Y Logo
Անմիզապահություն. հիվանդությու՞ն, թե՞ ժամանակավոր խնդիր

Անմիզապահություն. հիվանդությու՞ն, թե՞ ժամանակավոր խնդիր

Ամբողջ աշխարհում երեխաների շրջանում միզապարկի ֆունկցիայի խանգարումներն ու փորկապությունները բավական լայն տարածվածություն ունեն: Սրանք այն խնդիրներն են որոնք անհարմարություն են առաջացնում ոչ միայն երեխայի, այլև ընտանիքի  համար, երբեմն անգամ հանգեցնում ընտանեկան տարաձայնությունների, երեխաների մեջ թողնում հուզական ծանր հետք: Նման հետևանքներից խուսափելու համար պետք է օբյեկտիվ գնահատել երեխայի խնդիրը, ճանաչել հիվանդությունը և ժամանակին դիմել մասնագետ բժիշկներին: Ներկայացնում ենք Արաբկիր ԲԿ ուռոլոգիական բաժանմունքի մանկական վիրաբույժ, ուռոլոգ և կոնքի խոռոչի օրգանների ֆունկցիայի խանգարման  ծառայության ղեկավար Ալբերտ Լալազարյանի խոսքը վերոնշյալ խնդիրների մասին:

 

Անմիզապահությունը, իր երեք դրսևորումներով` գիշերային, ցերեկային և տոտալ, ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության  տվյալներով ամենահաճախ հանդիպող տարբերակը  մոնոսիմպտոմատիկ գիշերային անմիզապահությունն է: Այս հիվանդության ժամանակ գիշերվա ընթացքում արտադրվում է մեզի ավելի շատ քանակությունն է, քան կարող է տեղավորել միզապարկը, ու այդ պատճառով առաջանում է անմիզապահություն: Այստեղ խնդիրը անտիդիուրետիկ հորմոնի ցիրկադային ռիթմերի խանգարումն է, երբ երեկոյան և գիշերվա ժամերին ընթացքում   անտիդիուրետիկ հորմոնի  քանակության նորմալ բարձրացում տեղի չի ունենում և   երիկամները նույն արագությամբ և' գիշերը, և' ցերեկը  մեզ են արտադրում, որի պատճառով գիշերվա 8 ժամվա ընթացքում միզապարկը դառնում է գերլցուն  և առաջանում է անմիզապահություն:

Անմիզապահության առաջացման հիմնապատճառները կարող են տարբեր լինել. Սոցիալ-հոգեբանական, տրավմատիկ, գենետիկ և ֆիզիոլոգիական: Արաբկիր ԲԿ կոնքի խոռոչի օրգանների ֆունկցիայի խանգարման  ծառայության ղեկավար Ալբերտ Լալազարյանը նշում է, որ իրենց ծառայության դիմած պացիենտների շրջանում ավելի շատ են միզապարկի և միզուղիների ֆիզիոլոգիական խանգարումների հետևանք հանդիսացող անմիզապահությունները և դրանք չի կարելի անվանել մոնոսիմպտոմատիկ անմիզապահություն: Այս հիվանդները սովորաբար ունենում են այլ գանգատներ ևս. միզելիս ցավեր կամ դժվարություններ, միզուղիների կրկնվող ինֆեկցիաներ, և այլն: «Միզապարկի դիսֆունկցիա ախտորոշում որպես այդպիսին ներկայումս  չկա, դա հավաքական հասկացություն է. նշանակում է սխալ աշխատող միզապարկ»:

 Ալբերտ Լալազարյանը նշում է  դիսֆունկցիաներով պայմանավորված անմիզապահության  երկրորդ տեսակը. միզապարկի աշխատանքի նեյրոգեն խանգարումները կամ նեյրորոգեն միզապարկ կոչվածը, որը համարում է շատ ավելի լուրջ խնդիր, քան ուղղակի անմիզապահությունը  կամ միզապարկի դիսֆունկցիան. «Թվում է` ինչ  է միզապարկը. տոպրակ, որը անընդհատ լցվում է, դատարկվում: Իրականում այն բազմաթիվ նյարդերով և մեխանիզմներով բարդ կարգավորում ունեցող օրգան է, և այդ նյարդերից մեկի կամ երկուսի շեղումը կարող է հանգեցնել միզապարկի լուրջ խանգարումների: Նեյրոգեն միզապարկը չի բուժվում:  Երեխաների շրջանում այն ավելի հաճախ առաջանում է ողնուղեղային ճողվածքների վիրահատությունից հետո, բայց լինում է նաև տարբեր հիվանդությունների` ողնաշարի վնասվածքների, ողնուղեղի, փոքր կոնքի օրգանների, միզապարկի շուրջ առաջացող նորագոյացությունների ժամանակ, երբ վնասվում կամ ախտահարվում  են դեպի միզապարկի աշխատանքը կարգավորող կենտրոններ ուղղված նյարդաթելերը: Նեյրոգեն միզապարկը ոչ միայն չի բուժվում, այլև հանգեցնում է երիկամային անբավարարության»:

Անմիզապահությունները նաև ունեն ժառանգական բնույթ: Եթե տղամարդը մանկության ընթացքում ունեցել է անմիզապահություն, նրա ժառանգների` նույն խնդիրը ունենալու հավանականությունը 60 % է, կանանց դեպքում` 65 %, եթե երկուսն էլ ունեցել են` 75 % , եթե երեխաներից մեկն ունի անմիազապահություն, մյուսի ունենալու հավանականությունը 65 % է:


Հաճախ անտեսվում են անմիզապահության առաջացման հիմնապատճառները, դրանց հիմնականում վերագրում են սոցիալ-հոգեբանական պատճառներ և հաճախ փորձում բուժել ասեղնաբուժությամբ, մերսումներով, ֆիզիոթերապևտիկ եղանակներով,  «տատիկաբուժությամբ», դիմում հոգեբանների ու նյարդաբանների ու միայն հետաձգում երեխայի բուժման հնարավորությունը: Ա. Լալազարյանը հիշում է մի աղջկա, որը իրենց ծառայություն էր դիմել 14-15 տարեկանում, մինչ այդ անցնելով հեքիաթաբուժության, <ծեծաբուժության> , ասեղնաբուժության կուրսեր, և միայն իրենց օգնությամբ բուժման երկու կուրս անցնելուց հետո էր լրիվ առողջացել: Երկրորդային անմիզապահության (երբ 6 ամիս չոր շրջանից հետո երեխայի մոտ անմիզապահություն է սկսվել) առաջացման պատճառները կարող են տարբեր լինել` սկսած հոգեբանական խնդիրներից, մինչև միզապարկի աշխատանքի խանգարումներ: Մանկաբույժները նման խնդրի առնչվելիս, միշտ փորձում են ծնողներից պարզել` արդյոք երեխան սթրեսային որևէ իրավիճակ ապրել է, թե ոչ, եղել է որևէ բացասական հոգեբանական գործոն.ընտանեկան վեճ, ընտանիքի անդամի կորուստ, հիվանդություն, բնակավայրի, դպրոցի փոփոխություն և այլն: Բայց սա չի նշանակում, թե անմիզապահությունը զուտ հոգեբանական խնդրի հետևանք է և պետք  դիմել, ասենք հենց հոգեբանի. միայն մասնագետը կարող է պարզել, արդյոք այն միզապարկի ֆունկցիոնալ խանգարման կամ վնասվածքի  հետանք չէ` նշանակելով ճիշտ ախտորոշում և բուժում: 

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։&nbsp;&nbsp; &nbsp;Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են&nbsp;հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։&nbsp; &nbsp;Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է&nbsp; տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։&nbsp; &nbsp;Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։&nbsp; &nbsp;Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը&nbsp; &nbsp;«Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:&nbsp; &nbsp;

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է&nbsp;ճողվածքի&nbsp;մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ:Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակըՉորացրեք ականջը սրբիչով։Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5