Y Logo
Օրթոպեդիայում հաճախ հանդիպող խնդիրներ. Արտակ Գալստյան

Օրթոպեդիայում հաճախ հանդիպող խնդիրներ. Արտակ Գալստյան

Օրթոպեդիայում ամենահաճախ հանդիպող հիվանդություններն են դեֆորմացնող օսթեոարթոզը և վնասվածքային արթրոզները։ Դեֆորմացնող օսթեոարթրոզների ժամանակ տեղի են ունենում հոդաճառի դեգեներացիա և ենթաճառային ոսկրի կառուցվածքային փոփոխություններ: Դրանք հատուկ են բարձր տարիքային խմբի պացիենտներին: Իսկ վնասվածքային արթրոզները հիմնականում հոդերի շրջանում առաջացած հետվնասվածքային բարդություններ են և հատուկ են երիտասարդներին, ովքեր վարում են ակտիվ կենսակերպ, զբաղվում սպորտով:

Բժիշկ Արտակ Գալստյանի պացիենտների շրջանում բավական մեծ թիվ են կազմում կոնքազդրային հոդի բնածին դիսպլազիաներ ունեցողները: Դրանք հիմնականում երիտասարդներ են, որոնց մոտ հիվանդությունը չի ախտորոշվել ու բուժվել ժամանակին: Բնածին դիսպլազիաների դեպքում հիվանդության ախտանշաններն ավելի վաղ են սկսում: 45-50 տարեկանում սկսվում է կոնքազդրային հոդի դեկոմպենսացիա, հիվանդն այլևս չի կարողանում քայլել:

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5