Արամյանց ԲԿ-ն համալրվել է գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆիայի սարքավորմամբ

Ժամանակակից բժշկության մեջ համակարգչային տոմոգրաֆիան հանդիսանում է մի շարք հիվանդությունների ախտորոշման հիմնական մեթոդներից մեկը: Այն հնարավորություն է տալիս րոպեների ընթացքում ստանալ ամբողջական ինֆորմացիա օրգան-համակարգերի պատկերի մասին, ինչպես նաև տարբերակել օրգանների անատոմիական եւ մորֆոլոգիական փոփոխությունները: Այն արդյունավետ մեթոդ է գլխուղեղի, թոքերի, ողնաշարի, ողնուղեղի, լյարդի, երիկամների, մակերիկամների, ենթաստամոքսային գեղձի, միզուղիների, շագանակագեղձի, արգանդի, աորտայի, թոքային զարկերակի, ստորին և վերին վերջույթների հիվանդությունների ախտորոշման համար:
Վերջերս
Արամյանց բժշկական կենտրոնում ևս ներդրվել է համակարգչային տոմոգրաֆիայի Siemens
ընկերության գերժամանակակից SOMATOM GO UP 2021 սարքավորումը: Այն հնարավորություն
է տալիս արագ, անվտանգ և ճշգրտորեն ինֆորմացիա ստանալ հետազոտվող օրգանի մասին, իսկ
ծառայության ղեկավարն է մի քանի տասնյակ տարիների փորձառություն ունեցող,
հեղինակավոր մասնագետ, ճառագայթաբան Արտաշես Հարությունյանի հետ:
Եթե հիվանդության ախտորոշման ժամանակ ռենտգեն կամ սոնոգրաֆիկ հետազոտություններից ստացված տվյալները բժշկին ամբողջական ինֆորմացիա չեն տալիս տվյալ հիվանդության մասին, ապա բժշկի ցուցումով կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա, ասում է Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայության մասնագետ, Ճառագայթաբան Արտաշես Հարությունյանը: Հետազոտության ժամանակ հիվանդը պառկում է հատուկ սեղանին, որի շարժվելու ընթացքում տեղի է ունենում հետազոտվող հատվածի սքանավորում: Շերտ առ շերտ ստացված պատկերները ձևափոխվելով թվային տվյալների վերարտադրվում են էկրանի վրա: Արամյանց բժշկական կենտրոնում ներդրված SOMATOM GO UP 2021 ԿՏ սարքավորումը պատկերի գերազանց որակը պահպանում է նույնիսկ ճառագայթման ամենացածր չափաբաժինների դեպքում: Զգայուն օրգանները հուսալիորեն պաշտպանվում են սքանավորման ժամանակ: Պատկերները ստացվում են չափազանց պարզ, ախտորոշելով օնկոպաթոլոգիաները նույնիսկ ամենավաղ փուլերում: Այս սարքը թույլ է տալիս մեկ ճառագայթման միջոցով հազարապատիկ ավել ինֆորմացիա ստանալ հետազոտվող օրգանի մասին: Սարքավորման առավելություններից է նաև մինչև 250 կգ քաշ ունեցող հիվանդներին հետազոտելու հնարավորությունը: