Օնկոգինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելումը վերջին տարիներին ավելի մեծ նշանակություն է ստացել ամբողջ աշխարհում: Դա պայմանավորված է նրանով, որ ավելի մեծ թվով կանանց մոտ են ախտորոշվում չարորակ կամ բարորակ նորագոյացություններ: Ու քանի որ ուռուցքային փոփոխությունների կոնկրետ պատճառը դեռ հայտնի չէ, կանխարգելիչ աշխատանքները տարվում են ռիսկային գործոնների հետ: Հայաստանում օնկոգինեկոլոգիական հիվանդությունների բուժման ու կանխարգելման և ռիսկային գործոնների մասին է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանի խոսքը:
-Ի՞նչ խնդիրներով է զբաղվում Ձեր բաժանմունքը, և բա՞րձր է արդյոք հիվանդության ցուցանիշը Հայաստանում:
-Բաժանմունքը զբաղվում է արգանդի վզիկի, արգանդի մարմնի և ձվարանների չարորակ և բարորակ նորագոյացություններով: Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում դրանք լայն տարածում ունեն: Այդ են վկայում նաև վիճակագրական տվյալները: Մեր տվյալների համաձայն՝ չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում 100.000 բնակչության ցուցանիշով 2009 թ. արգանդի վզիկի քաղցկեղը կազմել է 16.2 %, իսկ 2013 թ՝. 16.2%, արգանդի մարմնի քաղցկեղը՝ 12.2%, 2013 թ.՝ 12.2%: Ձվարանների քաղցկեղը 2009թ. կազմել է 11.4 %, 2013 թ.՝ 12.3%: Ճիշտ է, այդ ցուցանիշները մեծ չեն, բայց համենայն դեպս նվազման միտում չի նկատվում: Իսկ ամենավատն այն է, որ հիվանդները հիմնականում դիմում են բարձիթողի վիճակում, ինչի արդյունքում էլ բարձր է մահացության ցուցանիշը: Բացի այդ, առողջության պահպանման առաջնային օղակներում հիվանդության վաղ հայտնաբերմանն ուղղված կանխարգելիչ ստուգումներ չեն կատարվում: Բարձիթողի վիճակ առավելապես հանդիպում է ձվարանների քաղցկեղի դեպքում, որի հայտնաբերումը վաղ շրջանում ավելի բարդ է: Խորհրդային Միության տարիներին պոլիկլինիկաներում գործում էին առաջնային զննողական կաբինետներ, որտեղ կինը, անկախ նրանից թե ինչ խնդրով է պոլիկլինիկա դիմել, պետք է պարտադիր ստուգվեր: Այդ նախնական զննումները ժամանակին լավ արդյունքներ էին տալիս: Կարծում եմ՝ պետք է վերականգնվեն այդ կաբինետները, դա դրական կազդի խնդրի վրա:
-Անխուսափելիորեն հանգում ենք կանխարգելմանը: Ո՞րն է օնկոգինեկոլոգիական խնդիրների կանխարգելումը:
-Կանանց սեռական օրգանների քաղցկեղի դեպքում կանխարգելումը լինում է առաջնային և երկրորդային: Առաջին հերթին կարևորվում են առողջ ապրելակերպը, առողջ ու կանոնավոր սեռական կյանքը: Կինը նաև պետք է հետևի իր քաշին, ավելորդ քաշը մյուս բոլոր հայտնի հիվանդություններից բացի, նաև կանանց սեռական օրգանների քաղցկեղի պատճառ կարող է դառնալ: Անկանոն սեռական կապերը տարբեր տղամարդկանց հետ ևս կարող են նպաստել քաղցկեղի, հիմնականում արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը: Ծխելը ևս նպաստում է արգանդի վզիկի չարորակ ուռուցքների առաջացմանը: Օնկոգինեկոլոգիական հիվանդությունները կանխարգելվում են նաև այն դեպքում, երբ ժամանակին հայտնաբերվում և բուժվում են բարորակ հիվանդությունները, որոնք չբուժելու կամ բարդանալու դեպքում կարող են կազմափոխվել և դառնալ չարորակ նորագոյացություններ: Ինչպես հասկանում եք, օնկոգինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելման համար ամենակարևորը պարբերական այցերն են գինեկոլոգին գոնե տարին մեկ անգամ: Միայն վաղ հայտնաբերումն ու բուժումը կնոջը կօգնեն կանխել օնկոլոգիական խնդիրները 100 %-ով, առողջ լինել, անգամ մայրանալ:
-Մի՞թե քաղցկեղ ունեցող կինը կարող է մայրանալ:
