Էկոսենս. Բարձրակարգ ախտորոշման տեղական հնարավորությունները

Բուժման հաջողությունը, հիվանդության հավանական բարդացումների կանխարգելումը նախևառաջ կախված են ճիշտ դրված ախտորոշումից: Բարեբախտաբար վերջին ժամանակաշրջանում բժշկագիտությունը և տեխնոլոգիաները բավականաչափ զարգացել են, և հնարավոր է ստանալ հետազոտությունների մաքսիմալ ճշգրիտ արդյունքներ: Ժամանակակից լաբորատոր ախտորոշման տեխնոլոգիաները ներդրվել ու կիրառվում են նաև Հայաստանում: «էկոսենս» կլինիկական ախտորոշման լաբորատորիայի հիմնադիր- տնօրեն, համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու  Ինեսսա Նազարյանը վստահեցնում է՝ այսօր բարձրորակ ախտորոշում ստանալու համար արտերկիր մեկնելու անհրաժեշտություն չկա. նույն ախտորոշումը նույն որակով ու ճշգրտությամբ, բայց շատ ավելի մատչելի  իրականացվում է մեր երկրում:

 

Մաքսիմալ ճշգրտություն՝ ախտորոշման նորագույն մեթոդների ներդրմամբ

 

«էկոսենս» ախտորոշման լաբորատորիայի սարքավորումները համապատասխանում են լաբորատոր դիագնոստիկայի միջազգային ստանդարտներին: Ու որքան էլ շատերը թերահավատ լինեն, փաստ է, որ մեր երկրում նույնպես գործում է միջազգային ստանդարտներին համապատասխանող ախտորոշիչ լաբորատորիա: Եղել եմ եվրոպական զարգացած երկրների բազմաթիվ կլինիկաներում ու լաբորատորիաներում, ու հավատացեք՝ այն սարքերը, որոնցով աշխատում է «Էկոսենս»-ը, չեն զիջում նրանց: Ընդունված է, որ որակյալ հետազոտության համար գնում են արտասահման, ինչն էլ քչերը կարող են իրենց թույլ տալ: Իսկ ինչու՞ մեր ժողովուրդը այդ հնարավորությունը չպետք է ունենա այստեղ: Պե՛տք է, ու արդեն ունի: «էկոսենս» ախտորոշման լաբորատորիան գործում է 2010 թ.-ից և իր գործունեության ընթացքում բոլոր հետազոտություններն իրականացնում է որակի միջազգային չափանիշներին համապատասխան՝ գործնականում կիրառելով ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների ձեռքբերումները: Դրանք օգնում են առավելագույն ճշգրիտ արդյունքներ ստանալ, իհարկե ոչ 100 %-անոց, որովհետև բժշկությունում նման արդյունք ոչ ոք չի կարող երաշխավորել, բայց 99%-ին մոտ ցուցանիշներ ապահովում ենք: «էկոսենս» լաբորատորիան համագործակցում է ախտորոշման սարքավորումներ արտադրող համաշխարհային առաջատարների հետ, ինչպիսիք են Siemens, Roche, Quiagen, Sysmex և այլն:

Աշխարհի առաջատար արտադրողների ավտոմատացված սարքերի կիրառումը թույլ է տալիս հետազոտությունները կատարել օպերատիվ կերպով և բարձր որակով: Տեխնիկական հագեցվածության շնորհիվ կարողանում ենք ստանդարտ լաբորատոր հետազոտություններից բացի կատարել նաև ինքնատիպ գենետիկական հետազոտություններ՝ կիրառելով առաջատար գիտնականների վերջին ձեռքբերումները: Բայց անգամ արդիական ու լավագույն սարքավորումների առկայությունը հավաստի ցուցանիշների բավարար հիմք չէ: Անհրաժեշտ է անկախ վերահսկող, որը կփաստի լաբորատորիայի աշխատանքների ճշգրտությունը: Դա ապահովելու համար էլ «էկոսենսը» մասնակցում է լաբորատոր հետազոտությունների որակի հսկման միջազգային Randox /Riqas ծրագրին (Մեծ Բրիտանիա): Ամեն ամիս մեր հետազոտություններն ուղարկում ենք ռեֆերենս-լաբորատորիա, որտեղ ստուգում են դրանց հավաստիությունը: Դա էլ մեզ ավելի վստահ ու կայուն է դարձնում ներքին շուկայում: 

Այսօր մեր բժշկական լաբորատորիայի հիմնական հետազոտական ուղղություններն են` ՊՇՌ (PCR) ախտորոշումը, ընդհանուր կլինիկական ախտորոշումը, իմունոլոգիական և կենսաքիմիական թեստերը, հորմոնալ խանգարումների, օնկոմարկերների հայտնաբերումը, հղիության սքրինինգը և այլն:

 

Մարդկային գործոնը ավտոմատացված լաբորատորիայի պայմաններում

 

Սխալ ախտորոշումը հիվանդին անիմաստ շրջապտույտի մեջ է դնում՝ ստիպելով դիմել բժշկից բժշկի, դեղորայքից դեղորայք, վերջում «պարգևելով» դժգոհություն ու էլ ավելի վատացած առողջություն, զուր վատնած գումարներ: Իսկ ճշգրիտ ախտորոշումը բացառում է այդ հետևանքները: Նման սխալներից խուսափելու առաջին նախապայմանը, իհարկե, բարձրակարգ ախտորոշող սարքավորումներ ու նյութեր ունենալն է: Բայց ինչքան էլ ասենք, թե այդ ինովացիաները նվազեցրել են մարդկային գործոնը լաբորատորիայում, միևնույնն է, չենք կարող չընդունել, որ անչափ կարևոր է ախտորոշող մասնագետի դերը, նրա պատրաստվածության աստիճանը, հմտությունը ու աշխատանքային սկզբունքները: «Էկոսենսի» աշխատակիցները տարիների փորձ ունեն, վերապատրաստվել են արտասահմանյան առաջատար երկրների կլինիկաներում:

Չեմ կարող չխոսել մեր լաբորատորիայի վարիչի՝ բժիշկ-լաբորանտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սուսաննա Պետրոսյանի մասին: Նրա շնորհիվ այստեղ հետազոտությունները կատարվում են շատ ավելի խորացված, գիտական մակարդակով: Հենց դա է պատճառը, որ բժիշկները մեզ վստահում են, հաճախ են խորհրդակցում այս կամ այն ախտորոշման շուրջ: Թվում է, թե լաբորատորիայում ամեն ինչ ավտոմատացված է, սեղմում ես սարքավորման կոճակը ու ստանում պատասխանը: Իրականում լաբորատոր դիագնոստիկայի մասնագետի աշխատանքը շարունակում է մնալ նույնքան բարդ և պատասխանատու, որը պահանջում է հիմնավոր գիտելիքներ՝ իրական ու ճշգրիտ հետազոտություններ կատարելու համար: Բացի այդ, նոր զարգացումները նաև ստիպում են բժշկին ցանկացած բնագավառում անընդհատ ինքնազարգացմամբ զբաղվել, շատ կարդալ, ծանոթ լինել ախտորոշման նորագույն մեթոդներին ու սկզբունքներին, ինչը մեր աշխատակիցներին ոչ միայն խրախուսում, այլև պարտադրում է լաբորատորիայի վարիչը: 

 

Կանխարգելիչ հետազոտությունների կարևորությունը

 

Սովորաբար մարդիկ բժշկին են դիմում, երբ «դանակը ոսկորին է հասնում», երբ հիվանդության ախտանշաններն արդեն զգալի են: Այդ դեպքում լաբորատոր հետազոտությունները միայն ճշգրտում են ախտորոշումը, հիվանդության բարդության աստիճանը, որոշ դեպքերում էլ՝ կանխատեսում զարգացումը: Այնինչ, լաբորատոր հետազոտությունների ժամանակակից մեթոդները անգամ մոլեկուլյար-գենետիկ մակարդակում հնարավորություն են ընձեռում ախտորոշել հիվանդությունը մինչև նրա արտահայտվելը, հետևաբար կանխարգելել դրա զարգացումը և խուսափել օրգանիզմի վրա դրա բացասական հետևանքներից: Ցավոք, շատ քչերն են օգտվում այդ հնարավորությունից: Թե երբ պետք է հետազոտվել, որ տարիքում ու որ դեպքերում, գիտեն գրեթե բոլորը, բայց կանխարգելիչ հետազոտություններ անցնում են շատ քչերը: Դեռ մեր ժողովրդի մեջ չի ձևավորվել «առողջությունը որպես թանկ կապիտալ» պահպանելու կուլտուրան:

 

 

Երևակ ամսագիր



Հիվանդություն - Ախտորոշում - Բուժում