Y Logo
Ճանաչեք ախտանշանները. ցիստիտ

Ճանաչեք ախտանշանները. ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է, որի պատճառը վարակն է: Հիվանդության ախտանշանները ցավոտ են և խաթարում են մարդու բնականոն կյանքը: Բացի այդ այն նաև լուրջ սպառնալիք է երիկամների համար: Ինչպե՞ս կանխարգելել ցիստիտը. պատասխանում է «Արամյանց» բկ ուրոլոգիական ծառայության բժիշկ Երվանդ Արամայիսի Խաչատրյանը:

Ցիստիտն  առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում: Եթե հավատանք վիճակագրությանը, ապա աշխարհում յուրաքանչյուր 4-րդ կինը տառապում է այս հիվանդությամբ: Իսկ ինչու՞ են հենց կանայք ավելի հաճախ հիվանդանում: «Կանանց միզուկը կարճ է և մոտ է հեշտոցին և ուղիղ աղիքին, ինչը դեպի միզապարկ մանրէների թափանցման համար բարենպաստ միջավայր է ստեղծում»,- պարզաբանում է ուրոլոգ Երվանդ Արամայիսի Խաչատրյանը, նաև հավելում, որ ցիստիտի առաջացման պատճառ կարող են լինել երիկամային հիվանդությունները ևս: Ընդհանրապես միզուղիների տարբեր հիվանդություններով պայմանավորված կարող է առաջանալ քրոնիկ ցիստիտ: Այս դեպքում նախ պետք է բուժվի առաջնային հիվանդությունը (ուռուցք, միզաքար և այլն): Իսկ բուն քրոնիկ ցիստիտի սրացումները մեղմացվում են  ուրո-անտիսեպտիկներով: Կատարվում է սիմպտոմատիկ բուժում այդ պահին հաճախամիզությունը կամ ցավը,  դիսկոմֆորտը անցկացնելու համար: Առաջնային սուր ցիստիտի հիվանդության բուժումը կոնսերվատիվ է, իսկ բուժման սխեման որոշվում է՝ ելնելով  հարուցիչ մանրէների տեսակով: Ախտանշանները նույնպես պայմանավորված են բորբոքման պատճառով ու տեսակով: Բայց կան այս հիվանդությանը հատուկ ընդհանուր գանգատներ: Բժիշկ Խաչատրյանը ներկայացնում է այն ախտանշանները, որոնք ահազանգում են օրգանիզմում ցիստիտի առկայության մասին. «Ցիստիտի առաջին գանգատը հաճախամիզությունն է, արտահայտված ցավերը կոնքի շրջանում, միզելու ընթացքում ցավ ու մրմռոցը, մեզի տհաճ հոտը, երբեմն արյունամիզությունը»:


Հաճախամիզությունն առաջինն ի հայտ եկող ախտանշանն է: Միզապարկի պատերի բորբոքման պատճառով ռեզեպտորները գրգռվում են անգամ փոքր քանակությամբ մեզի դեպքում: Բացի այդ հիվանդն անընդհատ չդատարկված միզապարկի զգացողություն է ունենում: Եթե նա այս ախտանշանները անտեսում է, բժշկի չի դիմում և չի կանգնեցնում հիվանդության զարգացումը, ապա աստիճանաբար մրմռոց է սկսվում է միզարձակության ժամանակ: Մրմռոցը զուգակցվում է ցավով, որը կարող է պահպանվել նաև միզարձակությունից հետո: Պետք է անհապաղ դիմել բժշկի, եթե ցիստիտի վերոնշյալ ախտանշանների հետ կան արտահայտված մեջքի կամ կողքի ցավեր, դա կարող է միզաքարային հիվանդության նշան լինել, եթե ունեք բարձր ջերմություն, ուրեմն օրգանիզմում լուրջ բորբոքային պրոցես է սկսվել, եթե ունեք սրտխառնոց ու փսխում, ուրեմն օրգանիզմը թունավորված է, ու եթե մեզում կա արյուն: «Ոչ մի դեպքում ցիստիտի ախտանշանների դեպքում ուրոլոգին այցը չի կարելի հետաձգել,այն լուրջ առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ, - զգուշացնում է բժիշկ Երվանդ Խաչատրյանը:- Բորբոքումը միզապարկիրց կարող է անցնելերիկամներ ու պիելոնեֆրիտի առաջացման պատճառ դառնալ»:

Ցիստիտի բուժումը կոնսերվատիվ է. հակաբիոտիկային թերապիա, ցավազրկողներ և տեղային իմունիտետը բարձրացնող մոմիկներ:  Հակաբիոտիկները ընտրվում են՝ ելնելով հետազոտության արդյունքներից: Պացիենտը պարտադիր մեզի բակտերիալ հետազոտություն է հանձնում: Որոշվում է, թե ինչ միկրոբային միջավայր է միզապարկում, ու ըստ այդմ էլ ընտրվում է դեղորայքը և բուժման մարտավարությունը:  

Երբեմն ցիստիտի առաջացման պատճառ կարող է լինել սեռավարակը, այդ դեպքում «Արամյանց» բկ-ում բուժման սխեման ուրոլոգ Երվանդ Խաչատրյանը մշակում է գինեկոլոգի հետ համատեղ: Սա ապահովում է առավել թիրախային ու արդյունավետ բուժում:


Ցիստիտը կանխարգելելու համար բժիշկ Խաչատրյանը առաջին հերթին խորհուրդ է տալիս ճիշտ հիգիենա վարել. լվացումները կատարել վերևից դեպի ներքև, միզուկից դեպի հեշտոց, ոչ թե հակառակը, հիմնականում հենց այդպես են ախտածին մանրէները թափանցում միզուկ ու այնտեղից միզապարկ:

Իսկ եթե այնուամենայնիվ հիվանդացել եք, ուրոլոգի դիմեք հենց առաջին ախտանշանների դեպքում՝ թույլ չտալով, որ հիվանդությունը խախտի ձեր բնականոն կյանքը և բարդացումների պատճառ դառնա: 

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ:Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակըՉորացրեք ականջը սրբիչով։Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ե՞րբ ենք կատարում լապարասկոպիկ վիրահատություններ

Ե՞րբ ենք կատարում լապարասկոպիկ վիրահատություններ

Վերջին տարիներին վիրաբուժության մեջ լայն կիրառություն գտած լապարասկոպիկ վիրահատությունները արդեն բազմիցս ապացուցել են իրենց արդյունավետությունը: Մեթոդը քիչ ինվազիվ է, այսինքն քիչ վնասող: Կատարվում է նուրբ, փոքր անցքերի միջոցով՝ մեծ կտրվածքների փոխարեն, որից հետո դիտվում է պացիենտի առավել արագ և հեշտ կազդուրում: Իրականացվում է միայն ընդհանուր անզգայացման (նարկոզ) պայմաններում:Լապարասկոպիկ վիրահատություններ կատարվում են որովայնի խոռոչի պրակտիկորեն բոլոր օրգանների և պաթոլոգիաների դեպքում: Լապարասկոպիկ եղանակով առավել հաճախ իրականացվում են՝* լեղապարկի հեռացում՝ խոլեցիստէկտոմիա,* վիրահատություններ լեղուղիների վրա,* որդանման ելունի ("կույր աղի") հեռացում ՝ ապենդէկտոմիա,* ստամոքսի մասնահատումներ, ինչպես բորբոքային այնպես էլ ուռուցքային հիվանդությունների ժամանակ և ներկայումս շատ ավելի լայն կիրառություն ունի ճարպակալման և մետաբոլիկ խանգարումների բուժման ժամանակ՝ #sleeve_gastrectomy,* ստամոքսի շունտավորող վիրահատություններ` #RYGB, #OAGB* բարակ աղիների մասնահատումներ* հաստ և ուղիղ աղիների մասնահատումներ և ամբողջական հեռացում * հաստ և բարակ աղիքային ստոմաների ձևավորում և դրանց վերականգնողական վիրահատություններ,* ճողվածքների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ աճուկային, պորտային, վենտրալ, հետվիրահատական, * * * * * ստոծանու ճողվածքներ,* փայծաղի հեռացում,* լյարդի մասնահատումներ, պարազիտար (#էխինոկոկ) բշտերի հեռացումներ* և այլ վիրահատություներ։ Լևոն Գրիգորյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5