Լնդային հիվանդությունների բուժում

Բժիշկ Թորոսյանը այն քիչ մասնագետներից է, որոնք մասնագիտացած են լնդային խնդիրների՝ պարօդոնտիտի բուժման մեջ: Ճիշտ է՝ բժիշկը մանկական ստոմատոլոգիայից և օրթոդոնտիայից բացի մյուս բոլոր ստոմատոլոգիական խնդիրների բուժմամբ զբաղվում է, բայց պարօդոնտոլոգիայում ունեցած նեղ մասնագիտացումը բժշկին տալիս է առավելություն. այն է՝  վաղ կանխարգելել ատամնային ու ոսկրային շատ խնդիրներ և իր պացիենտներին ազատել, ատամի հեռացմամբ ու ոսրկի քայքայմամբ պայմանավորված բազում բարդություններից:  Ի դեպ բժիշկ Թորոսյանին հաճախ են դիմում սխալ բուժված լնդային հիվանդություններով անձինք, որոնք ժամանակին մասնագիտական ճիշտ մոտեցում չստանալու պատճառով բախվել են լուրջ ատամնային ու ոսկրային խնդիրների հետ:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում ամենլայն տարածում ունեցողը հենց լնդային հիվանդություններն են: Դրանք այս կամ այն ձևով արտահայտվում են  մարդկանց 90%-ի օրգանիզմում: Չնայած տարածվածությանը՝ մարդկանց մեծամասնությունը անտեսում է այս խնդիրը, ինչի համար փոխհատուցում է ատամների կորստով, երբեմն անգամ ծնոտոսկրի քայքայմամբ: Այնինչ պետք էր ժամանակին դիմել ճիշտ բժշկի ու առողջությունը չվտանգելով ունենալ կատարյալ արդյունք:

Լնդային հիվանդությունները հաճախ բարդանում ու անդառնալի հետևանքներ են թողնում, որովհետև ընթանում են անցավ, առանց գանգատների, առօրյայում շատ չեն անհանգստացնում, չեն սպառնում կյանքին: Այնինչ հաշվի առնելով, որ դրանք կարող են հանգեցնել ատամների շարժի, կորստի, երբեմն անգամ ծնոտոսկրի քայքայման, ապա պետք է անհապաղ դիմել ստոմատոլոգ-պարօդոնտոլոգի, եթե ունեք

  •   Լնդային արյունահոսություն
  •   Ատամնափառ

  •   Ատամնաքարեր:



Լնդային հիվանդությունները ճիշտ բուժելու համար, պետք է դրանք ճիշտ ախտորոշել, հասկանալ դրանց առաջացման պատճառը: Իսկ դա կարող է անել նեղ մասնագիտացմամբ ստոմատոլոգ-պարօդոնտոլոգը: Կարևոր է պարզել լնդերի հետ կապված խնդիրը առաջնային է՝ հենց լնդի հետ կապված, թե երկրորդային և այլ օրգան-համակարգի հիվանդության ախտանշան է: Հմուտ բժիշկը ճիշտ ախտորոշելով ու բուժման ճիշտ մարտավարություն ընտրելով՝ կկանխարգելի հիվանդության այնպիսի բարդացումներ, ինչպիսիք են ատամների շարժը կորուստը, երբեմն անգամ ծնոտոսկրի քայքայումը:



ԻՄ ԲԺԻՇԿԸ