Հետաքրքիր դեպք. արթրոսկոպիկ վիրահատություն՝ օրթոպեդ-վնասվածքաբան Արա Այվազյանի կողմից


Արմենիա ԲԿ մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք էր դիմել 15-ամյա պացիենտ, ում մոտ հայնաբերվել է ոսկրային և խոնդրալ համակցությամբ բեկոր, որը պոկվել էր ծնկոսկրից և ազատ տեղաշարժվում էր հոդի մեջ:
Բեկորի հեռացումը կատարվել է պրոֆեսոր Արա Այվազյանի կողմից՝ արթրոսկոպիկ եղանակով: Արթրոսկոպիան քիչ ինվազիվ վիրահատական միջամտություն է, որը թույլ է տալիս օրթոպեդին գործողություններ կատարել հոդի ներսում առանց լայն կտրվածքներ անելու:
Նման վիրահատությունների հետվիրահատական շրջանը անհամեմատ թեթև է, և հիվանդը կարողանում է շուտ ապաքինվել:

Ստորև ներկայացված են բեկորի նկարները, որոնք ստացվել են ՄՌՏ հետազոտության արդյունքում,





այնուհետև բեկորի արթրոսկոպիկ պատկերն է՝ մեծացրած 30 անգամ,




իսկ վերջում տեսնում եք այն հեռացնելուց հետո մակրոսկոպիկ պատկերը:





«Արմենիա» ՀԲԿ, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքում նման վիրահատություններն իրականացվում են մեծ հաջողությամբ՝ բաժանմունքի ղեկավար Արա Այվազանի գլխավորությամբ:



ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