Y Logo
Դեղագիտական միջազգային կոնգրեսը համախմբել էր ոլորտի առաջատարներին

Դեղագիտական միջազգային կոնգրեսը համախմբել էր ոլորտի առաջատարներին

Հունիսի 11-12-ին ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ երկար սպասված «Դեղագիտություն» միջազգային կոնգրեսը։ Ակտիվ մասնակցությունը և հետաքրքրությունը կոնգրեսի նկատմամբ բավական մեծ էր: Կոնգրեսը նախ տարբերվող էր նրանով, որ ներառված էին ինչպես դեղագիտական ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ նեղ մասնագիտական թեմաներ՝ դեղագետների աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու համար: Մասնակից դեղագետները ստացան մանրամասն տեղեկատավություն ՇՄԶ կրիդիտավորման, իրենց աշխատանքային իրավունքների ու հնարավորությունների, դեղերի որակի ստանդարտների մասին, ինչպես նաև հնարավորություն ունեցան լսելու բժիշկ-գործընկերների զեկույցները հատկապես այն հիվանդությունների ու վիճակների շուրջ, որոնցով պայմանավորված՝ պացիենտները շատ են դիմում դեղատներ առանց բժիշկների դեղատոմսի:

Կրեդիտավորված կոնգրեսի կազմակերպիչ, MedProgress հիմնադրամի և  Բիոէլեմենտների հետազոտության հայկական ասոցիացիայի նախագահ Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ միջոցառումը դեղագետների համար կազմակերպվում է  առաջին անգամ, բայց շարունակական է լինելու, քանի որ խնդիր կա մեկ հարկի տակ հավաքել ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերին, դեղագետների համար ստեղծել կրթվելու ու կապեր հաստատելու հնարավորություն, համատեղ քննարկել ամենակարևոր խնդիրները դեղագիտության ոլորտում: Ու պատահական չէ, որ կոնկգրեսին մասնակցում էին ոլորտին առնչվող բոլոր առաջատար հաստատությունները՝ ԵՊԲՀ, Դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության կենտրոն, բոլոր խոշոր դեղագործական ընկերությունները...

 Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի Պատշաճ դեղագործական գործունեությունների դիտարկման բաժնի ղեկավար Մկրտիչ Շաքարյանի խոսքով՝ բոլոր ոլորտներում մասնագետների պարբերաբար հանդիպումները կարևորագույն և անառարկելի դեր ունեն։ Պետական կարգավորման ոլորտներին, մասնավոր ընկերությունների գործունեությանը ուղղված հարցերի քննարկումնը, ինչպես նաև փորձի փոխանակումը թույլ կտա մասնագետներին լինել ավելի տեղեկացված, ինչը կնպաստի, որ  դեղերի ոլորտը Հայաստանում լինի ավելի բարձր մակարդակի վրա:


Միջոցառման թերևս ամենաառանցքային հատվածներից մեկը պանելային քննարկումն էր, որին մասնակցում էին դեղագիտական կրթության ներկայացուցիչները և դեղագործական առաջատար ընկերությունների ղեկավարները։ Առաջնահերթ թեմաներն էին՝ ինչու կրթությունը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին և ինչու Հայաստանում դեղագետի մասնագիտության նկատմամբ չկա մեծ պահանջարկ։

Շտադա ընկերության տարածաշրջանային ղեկավար Արմեն Հակոբյանը նկատեց, որ խոշոր, զարգացած երկրներում դեղագետի մասնագիտությունը ամենապահանջվածներից է, իսկ Հայաստանում այդպես չէ, քանի որ դեղագործությունը մասնատված է բժշկությունից, չի ընկալվում որպես լուրջ ներուժ ունեցող ոլորտ, որի զարգացումը պետք է լինի առաջնայիններից մարդկանց առողջությունն ապահովելու համար:

