ՃԱՐՊԱԿԱԼՄԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ

"Ինչպես նիհարեցի շուրջ 100 կիլոգրամ.
Իմ նիհարելու պատմությունը սկսվում է 2007 թվականից, երբ նկատեցի, թե ինչպես աննկատ քաշս սկսում էր ավելանալ: Կշեռքին տեսնելով 60 կիլոգրամ` սկսեցի դիմել տարբեր մասնագետների, պարզելու թե, ինչու եմ գիրանում, սակայն երկար ժամանակ էր պետք որպեսզի պարզվեր, որ ունեմ վահանաձև գեղձի խնդիր, որի արդյունքում բորբոքվել էր ենթաստամոքսային գեղձս և նյութափոխանակություն գրեթե չէր կատարվում։ Կշեռքին արդեն նշմարվում էր 70 կիլոգրամը: Սկսեցի համատեղել բուժումս տարբեր դիետաների, նիհարեցնող հաբերի, մարզասրահների հետ, սակայնք քաշս գնալով ավելի ու ավելի էր մեծանում: 6-7 տարիների իմ պայքարի ընթացում քաշս հատել էր 107 կիլոգրամը: Կրկին փորձում էի նիհարել` դիմելով զանգազան մեթոդների և ահա քաշս հասել էր առավելագույնի` 180 կիլոգրամի և դա իմ կյանքին վտանգ էր սպառնում։ Անհրաժեշտ էր անհապաղ ավելորդ քաշից ազատվել։ Հուսահատված, հուսալքված դիմում էի տարբեր բժիշկների, սակայն իմ առողջական վիճակից ելնելով` տարբեր պատճառաբանություններով մերժում էին, ոչ մի հստակ բան չասելով: Հուսահատված, հուսալքված էի, քանի որ ես միայնակ էի իմ խնդիրների հետ մեկտեղ: Այս խավար դժվար ճանապարհին ես հանդիպեցի մի հրաշք բժշկի՝ Լևոն Գրիգորյանին, ով հանձն առավ ինձ օգնել, մարդ, ով օգնեց պայքարել մի շարք խնդիրների դեմ։ Բժիշկի հետ քննարկումից պարզ դարձավ, որ ինձ համար իդեալական տարբերակ է ստամոքսի երկայնակի մասնահատումը։ Վիրահատությունս անցավ հաջող։ Բուժ հաստատությունում անցկացրեցի 5 օր, այստեղ թողնելով իմ խնդիրները։ Հետվիրահատական շրջանը անցավ աննկատ և առանց բարդությունների։ Առաջին ամսում կորցրեցի 20կգ , 4 ամսվա ընթացքում 60 կիլոգրամ քաշի կորուստ նկատեցի, իսկ այժմ անցել է 1,5 տարի և ահա բաղձալի 100 կիլոգրամ քաշին հրաժեշտ եմ տվել ընդմիշտ։ Արդյունքն անսպասելի էր և իհարկե գոհացուցիչ։ Կարծես կյանքս նորից սկսվեց, այս անգամ առանց բարդությունների։ Ես օրինակ դարձա իմ շրջապատի համար, քանի որ շատերը դիմեցին այդ քայլին և իհարկե անխոս այն բժիշկին, ով մենակ չի թողնում իր հիվանդին ՝ Լևոն Նիկիտիչին։ Անխոս խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր ունեն ավելորդ քաշի խնդիր, չվտանգելով ձեր առողջությունը, դիմեն վիրահատական միջամտության` վստահելով բժիշկ Լևոն Գրիգորյանին` վստահ լինելով, որ նա կօգնի փոխել թե՛ կյանքի որակը, թե՛ առողջական վիճակը: Երախտապարտ եմ իմ բժշկին, ով ինձ նոր կյանք պարգևեց։ Նա ինձ հանդիպած ամենաբարի, հոգատար, համբերատար, բանիմաց,խելացի հրաշքներ իրականացնող միակ վիրաբույժն է տարածաշրջանում։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ որ ունենք Լևոն Գրիգորյանի նման հրաշք մասնագետի"։



ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

2023-08-08

Ի՞նչ անել շոգից պաշտպանվելու համար
Եթե ​​օդի ջերմաստիճանը 38 աստիճանից ցածր է, օրգանիզմը պայքարում է գերտաքացման դեմ՝ մեծացնելով ենթամաշկային արյան հոսքը, ինչը թույլ է տալիս մարմնին ավելի ակտիվ ջերմություն տալ և արդյունավետ սառեցնել: Բայց երբ ջերմությունն ուժեղանում է, և արտաքին ջերմաստիճանը բարձրանում է ներքինից, օրգանիզմն անցնում է «ռեսուրսների խնայողությանը»՝ խթանելով արյան հոսքի կենտրոնացման մեխանիզմը։ Սա լրջորեն մեծացնում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը՝ հարուցելով արյան ճնշման տատանումներ, սրտխփոց, օդի պակասի զգացում, կրծքավանդակում սեղմվածություն, հեղձուկի նոպաներ, որոնք ուղեկցվում են կրծքավանդակի սուր ցավով։ Այն վատթարացնում է մի շարք քրոնիկական հիվանդությունների ընթացքը, ինչպիսիք են ՍԻՀ-ը, զարկերակային հիպերթենզիան, շաքարային դիաբետը, քրոնիկական սրտային անբավարարությունը, թոքերի քրոնիկ հիվանդությունները, թոք-սրտային անբավարարությունը, երիկամային քրոնիկ հիվանդությունը, ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը, ավշային կանգը՝ լիմֆոստազը, ինչպես նաև հոգեկան տարբեր տիպի խանգարումները: