Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք
Երևանում բացված Ռուսասատանի Դաշնության Լսողության ակադեմիայի մասնաճյուղը եզակի կենտրոն է, ուր կարող են դիմել լսողության խնդիր ունեցող մարդիկ առանց տարիքային սահմանափակման: Այստեղ առկա են բոլոր հնարավորություններն ու սարքավորումները իրականացնելու և մեծերի, և երեխաների աուդիոմետրիկ հետազոտություններ, կատարելու կոնսերվատիվ բուժում և վիրահատություններ: Կենտրոն այցելած յուրաքանչյուր հիվանդ կստանա մասնագիտական անհատական մոտեցում, ժամանակակից կահավորված աուդիմոտերիայի սենյակներում փորձառու և վերապատրաստված մասնագետների կողմից կիրականացվեն հետազոտություններ, ապա վերականգնողական բուժումներ, որոնք կբարձրացնեն հիվանդի կյանքի որակը:
Լսողության խնդիր ունեցող մարդիկ կարող են կենտրոնից ձեռք բերել նաև տարբեր երկրներում արտադրված լսողական սարքեր և դրանց համար նախատեսված աքսեսուարներ:
Դրանց մասին էլ զրուցել ենք Լսողության ակադեմիայի տնօրեն Արմինե Մարտիրոսյանի հետ: