Ի՞նչ խնդիրների մասին է հուշում հոդացավը. մեկնաբանում է ռևմատոլոգը

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները պարբերաբար կրկնվում են, սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների առաջին փուլն է համարվում: Առաջին գանգատը հոդացավն է, որոշ դեպքերում այտուցը եւ շարժումների սահմանափակումը ինչպես ծայրամասային հոդերում, այնպես էլ ողնաշարում: