Տարին մեկ անգամ յուրաքանչյուր կին պարտադիր պետք է այցելի գինեկոլոգի, անցնի սոնոգրաֆիկ հետազոտություն, հանձնի համապատասխան հետազոտություններ, համոզված և ապահով լինելու համար, որ առողջ է:
«Արթմեդ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական ծառայության փորձառու բժիշկները իրականացնում են գինեկոլոգիական բոլոր հիվանդությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժում: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները հիվանդների լիարժեք բուժման, նրանց կյանքի որակը բարձրացնելու համար:
Գինեկոլոգ Սարգիս Ասլանյանի հետ զրուցել ենք բժշկական կենտրոնում լապարասկոպիկ եղանակով կատարվող վիրահատական միջամտությունների մասին:
Ցանկացած հիվանդության դեպքում ամենակարևոր և առաջնային խնդիրը պացիենտի հիվանդության ճիշտ ախտորոշումն է: Վերջինիս համար լավագույն և ժամանակակից մեթոդներից մեկը դիագնոստիկ լապարասկոպիան է: Շատ հաճախ այն, ինչը հնարավոր չէ տեսնել սոնոգրաֆիկ եղանակով, նույնիսկ ԿՏ և ՄՌՏ հետազոտության միջոցով, հնարավոր է ախտորոշել լապարասկոպիկ հետազոտության միջոցով: Իսկ դրանից հետո շատ ավելի հեշտ է նույն մեթոդով կատարել նաև բուն վիրահատությունը:
Լապարասկոպիկ եղանակով «Արթմեդ» բժշկական կենտրոնում իրականացվում են ձվարանների, արգանդափողերի, միոմաների, արգանդի հեռացումներ, անպտղությունների ժամանակ կպումների անջատումներ, էնդոմետրոիդ օջախների հեռացումներ, այրումներ:
Այսօր ամուսնական զույգերի թիվ մեկ խնդիրը անպտղությունն ու դրա առաջացրած հետևանքներն են: Անպտուղ համարվում է այն ամուսնությունը, երբ այս կամ այն պատճառով, առանց որևէ հակաբեղմնավորիչների մեկ տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքով ապրելու դեպքում հղիություն չի առաջանում։
Այս դեպքում ամենակարևոր և առաջնային քայլը, որ պետք է անեն զույգերը, փորձառու և վերապատրաստված մասնագետին դիմելն է:
Գինեկոլոգ Սարգիս Ասլանյանն ասում է, որ հորմոնալ խնդիրների կողքին կանանց մոտ տարածված խնդիր է նաև ձվազատման բացակայությունը: Կնոջ օրգանիզմում ամեն ամիս հասունանում են ֆոլեկուլներ, որոնցի մեկը ցիկլի համապատասխան օրը պետք է ձվազատվի: Եթե այս գործընթացը կնոջ օրգանիզմում չի կատարվում մի քանի ամիս, ապա այդ ֆոլեկուլները մեծանալով վերածվում են կիստաների: Իսկ ձվազատման բացակայության պատճառը, ըստ մեր զրուցակցի, կարող են լինել հորմոնալ խնդիրներն ու ձվարանի կեղևի հաստությունը: <<Դրա համար նախ իրականացնում ենք հորմոնալ հետազոտություն: Եթե ի հայտ եկան շեղումներ, նշանակում ենք դեղորայքային բուժում: Բայց եթե կնոջ մոտ նորից ձվազատում չի լինում, ապա լապարասկոպիկ մեթոդով կատարում ենք ձվարանի կեղևի կտրվածք: Այն հնարավորություն է տալիս, որպեսզի հետագա ամիսներին կինը ունենա ձվազատում, հետևաբար լինի նաև հղիություն>>, ասում է գինեկոլոգը:
Որպես անպտղության որոշման պատճառ շատ հաճախ իրականացվում է նաև հիստերոսալպինոգրաֆիա՝ արգանդափողերի անցանելիության ստուգում: <<Արթմեդ>> բժշկական կենտորոնում էնդոսկոպիկ եղանակով բժիշկը ռենտգենյան սարքի կիրառմամբ հատուկ կաթետրով պարանոցային խողովակով արգանդի խոռոչի մեջ է ներարկում հակադրիչ նյութ: Կպումների բացակայության դեպքում հեղուկը արգանդափողերով արգանդի խոռոչից սահուն հոսում է դեպի որովայնի խոռոչ: Սարգիս Ասլանյանն հավաստիացնում է, որ այս միջամտությունը ցավոտ չէ, և կինը դրանից հետո կարող է վերադառնալ իր առօրյային: Բայց եթե հակադրիչ նյութը չի անցնում փողերով, նշանակում է առկա են փակ արգանդափողեր: Այդ դեպքում նախ պարզում են պատճառը, որը կարող է լինել ինչպես փողային, այնպես էլ շուրջփողային խնդիրների արդյունքում: Պետք է նաև վերացնել այն, ապա անցնել լապարասկոպիկ եղանակով արգանդափողերի անանցանելիության բացմանը, որից հետո կինը կրկին մնալով բժշկի հսկողության տակ, կարող է պլանավորել հղիությունը:
<<Արթմեդ>> բժշկական կենտրոնի գինեկոլոգները լապարասկոպիկ եղանակով էնդոմետրոիդ կիստաներ հեռացնելու մեծ փորձ ունեն: Վերջերս նրանք նույնիսկ 12 սմ չափի էնդոմետրոիդ կիստայի հեռացում են իրականացրել: Կիստան եթե տեղակայվում է արգանդի պատի հաստության մեջ, առաջացնում է ադենոմիոզ հիվանդությունը, եթե տեղակայվում է ձվարանի մեջ, առաջացնում է էնդոմետրոզ կիստա, եթե հայտնվում է որովայնի խոռոչում՝ առաջացնում է կոնքի խոռոչի կիստա: Այն սաստիկ ցավեր է առաջացնում՝ մեծապես ազդելով կնոջ կյանքի որակի վրա: Այս դեպքում բժշկական կենտրոնի մասնագետները լապարասկոպիկ եղանակով կատարում են կիստայի հեռացում՝ ըստ տեղակայման: Միջամտությունը քիչ ինվազիվ է, որից հետո կինը ստանում է համապատասխան դեղորայքային բուժում, հետո որոշ ժամանակ մնում է բժշկի հսկողության տակ, և արդեն կարող է պլանավորել հղիությունը:
Սեռական ակտի ցավոտ լինելը, արտադրությունը, հատկապես եթե այն ուղեկցվում է տհաճ հոտով, լուրջ ցուցում է բժշկի դիմելու համար, ասում է գինեկոլոգ Սարգիս Ասլանյանը. <<Հնարավոր է օրգանիզմում տեղի են ունենում բորբոքային պրոցեսներ, որի հետևանքով կոնքի խոռոչում առաջանում են կպումներ: Այս տեսակ կպումները վտանգավոր են հատկապես վերարտադրողական շրջանում գտնվող կանանց համար, որովհետև կարող են հանգեցնել անպտղության: Այս դեպում ևս Արթմեդ բժշկական կենտորոնում լապարասկոպիկ եղանակով կատարում ենք կպումների անջատում >>:
Տարիներ առաջ, եթե կնոջ մոտ ախտորոշվում էր միոմա, ապա խնդիրը լուծվում էր արգանդի հեռացմամբ: Ժամանակակից բժշկության նոր մեթոդները շատ բան փոխեցին. այսօր միոմաների հեռացումը կախված է նրանից, թե դրանք որտեղ են տեղակայված: Եթե դրանք գտնվում են արգանդի պատի հաստության մեջ և չափերով փոքր են, գուցե կարիք չլինի դրանք հեռացնել, պետք է անհատապես դիտարկել յուրաքանչյուր դեպքը: Առավել ռիսկային և վտանգավոր են արգանդի լորձաթաղանթի տակ գտնվող միոմաները, որոնք կարող են պատճառ դառնալ ուժգին արյունահոսության: Ճիշտ է, միոմաները չարորակ չեն, բայց կարող են դրանք կնոջ կյանքի որակի վրա կարող են մեծ ազդեցություն ունենալ ու վերածվել ուռուցքի: <<Արթմեդ>> բժշկական կենտրոնում միոմայի հեռացման որոշումը կատարվում է հաշվի առնելով կնոջ տարիքը (վերարտադրողական տարիքում է , թե ոչ), չափերով մեծ է, թե ոչ, խանգարում է կնոջ կյանքին, թե ոչ:
Դրա համար, գինեկոլոգ Սարգիս Ասլանյանը խորհուրդ է տալիս ցանկացած դեպքում որոշումը կայացնել բուժող բժշկի հետ մանրամասն քննարկումից հետո:
Այսօր ցանկացած խնդիր, հիվանդություն հնարավոր է բուժել, եթե դիմեք համապատասխան մասնագետի հիվանդության վաղ փուլում: Սարգիս Ասլանյանը հավաստիացնում է՝ բուժման մեթոդներն այնպիսի զարգացում են ապրել, որ կարող ենք միասին հաղթահարել նույնիսկ ամենաբարդ հիվանդությունները:
2022-07-12
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան