Ուրոլոգիական հիվանդությունների առաջին սանդղակը դիմելիությամբ զբաղեցնում է շագանակագեղձի բարորակ գերաճը՝ ադենոման
Ուրոլոգիական հիվանդությունների առաջին սանդղակը դիմելիությամբ զբաղեցնում է շագանակագեղձի բարորակ գերաճը՝ ադենոման։ Ադենոման առաջանում է տարիքի հետ ու հանդիպում է 60 տարեկանն անց տղամարդկանց շրջանում։
Շագանակագեղձի գերաճը կամ ադենոման ստորին
միզուղիների համախտանիշ է։ Գանգատներն են արտահայտված հաճախամիզությունը, դժվարամիզությունը,
գիշերային հաճախակի՝ 2-3 անգամյա միզարձակությունները, ընդհատվող միզարձակությունը,
մեզի շիթի բարակումը, թուլացումը։ Ուրոլոգի հնարավորինս վաղ դիմելն անչափ կարևոր է
հնարավոր բարդություններից խուսափելու համար։ Իսկ բարդությունները կարող են բազմազան
լինել․ բորբոքումներ, միզապարկում քարերի առաջացում և այլն։
Ի՞նչ անել այս հիվանդությունից խուսափելու համար։ Ոչինչ․ բժշկությանը ադենոմայի առաջացման պատճառներն անհայտ են,
հետևաբար և չկան այս հիվանդությունից խուսափելու խորհուրդներ ու ցուցումներ։ Պետք է
միայն առաջին ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել ուրոլոգի, որը տիրապետում է
այս հիվանդության բուժման ժամանակակից մեթոդոլոգիային, պացիենտներին առաջարկում յուրաքանչյուրի
առողջական վիճակին համապատասխան կոնսերվատիվ կամ վիրահատական ճիշտ բուժում։
Գևորգ Վարդգեսի Նազարեթյան․ բժիշկ, որը ունի նորագույն տեխնոլոգիաներով ադենոմայի
բուժման հարուստ փորձ։