Վարիկոզ հիվանդությունը քրոնիկական հիվանդություն է, որը ախտահարում է առավելապես ստորին վերջույթների ենթամաշկային երակային համակարգը, առաջացնելով ենթամաշկային երակների վարիկոզ լայնացում, փականային անբավարարություն, երակային արյան հետհոսք (ռեֆլյուքս), որոնք էլ ի վերջո բերում են քրոնիկական երակային անբավարարության զարգացմանը։
Վարիկոզի բուժման նորագույն եղանակների մասին խոսել է Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանը:
Վարիկոզ հիվանդության բուժումը, անկախ զարգացման աստիճանից, պահանջում է կոմպլեքս մոտեցում, ներառելով դեղորայք, կոմպրեսիոն տրիկոտաժ և վիրաբուժական տարբեր եղանակներ։ Նպատակը երկուսն է՝ վերացնել պաթոլոգիական հետհոսքը ազատվելով արդեն հիվանդ երակներից և պայքարել առողջ երակները առողջ պահելու համար։
Վարիկոզ հիվանդության վիրահատական բուժման
դասական եղանակը մինչև վերջին տարիները համարվում էր վենէկտոմիան, որը նախատեսում էր
մեծ կամ փոքր ենթամաշկային երակների ախտահարված ցողունների և նրանց ճյուղերի ուղղակի
հեռացումը։ Արդյունքում վերացվում էր արյան պաթոլոգիական հետհոսքը, արյունը ուղղվում
էր դեպի խորանիստ երակային համակարգ և հնարավորինս վերացվում էր քրոնիկական երակային
անբավարարությունը։ Սակայն այդ նպատակով կատարվում էին մեծ քանակությամբ և մեծ չափերի
կտրվածքներ, որոնք բնականաբար բերում էին մի շարք բարդությունների առաջացմանը։
Ժամանակակից վիրաբուժությունը, անկախ նրանից թե որ բնագավառի մասին է խոսքը, ունի որոշակի պահանջներ՝ այն է կիրառել հնարավորինս քիչ ինվազիվ վիրահատական եղանակներ, որոնք թույլ կտան հիվանդին արագ ապաքինվել, հնարավորինս կարճ ժամանակ գտնվել բուժհաստատությունում, արագ վերադառնալ սոցիալական ակտիվ կյանք և միևնույն ժամանակ ապահովել առավելագույն կոսմետիկ արդյունք։
Բնականաբար վենէկտոմիան նույնպես աստիճանաբար սկսեց իր տեղը զիջել քիչ ինվազիվ վիրահատական եղանակներին։ Ենթամաշկային երակային ցողունները վերացնելու համար 2001-2002թթ-ից սկսեցին կիրառվել ներանոթային լազերային և ռադիոհաճախային կոագուլյացիայի եղանակները, որոնք նպատակ ունեն ոչ թե ուղղակիորեն և խիստ տրավմատիկ ձևով հեռացնելու, այլ կոագուլյացիայի ենթարկելու այդ ցողունները, որոնք արդյունքում խցանվում են, արյան հոսքը դադարում է, իսկ որոշ ժամանակ անց ձևավորված շարակցական հյուսվածքը ներծծվում է։ Մնացած վարիկոզ լայնացած ճյուղերը հեռացվում են մինիֆլեբէկտոմիայի եղանակով, որի ժամանակ կատարվում են մի քանի միլիմետրանոց կտրվածքներ և հաճախ նույնիսկ կարեր չեն դրվում։ Լազերային կոագուլյացիայի եղանակը ՀՀ-ում մեծ հաջողությամբ կիրառվում է 2006թ-ից, կա ավելին քան 5000 վիրահատության հարուստ փորձ, գիտական հետազոտական աշխատանքներ և մոտեցումային առաջարկներ։
Վերջին հնգամայակում առաջարկվեց և աստիճանաբար կիրառություն ստացավ մեկ այլ քիչ
ինվազիվ վիրահատական եղանակ բիոսոսնձի օգտագործմամբ։ Այս սոսինձը ունի հատուկ բաղադրություն,
պատրաստված է ցիանակրիլատային հիմքով, իր հատուկ կառուցվածքի արդյունքում չունի ծորալու
հատկություն և չի կարող խցանում առաջացնել ոչ ցանկալի հատվածներում։ Նպատակը կրկին
ենթամաշկային երակային ցողունների խցանում առաջացնելն է և կարելի է կիրառել մինիֆլեբէկտոմիայի,
կամ վարիկոզ երակների դեղորայքային սկլերոօբլիտերացիայի հետ համակցված, ինչի արդյունքում
կարելի վիրահատել գրեթե առանց կտրվածքների և առանց ցավազրկման։ Ուլտրաձայնային դուպլեքս
հետազոտության հսկողությամբ հատուկ կաթետր է անցկացվում և սոսինձը կաթիլ-կաթիլ լցվում
է երակային ցողունի լուսանցքի մեջ, դուպլեքսի տվիչով կամ ձեռքով սեղմելով երակի պատերը
անմիջապես կպնում են իրար և արյան հոսքը երակի մեջ վերանում է։ Քանի որ այս պարագայում
չկա ջերմային ազդեցություն, ի տարբերություն ներերակային կոագուլյացիայի եղանակների,
հետվիրահատական շրջանում չեն առաջանում կապտուկներ, չի լինում ցավային համախտանիշ,
ապահովված է առավելագույն կոսմետիկ արդյունքը և արագ ապաքինումը։ Բիոսոսնձի կիրառմամբ
կատարվող վիրահատությունները ևս արդեն կատարվում են ՀՀ-ում, արտերկրում հատուկ վերապատրաստում
անցած մասնագետների կողմից։
2022-06-09
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան