Ծնկան հոդի վնասվածքները բուժեք ժամանակին. Արա Այվազյան

Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում կա մի ուղղություն, որը Հայաստանում դեռևս զարգացած չէ: Դա մանկական էնդոսկոպիկ վիրահատություններն են` մանկական արթրոսկոպիան: Ինչպես հայտնի է, այն քիչ ինվազիվ վիրահատական միջամտություն է, որը թույլ է տալիս օրթոպեդին գործողություններ կատարել հոդի ներսում առանց լայն կտրվածքներ անելու և հատուկ գործիքների և կամերայի կիրառմամբ: Հետվիրահատական շրջանը նման վիրահատություններից հետո անհամեմատ թեթև է անցնում, և հիվանդը կարողանում շուտ ապաքինվել: Սակայն մինչ վերջերս արթրոսկոպիկ նման միջամտությունները վաղ հասակում արվում էին հազվադեպ՝ բարդացած դեպքերում կամ արդեն մեծ տարիքում: