիր» կարգախոսով՝ նա նախընտրում է քիչ չափաբաժինը՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով շտկումների փուլում: Չէ՞ որ բոտոքսի հիմք հանդիսացող նյութը թույն է, և զգուշությունն ու գրագետ մոտեցումը պարտադիր են:


Սակայն միայն բոտոքսը շատ խորը կնճիռների ժամանակ արդյունավետ չէ: Այն համակցվում է ֆիլլերների հետ: Խորը կնճիռները լցվում են ֆիլլերով  հետո ամրապնդվում բոտոքսով: Հետևաբար հատկապես  նրանք, ովքեր ակտիվ  միմիկաներ ունեն, խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ կանխել դիմախաղային կնճիռների առաջացումը բոտոքսի միջոցով: Եթե ցանկանում եք ազատվել կնճիռներից, բայց չեք կարողանում կողմնորոշվել, թե ինչպես, դիմեք կոսմետոլոգ Արուսյակ Զոհրաբյանին: Արուսյակ Զոհրաբյանը կատարում է անվճար խորհրդատվություն, ըստ կնճիռների խորության աստիճանի ներկայացնում դրանք վերացնելու նորագույն լավագույն մեթոդները:

 



ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