«Servie» ընկերության հայաստանյան գրասենյակի  ղեկավար Գագիկ Վելիջանյանը իր խոսքում նշեց, որ այժմ դեղագիտությունը բժշկակական գիտության շարժիչ ուժերից մեկն է, և առանց դեղագիտության ինովացիաների հնարավոր չէ պատկերացնել արդի բժշկությունը և պացիենտի լիարժեք բուժումը։Նա նշեց, որ նմանատիպ միջոցառումները երիտասարդ սերնդի համար մոտիվացիայի մեծ աղբյուր կարող են լինել, ուստի ավագ սերնդի մասնագետները պետք է կիսվեն իրենց փորձով և ձեռքբերումներով։Նա ողջունեց նման ձևաչափով կոնգրեսի անցկացումը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական։

Ալֆա Ֆարմ դեղատնային ցանցի տնօրեն Միքայել Մացակյանն էլ կարևորեց կադրերի ճիշտ ընտրության հարցը։Նա շեշտեց, որ աշխատաշուկարում անհրաժեշտ են ձգտող, նորություն բերել ցանկացող ակտիվ կադրեր։ Սրա համար, սակայն, պետք է ապահովել համապատասխան կրթական համակարգ։ Այն որ կրթությունը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին ակնհայտ է, պետք են փոփոխություններ, որպեսզի կրթությունը սպասարկի բիզնեսին ու երիտասարդները ձգտեն դառնալ դեղագետ:

Ինչպես նշեց, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հանրային առողջության մասնագետ Մարտա Սիմոնյանը, դեղագետի մասնագիտությունը լայն հնարավորություններ է տալիս, սակայն մեր շուկայում առկա կադրային խնդիրներից մեկի պատճառը դեղատների մեծ քանակն է։ Նա նկատեց նաև, որ մասնագիտական կողմնորոշման խնդիր կա դեռևս դպրոցական տարիներից, քչերն են, որ փոքր տարիքում երազում են դեղագետ դառնալ, քանի որ մասնագիտության վերաբերյալ ինֆորմացիայի պակասը շատ է, պետք է ավեի շատ աշխատանք տանել մասնագիտությունը պահանված դարձնելու համար:

Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի Կեսաբժշկության ու Ֆարմացիայի ինստիտուտի ամբիոնի ղեկավար Աննա Գրիգորյանն էլ նկատեց, որ կրթական հաստատություններում պետք է ավելի շատ լինեն գործնական դասերը, որպեսզի կադրերն ավելի պատրաստ մտնեն շուկա:

Հավելենք նաև, որ դեղագետները հենց տեղում հնարավորություն ունեցան շփվել գործատուների հետ՝  մոտենալով դեղագործական խոշոր ընկերությունների տավարաներին, ովքեր ներկայացնում էին իրենց թափուր աշխատատեղերն ու ընդունում ինքնակենսագրականներ:


Կոնգրեսի ասելիքն այսքանով չսահմանափակվեց: Կոնգրեսի ընթացքում ելույթ ունեցան նաև Մեդպրոգրես հիմնադրամի միջազգային գործընկերները՝ Pharma&Medical Recruitment, SFE&Marketing Excellence Academy ընկերությունների ղեկավարները՝ պատմելով մասնակիցներին աշխատանք գտնելու արդյունավետ հարթակների մասին: Իսկ կոնգրեսի երկու օրն էլ ամփոփվեց Դեղագործական ընկերությունների թրեյնինգ բաժիններում 30 տարվա ղեկավարի փորձ ունեցող, ԵԱՏՄ և ԱՊՀ տարածաշրջանի ամենահայտնի թրեյներ՝ Մաքսիմ Կլեբանովսկին, ով ներկաներին տեղում փոխանցեց պրակտիկ գիտելիքներ՝ ինչպես հաղորդակցվել հաճախորդների հետ ու դառնալ սթրեսակայուն: Մասնակիցները հեռացան մեծ բավանականության զգացողությամբ:







ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5