Այո, եթե դիմել է ժամանակին, և ուռուցքի չափերը մեծ չեն, հնարավոր է օրգանապահպան վիրահատություն կատարել: Եթե մեծ է, իսկ պատահում է, որ մինչև 9 ամսական հղիության չափ ուռուցքներ են հեռացվում, անգամ բարորակ ուռուցքի դեպքում (միոմաներ, կիստաներ) հնարավոր չի լինի պահպանել արգանդը: Ամբողջ հարցն այն է, թե երբ են դիմում՝ անկախ նրանից ուռուցքը բարորակ է, թե չարորակ: Մինչդեռ երբեմն կանայք, անգամ այն դեպքում, երբ որովայնում ուռուցքն արդեն շոշափում են, զգում, նորից չեն դիմում բժիշկի, ամիսներով ու տարիներով կարող են այդ ուռուցքով ապրել, զբաղվել տան հոգսերով ու աշխատանքով, ու դիմել արդեն բարձիթողի վիճակում: Մենք չենք դադարում ահազանգել, հորդորել, հիշեցնել, որ կինը, եթե իրոք սիրում է իր ընտանիքն ու իր երեխաներին, նախ պետք է մտածի իր առողջության մասին, առողջ լինի, որ շարունակի խնամել նաև իր ընտանիքը, հոգ տանել երեխաների և ամուսնու մասին:
-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ում մոտ արդեն քաղցկեղ է ախտորոշվել:
-Այն չընդունել որպես մահվան դատավճիռ: Քաղցկեղն էլ, ինչպես, ասենք, թոքաբորբը, գրիպը և այլ հիվանդություններ, ընդամենը հիվանդություն է, սովորական հիվանդություն: Բայց ինչպես յուրաքանչյուր հիվանդություն, չհետևելու, ժամանակին չբուժելու դեպքում, կարող է այն աստիճան բարդանալ, որ մահվան պատճառ դառնա: Եթե քաղցկեղը վաղ է ախտորոշվում, և բուժման համար ժամանակին են դիմում, այն լիարժեք բուժվում է: Մեր դիտարկումներում կան քաղցկեղով հիվանդներ, ովքեր բուժվել են, արդեն 10-15 տարի է ապրում են լիարժեք կյանքով, անգամ մոռացել են, որ ժամանակին չարորակ ուռուցք են ունեցել: Նորից եմ ասում՝ քաղցկեղը դատավճիռ չէ, այլ ահազանգ, որ կինը ուշադիր լինի, շուտ դիմի բժիշկի ու բուժվի:
-Օնկոգինեկոլոգիական հիվանդությունների բուժումը միայն վիահատությու՞ն է ենթադրում:
-Իհարկե ոչ: Մասնագիտացված օնկոլոգիական կլինիկաներում և բաժանմունքներում նշանակվում է համալիր բուժում: Մինչև վիրահատությունը և դրանից հետո հիվանդը պարտադիր պետք է ստանա քիմիաթերապիա կամ ճառագայթային բուժում՝ լավագույն արդյունքի համար: Այն պետք է զուգորդվի նաև առողջական վիճակի մոնիթորինգով: Հիվանդը որոշ ժամանակ հսկողության տակ է գտնվում, անցնում համապատասխան հետազոտություններ: Ոչ մասնագիտացված կլինիկաներում այդ նախավիրահատական բուժման կուրսն անտեսվում է, ինչը հիվանդության կրկնության պատճառ է դառնում երբեմն: Մեր բաժանմունքում աշխատում են 6 բժիշկներ: Նրանք բոլորն էլ մասնագիտացված են բարորակ ու չարորակ նորագոյացությունների բուժման գործում և տիրապետում են ժամանակակից օնկոգինեկոլոգիայում կիրառվող վիրահատական բոլոր տեխնոլոգիաներին: Բաժանմունքում կատարվում են բոլոր տեսակի վիրահատությունները, որ հնարավոր է ժամանակակից օնկոգինեկոլոգիայում: Հիվանդին մեր բաժանմունքում վերաբերվում են այնպես, ինչպես կցանկանային, որ իրենց վերաբերվեն, եթե իրենք հայտնվեին հիվանդի տեղում: Հավանաբար պրոֆեսիոնալ մոտեցումից հետո դա երկրորդ պատճառն է, որ գոհ են մնում մեր բաժանմունքի աշխատանքներից: Այդ են վկայում նաև բազմաթիվ նամակներն ու շնորհակալագրերը:
-Այդ է վկայում նաև ձեր ստացած «Համազգային վստահություն» մրցանակը:
-Այո՛, մրցանակի համար շատ ուրախ եմ: Հաճելի է այն միտքը, որ աշխատանքդ գնահատվում է: Այն ինչ-որ տեղ նաև պարտավորեցնում է, որքան որ դժվար է այդ վստահությունը շահելը, նույնքան դժվար է այն պահպանելը:
-Ձեր զավակներն է՞լ են այս բաժանմունքում աշխատում:
-Աղջիկս մասնագիտացած է էնդոսկոպիկ գինեկոլոգիայում, տղաս գալիս է իմ հետքերով՝ նախընտրում է վիրաբուժությունը: Ընդհանրապես հորից որդուն մասնագիտությունը փոխանցելը ողջունում եմ, չնայած կան մարդիկ, ովքեր բացասական բան են տեսնում դրանում: Բայց չմոռանանք, որ դա հնում ավանդույթ է եղել, ու բավական ճիշտ ավանդույթ, որովհետև երեխան մեծանում է այդ մասնագիտական մթնոլորտում, նա արդեն ինտուիտիվ յուրացնում է գիտելիքներ, որոնք շատերը ձեռք են բերում ավելի ուշ՝ ուսման կամ պրակտիկայի ընթացքում: Այնպես որ՝ ուրախ եմ, որ երեխաներս այս ուղին են ընտրել:
2017-02-12
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան