Y Logo
Բժշկի ճանապարհը՝ գիտակցված ընտրություն

Բժշկի ճանապարհը՝ գիտակցված ընտրություն

Յուրաքանչյուր բժշկի կյանքի պատմություն միախառնված է մեծաթիվ այլ մարդկանց ճակատագրերի հետ: Բժիշկն ամեն օր տասնյակ մարդկային կյանքերի հետ է գործ ունենում, ապրում նաև նրանց ապրումներով, քաջալերում ու բուժում: Սա մասնագիտություն է, որ պատահական ընտրել չես կարող: Լինել բժիշկ, նշանակում է ստանձնել պատասխանատվություն, սիրել մարդկանց, ամեն պացիենտի մոտենալ յուրովի, զգալ նրան ու պատրաստ լինել՝ անելու առավելագույնը սեփական ուժերի լարման հաշվին: Քիչ չեն դեպքերը, երբ բժիշկը իր պացիենտի մասին գիտի ավելին, քան շատ հարազատներ: Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Շատվերյանը պատմում է, որ ոչ միայն առանձին հիվանդների, այլև ընտանիքների ու գերդաստանների հետ կապը արդեն տասնամյակների պատմություն ունի:

-Հե՞շտ է ամեն օր գործ ունենալ մարդկային կյանքերի հետ: Ինչպիսին է բժշկի առօրյան:

Հեշտ չէ բնականաբար: Հատկապես ծննդաբերության ժամանակ գործ ունես միանգամից երկու կյանքի հետ, ինչը մեծ պատասխանատվություն, հսկայական նյարդային ու ֆիզիկական էներգիա է պահանջում: Սակայն երբ սիրում ես աշխատանքդ ու գիտակցում՝ինչի համար ես անում, այլ կերպ ես վերաբերում: Մեր աշխատան-քային օրն իրականում երբեք սովորական աշխատանքային ռեժիմով չի սահմանափակվում. եթե անհրաժեշտ է, ցանկացած ժամի պիտի օգնություն ցուցաբերես հիվանդին երբեմն սեփական առողջության, հանգստի, ին-չու չէ նաև ընտանիքիդ հետ լինելու հաշվին: Կարևորը գիտակցված լինի ընտրությունդ: Բայց մեր աշխատան-քը նաև շատ հաճելի կողմեր ունի: Առողջությունը վերագտած մարդու ուրախությունը շատ մոտիվացնող գոր-ծոն է: Մեր աշխատանքում նաև վստահությունը կարևոր դեր ունի: Եթե պացիենտը ճանաչուք է բժշկին, չի բարդույթավորվում տարբեր խնդիրներով դիմելիս: Ջերմ հարաբերությունների շնորհիվ նաև տեղյակ ես լի-նում ընտանիքի հոգեբանական, սոցիալական ու անգամ ժառանգական առանձնահատկություններին, ինչը հեշտացնում է բուժման ու հիվանդությունների կանխարգելման ընթացքը:


-Արդեն 28 տարվա աշխատանքային փորձ ունեք: Եղե՞լ է ինչ-որ ժամանակաշրջան, որ հատկա-պես ազդել է Ձեր մասնագիտական ճանապարհի վրա:

– Կյանքի բերումով 1992-թթ-ից աշխատել եմ Շիրակի մարզի Աղին բժշկական կենտրոնում որպես մանկա-բարձ-գինեկոլոգ, իսկ 1995թ-ից որպես նույն հիվանդանոցի տնօրեն: Ցուրտ ու մութ տարիներն էին, պատե-րազմ էր, չկային բուժօգնության համար անգամ նվազագույն պայմաններ, շատ դեպքերում անգամ վառելիք չկար, որ հղի կնոջը հասցնեին ծննդատուն, ու պատահել է՝ ստիպված եմ եղել ծնունդներ ընդունել ոչ հիվան-դանոցային պայմաններում: Սակայն դժվարությունը միայն դրանում չէր: Մեր հիվանդանոցը սպասարկում էր շրջակա մի շարք գյուղերի, իսկ շրջանում մասնագետները շատ քիչ էին: Այդ իսկ պատճառով գինեկոլոգիական միջամտություններից զատ ստիպված էի նաև այլ նեղ մասնագիտական հարցերով օգնել մարդկանց, քանի որ այլ տարբերակ պարզապես չկար: Ճիշտ է, երիտասարդ էի, փորձառությունս շատ մեծ չէր, սակայն մեծ էնտու-զիազմով ու պատասխանատվությամբ էի մոտենում աշխատանքիս: Այդ շրջանը շատ մեծ դերակատարություն ունեցավ որպես մասնագետ կայանալուս հարցում, քանի որ նման իրավիճակներում ավելի ուժեղ ես զգում, թե ինչ պատասխանատվություն ես ստանձնել: 1997թ-ից արդեն նորից տեղոփոխվեցի Երևան: Այստեղ էլ բազմա-թիվ ուշագրավ իրավիճակներ են եղել. ի վերջո յուրաքանչյուր պացիենտ յուրովի մոտեցում ու վերաբերմունք է պահանջում: Հատկապես հաճելի է այն, որ այսօր ընդունում ես այն կանանց ծննդաբերությունը, ում ժամանա-կին օգնել ես լույս աշխարհ գալ:

-Ի դեպ, շատ է խոսվում այն մասին, որ անպտությունը համեմատության մեջ տոկոսային աճ է գրանցում: Արդյոք դա դատավճիռ է դառնում զույգերի համար:

-Իսկապես կա նման տենդենց, սակայն հուսալքվելու կարիք չկա, ուղղակի մեծացել է բժշկական ու հատկա-պես գինեկոլոգիական միջամտության դերակատարությունը, որպեսզի կինը զգա մայրության բերկրանքը: Հ-պարտությամբ պետք է նշեմ, որ անպտղության բուժման հարցում հրաշալի արդյունքներ ունենք, ընդ որում կնոջ հետ կիսում ենք ոչ միայն հղիանալու ուրախությունը, այլև միասին ճանապարհ անցնում հղիության ողջ ընթացքում, վարում ծննդաբերությունը: Ինքս էլ մայրական շատ հաճելի ապրումներ եմ ունենում այդ երեխա-ների առաջին ճիչը լսելով ու ծնողների երջանկությունը տեսնելով: Ընդ որում, մեզ մոտ հաճախ գալիս են եր-կար տարիներ տարբեր պատճառներով երեխա չունեցող զույգեր ոչ միայն Հայաստանից, այլև Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Քանի որ անպտղությունը բազմապատճառ բնույթ ունի, հետևաբար այն հետա-զոտելիս առաջնորդվում ենք բոլոր պատճառների բացառման սկզբունքով:

Շատ եմ կարևորում այն, որ վերջին տարիներին առողջ սերունդ ունենալու հարցում իրենց մեծ դերակատա-րությունը սկսել են գիտակցել նաև տղամարդիկ և բավականին հեշտ համաձայնում են հետազոտվել:

-Իսկ առհասարակ ի՞նչ հաճախականությամբ պետք է կինը այցելի բժշկին պրոֆիլակտիկ նպատակներով:


– Ցանկալի է, որ անպայման յուրաքանչյուր կին տարին մեկ անգամ այցելի գինեկոլոգին, հատկապես արգան-դի վզիկի քաղցկեղի ու կրծքագեղձի հիվանդությունների կանխարգելման կամ վաղ հայտնաբերման համար, քանի որ, օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս մեզ կանխել դրա զարգացումը ու լիովին բուժել այն՝կատարելով բոլոր անհրաժեշտ վիրահատական միջամտությունները: Իհարկե բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժումն էլ կարող է կանխել շատ բարդություններ, այդ թվում՝ անպտղությունը:

-Անդրադառնանք նաև ոլորտային հարցերի: Դուք որպես մասնագետ Ձեզ պաշտպանված զգում եք Հայաստանում

-Ցավոք բժշկի պաշտպանվածության հարցը, կարելի է ասել, այսօր ոլորտի ամենալուրջ խնդիրներից է: Բոլոր ժամանակներում բժիշկը հասարակության մեջ հատուկ դիրք ու հարգանք է ունեցել, քանի որ ամեն օր գործ է ունենում մարդու կյանքի հետ: Սակայն այսօր բժիշկը շատ խոցելի է դարձել: Մահվան ելքով ցանկացած դեպքի հանրայնացումը հիմք է դառնում բժիշկներին հերթական անգամ քարկոծելու համար: ԶԼՄ-ներում սովորա-բար ներկայացվում են ոչ թե իրական մանրամասներ, այլ էմոցիոնալ մեկնաբանություններ առանց հիմնավոր փաստերի՝ մեղադրելով ու վիրավորելով բժիշկներին այն դեպքում, երբ չկա դատաբժշկական եզրակացություն ու դեռ ապացուցված չէ բժշկի մեղքը: Իրականում շարքային քաղաքացին կարող է չտիրապետել մասնագիտա-կան հարցերի, սակայն ԶԼՄ-ները պարտավոր են պատասխանատվությամբ մոտենալ իրենց տարածած տեղե-կությունների իսկությանը ու չխաղալ բժիշկների հեղինակության հետ, ովքեր հարյուրավոր կյանքեր են փրկում իրենց քրտնաջան աշխատանքով:

Ես իհարկե չեմ բացառում նաև, որ կան անբարեխիղճ բժիշկներ, որոնց գործողությունները պատճառ են դառ-նում, որ մարդկանց մոտ անվստահություն ծնվի: Բայց չի կարելի է առանձին դեպքերը ընդհանրացնել: Կար-ծում եմ, որ բժիշկների շահերը պաշտպանող հատուկ օրենք պետք լինի, որը խիստ պատիժ կսահմանի և բժշկի արժանապատվությունը անհիմն վիրավորող նյութերի և բժշկի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքում:

-Վերջերս շատ է խոսվում պարտադիր ապահովագրական համակարգ մտցնելու մասին: Ըստ Ձեզ դա կնպաստի՞ ոլորտի զարգացմանը:

-Գիտեք, պարտադիր ապահովագրական համակարգը իսկապես կարող է հնարավորություն ստեղծել, որ մեր քաղաքացիները կարողանան իրենց առողջական խնդիրներով զբաղվեն ժամանակին ու ավելի քիչ մտահոգվեն ֆինանսական հարցերի հետ կապված: Սակայն որպեսզի այդ համակարգը իր իրական առաքելությունը կա-տարի, պետք է կատարելագործվի այն մեխանիզմը, որն այսօր արդեն գործում է: Մասնավորապես, շատ կար-ևոր է, որ ապահովագրական ընկերությունները ավելի օբյեկտիվ գնահատեն մատուցվող բժշկական ծառա-յությունների գները՝հիմնվելով մասնագիտական կարծիքի ու բուժհաստատությունների կողմից կատարվող ի-րական ծախսերի վրա: Կարևոր է նաև, որ ընդլայնվի բուժծառայությունների ցանկը, որոնք փոխհատուցվում են ապահովագրական ընկերությունների կողմից: Կարծում եմ, որ այս հարցերի շուրջ պետք է ապահովագրա-կան ընկերությունների ու առողջապահության ոլորտի համապատասխան օղակների միջև կառուցողական քննարկումներ լինեն, որպեսզի և պացինետը լիարժեք բուժում ստանա և մատուցվող բժշկական ծառայութ-յունների որակը գոհացուցիչ լինի:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5