ԻՆՉՊԵ՞Ս ԵՐԵԽԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ . ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայնեք, երեխային հոգեբանորեն վիրահատության նախապատրաստելը շատ կարևոր ու բարդ պրոցես է։
Որպես երեխաների հետ շատ շփվող մարդ, կարող եմ վստահ ասել, որ նրանք շատ լավ ու միանգամից զգում են, թե երբ են իրենց խաբում։ Ուստի, շատ կարևոր է երեխայի հետ անկեղծ լինել ու պատմել, թե ինչ է իրեն սպասվում։
Պատկերացրեք երեխայի հոգեվիճակը, եթե նա ոչինչ չիմանա ու պարզապես հայտնվի վիրահատարանում՝ բժիշկներով շրջապատված։
Նա անպայման նախապես պետք է իմանա, որ իրեն վիրահատարանում սպասում են բժիշկները, ովքեր իրեն ցավ չեն պատճառելու։
Բացատրեք երեխային, որ մայրիկը/հայրիկը չի կարող նրա հետ մտնել վիրահատարան։
Ծանոթացրեք նրան վիրահատող բժշկի և, եթե հնարավոր է, նաև բուժքրոջ հետ։
Անչափ կարևոր է, թե ինչպես է ձևավորված բժշկի կերպարը երեխայի պատկերացումներում (ուստի, մի վախեցրեք երեխաներին բժիշկներով)
Կարգի բերեք սեփական մտքերն ու էմոցիաները, դրանք փոխանցվում են ձեր երեխային։
Անպայման բացատրեք, թե ինչու է արվում վիրահատությունը (օրինակ, որպեսզի դու քեզ լավ զգաս, առողջ լինես)
Լսեք նաև երեխային. թույլ տվեք կիսվել մտքերով, էմոցիաներով, պարզեք նրա վախերը, եթե նա ունի հարցեր, անպայման սպառիչ ու սփոփիչ պատասխաններ տվեք։



Առողջապահական համակարգ